Փաշինյանը երբ ասում է՝ չեմ հիշում, որ ասել եմ կորոնավիրուսն օղիով ու պինցետով ենք վերացնելու, մտածում եմ՝ մարդը մի օր կասի՝ չի հիշում, թե Արցախն Ադրբեջանի կազմում չի եղել. Միհրան Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը չեն հանդուրժում այլակարծություն ու քննադատություն։ Այս իշխանություն ուղղակիրորեն չի հասկանում, որ իրենց կարող են քննադատել և մենք հասել ենք ավտորիտարիզմի։ Այս մասին «Արմնյուզ» ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդաշարի ժամանակ ասել է հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանն՝ անդրադառնալով վերջին շրջանում ԱԺ-ում տեղի ունեցած մի քանի միջադեպերին, մասնավորապես՝ վերջին ծեծկռտուքին։

Միհրան Հակոբյանի համար տարօրինակ է Նիկոլ Փաշինյանի պահվածքը, տեղի ունեցած միջադեպի ժամանակ․ «Երբ Նիկոլ Փաշինյանը դահլիճում նստած է, իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ բղավում է՝ անվտանգություն կա՞ այստեղ, նշանակում է՝ իշխանությունը փողոցում գցած է»։

Ըստ Միհրան Հակոբյանի՝ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթն ու միջադեպին անդրադառնալը աննորմալություն էր։

Քաղաքական գործչի կարծիքով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ԱԺ-ում «սիրելի կնոջ» կարգավիճակում ցանկանում է ընդդիմություն լինել իշխանությանը։

Խոսելով «Մարտի 1-ի» գործով դատավարությունից, որի շրջանակում սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Միհրան Հակոբյանն ասել է․ «Մարտի 1-ի բացահայտման խոսք չկա, որովհետև թեման սպանությունները չեն։ Նպատակն՝ ամեն գնով Ռոբերտ Քոչարյանին բանտարկելն է»։

Քաղաքական գործչի դիտարկմամբ՝ բոլորի համար պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը վրեժխնդիր է լինում Ռոբերտ Քոչարյանից․ «Երբ դատարանը հերթական անգամ մերժեց փոխել Քոչարյանի խափանման միջոցը, Փաշինյանի թիմն ու իր աջակիցներն ասում էին՝ ի՞նչ հարգանք են վայելում չորս նախկին վարչապետները։ Պարզապես այս մարդկանց համար այդ մարդիկ արժեքներ չեն, իրենց արժեքները ԼԳԲՏ համայնքն է»։

Հարցին՝ դեռ ինչքա՞ն ժամանակ է պետք, որ այս դատավարությունը բուն «Մարտի 1-ի» գործ չէ, Միհրան Հակոբյանը պատասխանել է․ «Հանրությունը շատ վաղուց հասկացել է, որ այս գործը բացահայտման գործ չէ և հանրային օրակարգում այն այլևս սկանդալային նյութ չէ»։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի վերջին առցանց ասուլիսի ու արած հայտարարությունների մասին՝ Միհրան Հակոբյանը նշել է․ «Երբ Փաշինյանն ասում է՝ ես չեմ հիշում, որ ասել եմ՝ կորոնավիրուսը օղիով ու պինցետով ենք վերացնելու, ես մտածում եմ՝ այս մարդը մի օր էլ կասի՝ ես չեմ հիշում, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի եղել»։

Անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերջին տեսագրություններին, որով վերջինս բացահայտում է այս իշխանության ստերը՝ Միհրան Հակոբյանն ասել է․ «Ով ով, բայց Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ Միքայել Մինասյանն այն եզակի մարդկանցից մեկն է եղել, որ գումարի դիմաց Փաշինյանի շանտաժին չի տրվել»։

Միհրան Հակոբյանը համոզված է, որ Միքայել Մինասյանը մեկ քայլ անգամ չի նահանջելու․ «Նիկոլ Փաշինյանը համառորեն լռել է ու լռելու է։ Բոլորն են հասկանում, որ վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի կատարած մութ գործերի մասին արված հայտարարությունները այսբերգի գագաթն են, դեռ աղմկահարույց բացահայտումներ են սպասվում»։

դիտվել է 579 անգամ
Լրահոս
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am