Մերժելու «դուխի» վրա հույս դրած

Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին մամլո ասուլիս անցկացրեց, որի ընթացքում ծավալուն անդրադարձ կատարեց Արցախի թեմային:

Արդյունավե՞տ է համարում Լեռային Ղարաբաղի կարգավորման հարցի գործող ձևաչափը, թե՞ կարծում է, որ անհրաժեշտ են նոր մոդելներ, եթե այո՝ ինչպիսին կարող են լինել նորմ մոտեցումները, դիտարկվո՞ւմ է խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորությունը և նախկին նախագահների հետ Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկման անհրաժեշտություն տեսնո՞ւմ է , այս մասին էլ Փաշինյանն ասաց, որ պահին անհրաժեշտություն տեսնի, ոչ մի խնդիր չի տեսնի նախկին ղեկավարների հետ հարցը քննարկելու առումով:

Նա միաժամանակ հավելեց. «Նախկինում վարած բանակցությունների մասին ինստիտուցիոնալ ինֆորմացիան պետական կառավարման համակարգում առկա է, համենայն դեպս այն ինֆորմացիան, որ կարիքն ունեցել եմ, այսօր իմ ձեռքի տակ է: Ինչ վերաբերում է ձևաչափին, մենք բազմիցս արտահայտել ենք մեր կարծիքը, որ Լեռնային Ղարաբաղի, Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին շատ էական և կարևոր ենք համարում, որովհետև չենք պատկերացնում լուծում՝ առանց Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցության: Խոսք է գնում այն մասին, որ մեզ չի հաջողվել Արցախը վերադարձնել բանակցային սեղան, այնպես ինչպես Արցախին չի հաջողվել բանակցային սեղան վերադարձնել վերջին քսաներկու տարում, երբ 1998թ Արցախը բանակցություններից դուրս թողնվեց, և քսաներկու տարի ամբողջ միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խումբը աշխատել է այդ պայմաններում: Եղել է լռելյայն կոնսենսուս, որ Արցախը պետք է բանակցությունների սեղանի շուրջ չլինի: Մեր պատկերացումն այն է, որ չի կարող Արցախի հարցը լուծվել՝ առանց Արցախի ընտրված ներկայացուցիչների, և մենք չենք կարող որոշումներ կայացնել Արցախի ընտրված ներկայացուցիչների փոխարեն:

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, խաղաղապահ ուժեր և այլն, նախկինում եղած փաստաթղթերում և հրապարակային հայտարարություններում խաղաղապահ ուժերի գաղափարը միշտ էլ ներկա է եղել: Ամենատարբեր գաղափարներ կարող են ներկա լինել, բայց ընդհանուր առմամբ անդրադառնալով Ղարաբաղի հարցին՝ ես նախկինում հետևյալն եմ հայտարարել և խնդրում եմ միշտ հաշվի առնել: Ես ասել եմ, որ եթե լինի այնպիսի լուծում՝ բանակցությունների արդյունքում, որին ոչ թե ես հակված կլինեմ ասել՝ այո, այլ կմտածեմ, որ գուցե չարժի ասել ոչ՝ առանց մեր հանրության, ժողովրդի հետ խորհրդակցելու, եթե կձևավորվի այդպիսի տարբերակ: ԱԺ-ում էլ եմ նկարագրել որն է այդ գործողությունը՝ վերցնել այդ տարբերակը, գալ առաջինը խոսել ՀՀ և Արցախի անվտանգության խորհուրդների հետ, խորհրդարանների հետ և ժողովրդի հետ: Ես դեռ 2018 թ Արցախի հարցի կարգավորման այնպիսի հրապարակային պայման եմ կապել մեր ժողովրդի հետ, որ այստեղ որևէ շահարկման տեղ չի կարող լինել…

Նրան հարցրեցին՝ կարո՞ղ է ՀՀ կառավարությունը կամ վարչապետը Արցախի հարցի ոչ հայանպաստ լուծման գնա: Այդ հարցը ինձ չեք տալիս, ձեզ եք տալիս: Կարող ե՞ք համաձայնել՝ Արցախի հարցի ոչ հայանպաստ լուծմանը: Այսօր բանակցային սեղանի շուրջ նստած անձը ներկայացնում է Հայաստանի ժողովրդին, և ժողովրդին ներկայացնելով ասում է՝ եթե կլինի այնպիսի լուծում, որին ոչ ասելը ռացիոնալ չի լինի, այդ ժամանակ էլի կգանք անվտանգության խորհուրդ և այլ և այլն: Ինչի Ղարաբաղի հարցը կարող է լուծվել մի մարդու քմահաճույքո՞վ, էդ ո՞վ է այդ մարդը, ես ուզում եմ իմանալ»:

Լուրջ քննադատությանը հռետորական, բայց ոչ կոնկրետ ու հստակ պատասխաններ տալով Փաշինյանը սկսել է ցրել հաստատուն կասկածները, որ հայկական կողմի դիրքերը վերջին մեկուկես-երկու տարվա ընթացքում էականորեն թուլացել են Հայաստանի դիրքերը:

Հիմա Փաշինյանի՝ «Արցախի ընտրված ներկայացուցիչներին» Բաքուն կհակադարձի՝ «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի համայնքով», ինչի համար արդեն Ադրբեջանը հիմքեր գցել է:

Փաշինյանը, մինչդեռ, նկատում է, թե՝ «ոմանք փորձում են Հայաստանի օրինական ներկայացուցիչներին բանակցային սեղանի շուրջ կաշկանդել. «Անընդհատ ասում են՝ վայ էս ինչ է տեղի ունենում… Շատ կարևոր նրբություն կա, կարգավորման գործընթացի հիմքում դրված մի սկզբունք, որ որևէ բան որոշված չէ, քանի դեռ ամեն ինչ որոշված չէ, համաձայնեցված չէ: Բանակցային սեղանի շուրջ տարբեր մարդիկ են նստած, կարող են հնչեցնել տարբեր կարծիքներ՝ ամենաանընդունելիից մինչև ընդունելի գաղափարներ: Ուզում են այնպիսի իրավիճակներ ստեղծել, որ ՀՀ ներկայացուցիչները ականջները փակեն, ասեն ՝ ոչինչ չե՞նք լսում, թողեն փախնեն բանակցությունների սեղանի մոտից: Ես ձեզ ասում եմ, որ Ղարաբաղի հարցի լուծողը հայ ժողովուրդն է, իսկ մենք կաշկանդված չենք լինելու բանակցային սեղանի շուրջ»:

Այսինքն, ստացվում է, որ Փաշինյանը դարձյալ ընդունում է, որ բանակցություններում քննարկվում են նաև Հայաստանի ու Արցախի համար ոչ այնքան ընդունելի սկզբունքներ: Նա ուղղակի հասարակությանը «հանգստացնում» է, թե՝ մի մտածեք, մի կաշկանդեք մեզ, ցանկացած հարցով «դուխ» ունենք՝ մերժելու:

Մինչև այսօր պարզ չի, ո՞րն է պաշտոնական Երևանի օրակարգը, բացի՝ մեզ համար կարևորը Արցախի կարգավիճակն ու անվտանգություն սկզբունքներն են:
Եթե Ադրբեջանն ունի իր մշակած փաստաթուղթը, հայկական կողմն ի՞նչ ունի...
Գնում, ամեն բանակցությանը լսում ենք, թե ինչ է ասում Ադրբեջա՞նը, և հակադարձում ենք՝ սա ընդունելի է, իսկ սա ընդունելի չէ՞...

Այսինքն՝ Բաքո՞ւն է օրակարգ թելադրում, և մեր միակ հույսը պետք է այն լինի, թե կկարողանա՞ն Փաշինյանն ու Մնացականյանը դիմադրել ադրբեջանական պահանջների՞ն, թե՞ ոչ...

Բայց կա՞ երաշխիք, որ կկարողանան դիմադրել ու վերացնել բանակցությունների քննարկումներից ադրբեջանանպաստ պահանջները, որը Բաքուն արդեն մեկ տարուց ավելի հրապարակային ներկայացնում է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3081 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am