Հեղափոխության բովանդակային ճգնաժամը

Եթե ուշադրություն դարձնենք կրոնների զարգացման պատմական ընթացքին, ապա կարձանագրենք չափազանց ուշագրավ մի օրինաչափություն։ Սուրբ և սրբազան տեքստերը որպես կանոն ի հայտ են գալիս հատկապես այն ժամանակ, երբ կրոնական համակարգերը կանգնում են ինքնության լրջագույն ճգնաժամի առջև։ Իհարկե պնդումն այս բացարձակ ճշմարտություն չէ և բացառությունները ավելի քան տեսանելի են, բայց ամեն դեպքում վեդաների, Աստվածաշնչի և Ղուրանի պարագայում այս օրինաչափությունը, կարծես թե, գործում է։ Վեդաները գրվեցին հատկապես այն ժամանակ, երբ ի հայտ եկավ ասիմիլյացիայի սպառնալիքը, Աստվածաշնչի կանոնիկ գրքերը հստակ սահմանվեցին այնպիսի մի խառնակ իրավիճակում, երբ ի հայտ էին եկել մի քանի տասնյակ կրոնական հոսանքներ (1-2-րդ դարերի հերձվածներ), որոնք արդեն իսկ որևէ աղերս չունեին Հիսուս Նազովրեցու հետ։ Օդում կախված էր տարրալուծվելու սպառնալիքը, ինչը առաքյալներին ստիպեց կտրուկ միջոցներ ձեռնարկել։ Իսկ Ղուրանը գրվեց այն ժամանակ, երբ ճակատարամարտում զոհվեցին դրա անգիր իմացողների մի զգալի մասը։ Բացի այդ բավականին երկար ժամանակ էր անցել Մուհամմադ մարգարեի մահվանից և արդեն ծնվել էր այն սերունդը, որը չէր տեսել աստծո առաքյալին։ Ի դեպ այս երեք օրինակներին կարող ենք ավելացնել նաև «Տասը պատվիրանները», որոնք Մովսեսը իջեցրեց հատկապես այն ժամանակ, երբ հրեական տարասեռ և տարաբնույթ ցեղերը հայտնվել էին համակեցական խորը ճգնաժամի մեջ։

Պատմական այս էքսկուրսի համատեքստում տրամաբանական հարց է առաջանում, թե ինչ կապ ունի վերոհիշյալ օրինաչափությունը մեր՝ 21-րդ դարի իրականության հետ։ Անմիջական կապ իհարկե չկա։ Սա ընդամենը պայմանական տեսություն է, որը իմ համոզմամբ կիրառելի է նաև փոքր համակարգերի պարագայում և ժամանակաշրջանների տարբերությունն ամենևին էլ էական նշանակություն ունենալ չի կարող։ Նախորդ հոդվածներում բազմիցս նշել ենք, որ Թավշյա հեղափոխությունն իրավական լեգիտիմություն ստանալուց անմիջապես հետո այլևս դադարեց հանդես գալ որպես դինամիկ քաղաքական շարժում։ Շարժումը քարացավ այն կետում, որտեղ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ։ Իսկ եթե քաղաքական շարժումը քարանում է, ապա այն փոխակերպվում է քաղաքական կրոնի։ Հենց այստեղ է թաքնված համաժողովրդական շարժման ամբողջ ողբերգությունը։ Հեղափոխությունն այլևս բացարձակ իդեա է, անքննելի կրոն, որից դուրս գտնվող ամեն ինչ դիտարկվում է որպես հերձվածող։ Պայքարի և զարգացման տեսանկյունից սա իհարկե պարտություն է։

Ամենն այս արձանագրելուց հետո անհրաժեշտ է վերադառնալ վերևում շեշտադրված տեսությանը։ Թավշյա հեղափոխությունը որպես կրոնական հոսանք հայտնվել է ինքնության խորը ճգնաժամի մեջ։ Ինտելեկտուալ տեսանկյունից այն որևէ նոր գաղափար չի կարողանում ստեղծել, ինչպես նաև զրկված է կերպափոխվելու, այլանալու և նորացվելու հնարավորությունից, քանի որ հիմնադիր առաքյալն ու պատգամաբեր Նիկոլ Փաշինյանը հակված չէ շարժվել այդ ճանապարհով։ Կրոնական կոնֆորմիզմն իհարկե անհաղթահարելի գայթակղություն է։

Ստեղծված իրավիճակում ճգնաժամից դուրս գալու որպես ամենաարդյունավետ տարբերակ կարող են դիտարկվել սրբազան կանոնիկ տեքստերը՝, որոնք են՝ «Հարյուր փաստերը»։ Դրանք հիմնականում անհեթեթ և անկարևոր փաստերի ժողովածուներ են, որոնք ա/ քողարկում են ինտելեկտուալ սպառումը, բ/ կրոնի փոխակերպված հեղափոխությանը արհեսատական իմաստ են հաղորդում և հերքում դրա բովանդակային ճգնաժամը, գ/ արձանագրում են այն ամենը, ինչը համապատասխանում է կրոնական հոսանքի դոգմաներին։ «Հարյուր փաստերը» պայմանական օրինակ է և դրա փոխարեն կարող են լինել ցանկացած ժանրի պատկանող գրվածքներ (ոտանավորներ, լայվեր, ստատուսներ)։

Իմ դիտանկյունից հենց հեղափոխության բովանդակության ճգնաժամն է «Հարյուր փաստերի», լայվերի և ոտանավորների ի հայտ գալու առաջնային շարժառիթը։ Այլ պատճառ ես իսկապես չեմ տեսնում։ Կարծում եմ, որ ճգնաժամը բավականին երկար ժամանակ շարունակվելու է և կարող է ունենալ հանգուցալուծման ընդամենը երկու հեռանկար։ Առաջինը՝ համաժողովրդական հեղափոխությունը կրոնի փոխակերպած մարգարեն պետք է կանգ առնի և վերջ տա իր աստվածաբանական որոնումներին։ Սրա հետևանքով պետք է ի հայտ գա այնպիսի մի մարգարե, որը կամովին կհրաժարվի իր իսկ մարգարեությունից և ճանապարհը կշարունակի ուղիղ այն կետից, որտեղ հեղափոխությունը քարացել է։ Այսինքն՝ կրոնազերծումը դիտարկվում է որպես ընթացքի վերսկսման հիմնական գրավական։ Երկրորդ հեռանկարը՝ հեղափոխությունը շարունակում է մնալ որպես կրոն, ժամանակի ընթացքում ձեռք է բերում պահպանողական և ֆունդամենտալիստական տարրեր, ինչի վերջնական հանգրվանը ամբողջական արժեզրկումն է ու կազմաքանդումը։ Այս հեռանկարի պարագայում ընթացքն այլևս անհնար կլինի վերագործարկել։

Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ ինքն այդպես էլ չկարողացավ հանդես գալ որպես երկարաժամկետ զարգացման երաշխավոր։ Միջնադարյան հռետորաբանությամբ նա ընդամենը սահմանափակվեց «գահի ժամանակավոր խնամակալի» կարգավիճակով, ինչը վաղ թե ուշ պետք է խմբագրման ենթարկվի։

Կարպիս Փաշոյան

hraparak.am

դիտվել է 716 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի շրջանների և Սև ու Ազովի ծովերի վրա խոցվել է 39 ուկրաինական ԱԹՍ «Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք» Վարչությունը՝ լուծարման շեմին․ «Հրապարակ» Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» Իջևանի քաղաքապետը գործի է անցել․ «Հրապարակ» Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am