Փաշինյանը ստում է. նա 2019 թ.-ին հանդիպում ունեցել է ՀԿ-ների, մասնավորապես՝ սորոսական թևի ներկայացուցիչների հետ /լուսանկարներ/. Antifake.am

Այսօր՝ մայիսի 16-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ընթացքում ներկայացրել է նոր «100 փաստ», ապա պատասխանել լրագրողների հարցերին։ Այս մասին գրում է Antifake.am-ը:

«Փաշինյանն ասուլիսի, ապա լրագրողների հարցուպատասխանի ընթացքում արել է մի շարք սուտ և մանիպուլյացիոն հայտարարություններ, որոնք կներկայացնենք առանձին-առանձին։

Փաշինյանը «Analitik.am» լրատվականի հարցին ի պատասխան նույնպես ստել է՝ նշելով, որ 2019 թվականին հանդիպում չի ունեցել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

«Analitik.am»-ի հարցը. «Պարոն Փաշինյան, Սորոսի հիմնադրամի ներկայացուցիչները բացահայտում են, որ դուք նրանց հետ փակ հանդիպումներ եք ունենում, որոնց ժամանակ սորոսականները ձեզ միջնորդում են հանցանքներ կատարած մարդկանց նկատմամբ պատիժներ չկիրառել: Ինչքա՞ն ժամանակը մեկ եք նման հանդիպումներ կազմակերպում սորոսակակնների հետ:

Ի՞նչ քրեական գործերի շուրջ են նրանք միջնորդություններ ներկայացնում»:

Նիկոլ Փաշինյանի պատասխանը. «Ես փակ հանդիպումներ սովորաբար չեմ ունենում, առավել ևս հասարակական կազմակերպությունների հետ, այդ սեկտրի ներկայացուցիչների հետ իմ բոլոր շփումների մասին հաղորդագրություններ եղել են, պիտի որ եղած լինի: Համենայն դեպս, ես առանձին վերցրած սեգմենտի հետ չեմ հանդիպել, ես հանդիպել եմ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հետ:

Նախ՝ կոնկրետ «Բաց հասարակության» ինստիտուտի հետ առանձին հանդիպում ես չեմ ունեցել, ունեցել ենք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպում:

Ներկա են եղել 30, 40 մարդ կամ 10, 15 գուցե: Բայց վաղուց, եթե չեմ սխալվում 2019 թվականին նման հանդիպում չեմ ունեցել: 2018թ. կարող է 1 կամ 2 հանդիպում ունեցած լինեմ:

Այնպես որ այդ դավադրությունների տոնայնությունը խնդրում եմ եկեք թողենք»։

Միանգամից ասենք. Փաշինյանը ստում է։ Նա 2019 թվականի սեպտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ,

մասնավորապես՝ սորոսական թևի և պրոիշխանական շրջանակների կարկառուն ներկայացուցիչների հետ։ Եվ այդ հանդիպումը տեղի է ունեցել փակ, առանց նախապես այլ հասարակական կազմակերպություններին և ԶԼՄ-ներին իրազեկելու։

Հանդիպմանը ներկա են եղել.

Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր և համանախագահ,

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանը,

Հանրային խորհրդի անդամ, ՄԱՀԻԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը,

UNICEF-ի աշխատակից, թուրքագետ Արտակ Շաքարյանը,

Մանրամասները՝ antifake.am

դիտվել է 909 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի շրջանների և Սև ու Ազովի ծովերի վրա խոցվել է 39 ուկրաինական ԱԹՍ «Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք» Վարչությունը՝ լուծարման շեմին․ «Հրապարակ» Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» Իջևանի քաղաքապետը գործի է անցել․ «Հրապարակ» Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am