Նմանը նմանին կարդարացնի

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը արդարացման դատավճիռ է կայացրել Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի վերաբերյալ: Այս տեղեկությունը հաստատել է Արթուր Ասատրյանի շահերի պաշտպան, փաստաբան Գեղամ Հակոբյանը: Արթուր Ասատրյանը մեղադրվում էր մի քանի անձանց առևանգումը կազմակերպելու, ղեկավարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ կետերով:
Ըստ գործով առաջադրված մեղադրանքի՝ Արթուր Ասատրյանը 2017-ի մայիսին տեղեկություն է ստացել, որ մի խումբ անձինք նախապատրաստական գործողություններ են կատարում իրեն սպանելու նպատակով և վարձակալել են Էջմիածնում գտնվող մի առանձնատուն:
Ոստի նա մի խումբ անձանց հանձնարարել է առևանգել իր սպանությունը նախապատրաստողներին: Վերջիններս իրենց հերթին ներկայումս դատվում են սպանության նախապատրաստության մեղադրանքով: Պիպոյի մարդիկ ըստ մեղադրանքի բռնություն գործադրելու միջոցով իրականացրել են այդ մարդկանց առեւանգումը, ապա շարունակել բռնության գործադրումը առևանգվածների նկատմամբ, ինչի արդյունքում տեսանկարել Դոն Պիպոյի սպանության նախապատրաստման՝ նրանց խոստովանության տեսաձայնագրությունը:
Գործը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր 2019 թվականի հուլիսից: Այս գործով Դոն Պիպոն սկզբում գտնվել է կալանքի տակ, ապա ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավով: Մասնավորապես նրան կալանավորեցին թավշյա հեղափոխությունից հետո՝ հունիսի 17-ին, գրավի դիմաց ազատ արձակվել մի քանի ամիս անց՝ սեպտեմբերին: Գործով մեղադրողը պահանջել է Արթուր Ասատրյանին մեղավոր ճանաչել մեղսագրված արարքի համար և դատապարտել 5 տարի ազատազրկման:
Սակայն դատարանը չի ընդունել եւ Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն արդարացվել է:

Երբ նոր Հայաստանի անկախ դատարանը նրան 50 միլիոն գրավի դիմաց, հիասթափության ալիք բարձրացավ այսպես կոչված <<անկախ դատարանների>> եւ իշխանությունների դեմ, քանի որ նույնիսկ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցն այս գործին անդրադառնալիս չէր խորշում ներկայացնել, որ Պիպոյի հրահանգով դաժան ծեծի են ենթարկվել իր սպանությունը նախապատրաստող առեւանգվածները, որ տեղի է ունեցել առողջության համար վտանգավոր բռնություն եւ այլն: Միգուցե հենց բողոքի այդ ընդվզումը լիցքաթափելու նպատակով Նիկոլ Փաշինյանը դիմեց մի քանի ցուցադրական շոուների, մասնավորապես 2019 թվականի մարտին առանձնակի դաժանությամբ ցուցադրաբար բերման ենթարկվեց Պիպոն, ով հայտարարեց, թե իր նկատմամբ աննախադեպ բռնություն է կիրառվել, ձեռքն են կոտրել եւ այլն: Այսօր, սակայն, պարզ է դառնում, որ դրանք ընդամենը շոու էին, իսկ իրականությունն այն է, որ նոր Հայաստանում արդարացվում են մարդիկ, ովքեր ըստ էության ինքնադատաստանի միջոցով են փորձել հարցերը կարգավորել: Մյուս կողմից՝ Պիպոյի կերպարը թերեւս հոգեհարազատ է <<սամասուդի>> կողմնակից Նիկոլ Փաշինյանին: Այլապես ժողովրդավարության բաստիոն հռչակված իրավական երկրում նման այսպիսի փորձերն անգամ պիտի խարազանվեին:

Անի Սահակյան

դիտվել է 5835 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am