Արդադարադատության նախարարի փնտրտունքով
«Հրապարակ»-ը գրում է, որ մայիսի 18-ին հրաժարական տվող կառավարության կազմում մեծ փոփոխություններ չեն լինի․ Կարեն Կարապետյանի կադրերը կմնան իրենց տեղում: «Պաշտոնին հրաժեշտ կտա միայն աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ կնշանակվի ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, ՄԱԿ-ում ներկայացուցիչ՝ փոխարինելով Արման Կիրակոսյանին: Աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնում քննարկվում են Հարությունյանի տեղակալ Վահե Ստեփանյանի և միջազգային տնտեսական ինտեգրման փոխնախարար Մակար Ղամբարյանի թեկնածությունները: ՀՀԿ-ում նաև արդարադատության նախարարի փնտրտուքների մեջ են, քննարկվում է Գևորգ Կոստանյանի, Հրայր Թովմասյանի և անգամ Հովհաննես Սահակյանի տարբերակը»,- գրում է թերթը: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»-ի՝այսօրվա համարում:
