Արցախում դավադիրների պլանն ընթացքի մեջ. հակահարվածը չի ուշանա

Մինչև մայիսի 21-ին Լեռնային Ղարաբաղի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալությունը արդեն ուրվագծվում է նոր իշխանության կազմը։ Նախօրեին հայտնի դարձավ ԱԺ նախագահի և ապագա կառավարության երկու նախարարի անուն: Այդ անունները հայտնի են դարձել «Ազատ հայրենիք» և ՔԴՄ կուսակցությունների դաշինքի նիստից հետո, սակայն կադրային այդ հստակությունից առավել քան ուշագրավ էր այն, որ նախօրեին պաշտոնը թողնելու մասին հայտարարեց Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը: Վերջինս Արցախի իշխանական համակարգի առանցքային դեմքերից մեկն է, ազգային գաղափարախոսության ջատագովներից, որը նախկինում ղեկավարում էր ԱԱԾ-ն, սակայն այդ պաշտոնը թողեց Հայաստանում թավշյա հեղափոխությունից շաբաթներ անց Արցախում տեղի ունեցած միջադեպի և հանրային դժգոհության արդյունքում, որն ըստ տեղեկությունների հրահրվել եւ ծրագրվել էր հայաստանյան թավշյա իշխանությունների միջոցով:

Վիտալի Բալասանյանի պաշտոնանկությունից հետո Արշավիր Ղարամյանը զբաղեցրեց ԱԽ քարտուղարի պաշտոնը եւ պարզ էր, որ Բակո Սահակյանն անընդհատ դիմադրում էր հայաստանյան ճնշումներին եւ իշխանությունը չէր մաքրում կամային գեներալներից, բացառությամբ Վիտալի Բալասանյանին, ում Արցախի պետական կառավարման համակարգում մնալ-չմնալու հարցը Նիկոլ Փաշինյանի համար կենաց մահու խնդիր էր, քանզի Բալասանյանը հայաստանյան իշխանությունների ապազգային հայտարարություններն ու գործողությունները քննադատողների առաջամարտիկն էր: Փոքր-ինչ զուսպ, բայց այս դիրքերից էր հանդես գալիս նաեւ Արշավիր Ղարամյանը, ներկայիս ոստիկանապետ Լյովա Մնացականյանը, ով Նիկոլ Փաշինյանին հակադրվելու պատճառով մեկ տարի առաջ կորցրեց պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը տեղափոխվեց սկզբում ԱԻՆ ղեկավարի, ապա ոստիկանապետի պաշտոնում: Կան տեղեկություններ, որ Արայիկ Հարությունյանը Հայաստանի իշխանությունների ցուցումով Մնացականյանին եւս կազատի այդ պաշտոնում, նույնիսկ փոխարինողի անուն է շրջանառվում, ոստիկանության պետի տեղակալ Աշոտ Հակոբջանյանի: Որոշում կա գլխատել նախկին իշխանությունների կողմից նշանակված ուժային կառույցների բոլոր ղեկավարներին, այդ թվում արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանին, բացառությամբ ՊԲ հրամանատարի, ով վերջերս հայաստանյան իշխանության ընտրությամբ նշանակվեց այդ պաշտոնում:
Կադրային հարցի այս աղոտ պատկերն արդեն իսկ հուշում է, որ Արցախում իշխանությունը ձեւավորվելու է ոչ թե Արայիկ Հհարությունյանի, այլ Նիկոլ Փաշինյանի կողմից: Այն ըստ էության լինելու է հայաստանյան պատկերի արտացոլումը եւ պետական կառավարման համակարգում ըստ էության տեղ չեն գտնելու ազգային գաղափարի կրող, կամային անհատականություններ, պատահական չէ, որ արդեն իսկ սկսված է ազգային թեւը ջարդելու գործընթացը, այն, ինչի մասին պարբերաբար հայտարարում է Վիտալի Բալասանյանը եւ օրերս էլ Հայելու առաջ հաղորդաշարի ժամանակ պնդեց նախկին հայտարարությունները, ասելով, որ ժամանակին ինքը գնահատական է տվել, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, ինչ պրոեկտ է սա, Արցախի շուրջ դավադրությունների մասին է խոսել ու անդրադարձել «վերելակային դիվանագիտությանը», և այսօր ամեն ինչ կամաց-կամաց բացահայտվում է։ Վիտալի Բալասանյանն այս մասին խոսեց ՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի աղմկահարույց հայտարարությանը՝ Արցախի հիմնահարցի փուլային տարբերակի կարգավորման վերաբերյալ: Վիտալի Բալասանյանը հիշեցրեց, թե քանի անգամ է ինքը զգուշացրել, որ հայ ժողովրդի թիկունքում թաքուն բանակցություններ են ընթանում․«Առաջին օրվանից ասել եմ՝ կա դավադրություն։ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ կան դավադիր ուժեր․ դավադիր ուժը Նիկոլ Փաշինյանն է։ Լավրովը ի լուր աշխարհի բացահայտեց ճշմարտությունը»։ Բալասանյանը նկատեց, որ Հայաստանն ու Արցախը Նիկոլ Փաշինյանի ձեռամբ վտանգավոր խաղի մեջ են ներքաշվել, այս համատեքստում ամենեւին պատահական չէ կադրային այս ընտրությունը, Բակո Սահակյանի միջոցով կիսատ մնացած կադրային քաղաքականությունն այսօր Փաշինյանը շարունակում է Արայիկ Հարությունյանի ձեռքով ՝ հընթացս ջարդելով դիմակայության բոլոր օղակները: Փոխարենը կա տեղեկություն, որ արտգործնախարարի պաշտոնը կշարունակի սորոսական շրջանակների աջակցությունը վայելող Մասիս Մայիլյանը: Իհարկե, սա չի նշանակում, որ ապազգային տարրերը պետք է առիթավորվեն եւ ոգեւորվեն, որ վերջապես կիրագործվի հայտնի կենտրոնների դավադիր ծրագրերը, քանի որ Արցախի հարցի փուլային տարբերակի կարգավորմանը գնալու դեպքում Արցախն ու համայն հայությունը ոտքի է կանգնելու, եւ, ի վերջո, ցանկացած ճնշում, նոր դիմակայության օջախներ է ծնելու՝ միգուցե այլ տեղում, այլ մարդկանց շուրջ, բայց դա այլընտրանք չի ունենալու: Իսկ Արցախում առավել եւս գործընթացները կարող են սպասվածից արագ ընթանալ:

Անի Սահակյան

դիտվել է 3164 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am