ԱԺ-ում ծեծկռտուքը ցույց տվեց, որ անգամ յուրայինները չեն հարգում Նիկոլ Փաշինյանին․Կոնստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ)

Մայիսի 8-ին դատական նիստ նշանակելն այս իշխանության հերթական նենգ քայլն էր՝ Շուշիի ազատագրման տոնը մեզ պարգևողին դատելով։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը։

Նարեկ Մանթաշյանը չի կիսում այն տեսակետը, որ մարդկանց մի զանգված կա, որը կասկածի տակ է դնում նախկին չորս վարչապետների հեղինակությունը, ովքեր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար միջնորդություն են ներկայացրել․ «Գնահատեք նախկին վարչապետների անցած ճանապարհն ու նրանց հեղինակությունը և զուհեռներ անցկացրեք նրանց հետ, ովքեր այսօր այդ մարդկանց քարկոծում են»։

Նարեկ Մանթաշյանը կոչ արեց ժողովրդին վայրկյան առաջ թարմացնել իրենց հիշողությունն ու իրավիճակին սթափ գնահատական տալ:

Հաղորդման մյուս հյուրի՝ «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանի խոսքով՝ այդ օրը հագեցած էր սիմվոլիզմով․ «Մի կողմից ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը, ովքեր մարդկանց մեղադրում են խուլիգանության մեջ, բայց այդ օրը հենց իրենք խուլիգանություն դրսևորեցին, մյուս կողմից՝ դատական նիստերի դահլիճում էր ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլև՝ Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը»։

Դիտարկմանը՝ ԱԺ-ում այդ օրը ծեծկռտուքի մի կողմը Սասուն Միքայելյանն էր, ով ունի անցյալ, Տեր-Նակալյանն ասել է․ «Ըստ օդում կախված լուրերի՝ Սասուն Միքայելյանն այն մարդն է, ում Սերժ Սարգսյանը փրկել է մահից։ Եթե հերոսական անցյալ ունեն՝ դա դեռ չի նշանակում, որ հետագայում իրենց արած գործերը քննության չեն արժանանալու»։

Կոնստանտին Տեր-Նակալյանի խոսքով՝ ԱԺ-ում այսօր չկա իրական ընդդիմություն, կա իշխող ուժ և այդ ուժին սպասարկողներ․ «Այդ ծեծկռտուքը ցույց տվեց, որ անգամ յուրայինները չեն հարգում Նիկոլ Փաշինյանին և նման միջադեպ է տեղի ունենում հենց նրա ներկայությամբ»։

Նարեկ Մանթաշյանն էլ հավելելով Տեր-Նակալյանի խոսքն՝ ասել է․ «Հիշում ե՞ք՝ օրեր առաջ էլ մամուլում տեղեկատվություն եղավ, որ կառավարական ամառանոցում միջադեպ է տեղի ունեցել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ու «Նավակ ճոճողի» միջև»։

Հարցին՝ հնարավո՞ր է ընդդիմության համախմբում, Կոնստանտին Տեր-Նակալյանն ասել է, որ ընդդիմությունը համախմբված է, բայց պետք չէ սպասել, որ հիմա, ինչպես երկու տարի առաջ, մարդիկ դուրս կգան փողոց։

Նարեկ Մանթաշյանի խոսքով էլ՝ մարդկանց փողոց կարող է այսօր հանել սոցիալական խնդիրը, հացի փող չունենալը․ «Բայց այս դեպքում հրաժարականով Նիկոլ Փաշինյանը չի կարող ազատվել»։

Խոսելով ներքաղաքական իրավիճակի ու ստեղծված դրության մասին՝ Նարեկ Մանթաշյանն ասել է․ «Այս պահին փաշինյանական իշխանությունը գոյատևում է փողի վրա»։

Կոնստանտին Տեր-Նակալյանի դիտարկմամբ՝ շուտով նորից օրակարգային են դառնալու կոմունալների խնդիրը, քանի որ շուտով խստացված ռեժիմը նորից հաստատվելու է Հայաստանում։

դիտվել է 513 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի ու ՀԷՑ-ի դեմ գործընթացից հետո ներդրողների պատասխանը հստակ է եղել․ Վարդանյան (video) Իրանը հնարավորություն ունի համաձայնության հասնելու Միացյալ Նահանգների հետ Թրամփը Պենտագոնից ստացել է Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների ցանկը ԱՄՆ ուժերը մեծացնում են ռազմական ներկայությունը Արաղչին Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ «Ալեն Սիմոնյա՛ն, այս պատկերը նայիր ու տես՝ ինչ է քեզ սպասվում»․ Զարուհի Փոստանջյան (video) Զելենսկին բացառել է հանդիպման հնարավորությունը 1 ամիս է՝ Արտաշիսյան փողոցի շենքի նկուղային հարկում ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղը ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները դադարեցվեցին Էրդողանը պատրաստակամություն է հայտնել միջնորդել Իրանի և Միացյալ Նահանգների միջև Սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով «Նիկոլի հետ հանդիպման ժամանակ սպաները խոր զզվանք են ապրել»․ պահեստազորի գնդապետ (video) ՌԴ-ն համաձայնել է մինչև փետրվարի 1-ը զերծ մնալ Ուկրաինային հարվածելուց՝ Թրամփի խնդրանքով. Պեսկով Արշակ սրբազանի կալանքի երկարացման միջնորդությունը կքննի Կարեն Ֆարխոյանը․ փաստաբան «Էնքան ա իրան խայտառակել, որ իր ընտրողներն ասում են՝ երբ ենք պրծնելու»․ իջևանցի (video) ՇՏԱՊ․ «Նիկոլը գողացել է Վարդան Ղուկասյանի կյանքը»․ Զարուհի Փոստանջյանը՝ սարսափելի փաստերով (video) Աննա Վարդապետյա՛ն, ուր է 643 միլիարդ դրամը». Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Ընդդիմություն, հիմա մի անելիք ունեք․ Նիկոլը կոշտ քայլերի կանցնի ու․․․»․Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (video) Խայտառակություն էր. Միրզոյանը դողացող ձայնով ադրբեջանցիներին համոզում էր, որ Զանգեզուրի միջանցք չկա (video) «Խայտառակ թվեր եմ ասում․ Նիկոլը 1,5 միլիարդ դոլար բաժանել է ՔՊ-ին»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Քաղաքացիները որքանով են դժգոհում Ավինյանի աշխատանքից․ «GALLUP»-ի հարցման արդյունքները (video) ՈՒՂԻՂ․ Սպասե՛ք, եկեղեցին պլան Բ ունի․ Նիկոլին անակնկալի կբերեն․ Գառնիկ Դանիելյան (video) Երկրորդ նախագահն առաջարկում է մոդել, որը թույլ չի տա որևէ քաղաքական ուժի մենաշնորհ ունենալ պետական կառավարման համակարգում. Բենիամին Մաթևոսյան Սա բացահայտ էքսպանսիա է Թուրքիայի հանդեպ և տարածքային նկրտում. Սասուն աշխարհ գոյություն չունի Իրական Հայաստանում. Վահե Սարգսյանի հեգնանքը Հայր Ռուբենն այս կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am