Ոչ հորեղբայրը, ոչ քեռին և առավել ևս՝ ոչ էլ «բաջանաղն է»

Նախորդ գումարման ՀՀԿ–ական ԱԺ պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը 6–րդ գումարման ԱԺ–ում չի լինի: Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հրապարակվել, որ ՀՀԿ բարձր ղեկավարությունը դրա դիմաց նրան Լոռու մարզպետի պաշտոն է առաջարկել: Ու թեև այս լուրը նախկին պատգամավորը հերքել էր և նաև նշել, որ այդ որոշման պատճառով հարազատ կուսակցությունից նեղսրտած չէ, բայցև չէր էլ հերքել, որ իր մասով նորություններ կլինեն: «Փաստի» հետ զրույցում ևս մեկ անգամ հերքեց մոտ ժամանակներս իրեն որևէ պաշտոնում տեսնելու մասին լուրերը և նշեց, որ այս օրերին զբաղված է Երևանի ավագանու ընտրություններով, իսկ երբ ավելի ազատ է լինում, ժամանակի մեծ մասն անց է կացնում երեխաների հետ: «Որևէ նման հարց կուսակցությունում չի քննարկվել, և որևէ նման բան այս պահին չկա: Ինչ վերաբերում է երեխաներիս հետ ավելի շատ ժամանակ անցկացնելուն, ապա ասեմ, որ վերջին երկու տարին բավականին լարված ժամանակաշրջան էր: Սահմանադրական փոփոխություններ, Ընտրական օրենսգիրք, Կանոնակարգ օրենք, երեքն էլ բավականին ծանր աշխատանք էր ենթադրում, և ես, լինելով պատասխանատու հանձնաժողովի նախագահ, ողջ ծանրաբեռնվածությունը իմ ուսերին էր: Այդ էր պատճառը, որ միայն կիրակի օրերին էի կարողանում նրանց ժամանակ տրամադրել: Հիմա երեխաներիս հետ եմ շփվում, գիրք ենք կարդում, շատ եմ լինում Սպիտակ քաղաքում»,– ասաց Հ. Սահակյանը: Վերջին գիրքը, որն այս օրերին ընթերցել է նախկին պատգամավորը Պաուլո Կոելիոյի «Ալքիմիկոսն» է, որն այնքան էլ չի խաչվում մեր օրերի հետ: Նրա կարծիքով մեր օրերի հետ ավելի շատ կարելի է «Փոքրիկ իշխանը» համեմատել, բայց Հ. Սահակյանի համոզմամբ ամեն ինչից անկախ կյանքում ամենակարևորը ճիշտ ապրելն է: «Ե՛վ քաղաքականության մեջ, և՛ կյանքում բոլորի հետ շփումներում միշտ շիտակ և պարզ եմ եղել: Երբևէ չեմ կեղծել և եթե ինքս ինձ հետ ներդաշնակ չեմ եղել, ապա այդ մասին չեմ արտահայտվել: Քաղաքականությունն էլ, անցած և դեռ անցնելիք ճանապարհն էլ, հատկապես երիտասարդ մարդկանց համար, ավագ ընկերներից սովորելու, կենսափորձ ձեռք բերելու առումով բավականին կարևոր է: Բայց նախկինն ու ներկան համեմատելով մի հետաքրքիր առանձնահատկություն է նկատվում: Եթե նախկինում թիրախը տեսանելի էր, ապա հիմա այն տեսանելի չէ, որը ինչ–որ տեղ իր բարդություններն է առաջացնում»,– ասաց Հ. Սահակյանը: Խոսելով պատգամավորական «կոմֆորտից» զրկվելու և դրան հարմարվելու մասին, նա նշեց, որ այս կամ այն իրավիճակում լինելն իր համար կոմֆորտից օգտվել կամ դրանից զրկվել չի կարող նշանակել, քանի որ ուսանողական տարիներից Երևանում վարձով ապրելու ժամանակ շաբաթը 5000 դրամով ապրելու գինն էլ գիտի, 27 տարեկանից ծառայողական մեքենայով ման գալունն էլ, բայց ամենակարևորն իր համար այն է, որ կյանքում ինչին որ ինքը հասել է, հասել է բացառապես իր արդար քրտինքի, իր խելքի ու մարդկային ճիշտ պահվածքի շնորհիվ: «Ինձ ոչ հորեղբայր է բերել պաշտոնի դրել, ոչ քեռի, ոչ էլ բաջանաղ: Եվ ես ինչի հասել եմ, բացառապես իմ ունակությունների, մարդկային դրսևորումների, մեր թիմի ու ղեկավարներից նախ` Անդրանիկ Մարգարյանի, և հետո էլ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհիվ եմ հասել: Շնորհակալ եմ, որ նրանք գնահատել, վստահել են ինձ ու սեփական ունակություններս դրսևորելու հնարավորություն տվել»,– ասաց Հ. Սահակյանը: Նախկին պատգամավորի կարծիքով կյանքը չի սկսվում ու ավարտվում Ազգային ժողովով և ոչ պատգամավորի, ոչ էլ նախարարների աթոռները հավերժ չեն: Կարևորն այն է, որ մանդատով, թե առանց մանդատի, մարդը՝ մարդ լինի: Իր անցած պատգամավորական ճանապարհով Հ.Սահակյանը հպարտանալու առիթ էլ ունի, քանի որ շատ շատերն, ովքեր երկար տարիներ ԱԺ–ում աթոռ են զբաղեցրել, իրենց պատգամավորական ողջ կենսագրության ընթացքում այնքան գործ չեն արել, որքան նա: Իսկ ՀՀԿ–ական այն ընկերներին, ովքեր նույնպես 6–րդ գումարման պատգամավորի մանդատ չեն ստանա, կոչ արեց չնեղսրտել ու առաջ նայել: «Շատ շատերը պատգամավոր լինելով, անգամ հետագիծ չեն կարողացել ունենալ: Երբ անհրաժեշտ է եղել թե՛ քաղաքական, թե՛ իրավական հարցերի ժամանակ խոսել ենք, բարձրաձայնել ենք, պարզաբանումներ ենք տվել: Որևէ ժամանակաշրջանում ԱԺ Պետաիրավական հանձնաժողովը ղեկավարելը բավականին պատասխանատու պաշտոն է, որը ստատուսի առումով բավականին բարձր և պատվաբեր է նաև ինձ համար: Բայց ես դեմ եմ նաև, որ մարդիկ մինչև խորը ծերություն, մինչև թոռների ձեռքը բռնելը պետք է շարունակեն նույն տեղում լինել կամ պատգամավոր լինել: Փոփոխությունը երբեմն նույնիսկ անհրաժեշտ է, քանի որ ցանկացած նոր բան մի քանի տարի հետո վերածվում է միօրինակության, իսկ փոփոխություններն օգնում են ավելի ակտիվ գործել և սեփական ունակությունները նորովի ներկայացնել»,– ասաց Հ. Սահակյանը:   Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Իրանը նոր առաջարկ է տրամադրել «Mercedes»-ը Պռոշյան գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ՀԵՊԽ-ն ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը՝ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում «Փաշինյանը ծախված, դավաճան մարդ է․ մարդ անվանելն էլ մի քիչ ամոթ է»․ քաղաքացի (video) «Այս իշխանությունը հենց հիմա ընտրակաշառք է բաժանում․ ի՞նչ լուր է տարածվել երեկ» Միքայելյան (video) Ասեմ, թե ինչ է սպասվում Ադրբեջանին․ Հայկ Նահապետյան (video) Ալեն Սիմոնյա՛ն, հեսա Ադրբեջանը նենց կերաշխավորի, որ ՀՀ-ից քարը քարին չի մնա․ Երվանդ Բոզոյան (video) Պուտինը պաշտոնապես զգուշացրել է Ալիևին ու Էրդողանին (video) Ասեմ՝ ոնց է Եվրոպան Մակրոնի գլխավորությամբ գցելու Հայաստանին․ Հրանտ Մելիքյան (video) Ասեմ՝ ինչ է անելու Ադրբեջանը, եթե Նիկոլն ընտրվի հունիսի 7-ին․ Երվանդ Բոզոյան (video) ՀՐԱՏԱՊ․ «Նիկոլենք մասսայական փողեր են փոշիացնում» (video) Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. «Ազատություն» Փաշինյան Նիկոլը «սատանայի փաստաբանի» դերի մեջ է մտել Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան Փաշինանն էլ չի դիմանում․ ինքն իր թվերի մեջ խառնվել է․ Նարեկ Կարապետյան (video) Իրանն ԱՄՆ-ի հետ «մուկն ու կատվի» խաղն է խաղում, որից օգտվում է Ռուսաստանը․ Milliyet ԱՄՆ-ի ռազմական հարձակումն ագրեսիվ գործողություն է Իրանի ժողովրդի դեմ․ Իսմայիլ Բաղայի Չենք կարող օգնել․ անգամ իրենց հարցումներով՝հաջորդ իշխանությունը Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու.Կարապետյան (video) Բանկի կողոպուտի ժամանակ սպանել են երկու մարդու Իրանն ակտիվացրել է ստորգետնյա պահեստներից զինամթերք դուրս բերելու ջանքերը. NBC News «Բոտեքսի զոհ Անուշավանի մասին ինչ է մտածում Կաթողիկոսը» (video) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն #ՀԻՄԱ․ Նիկոլն ու Ալիևը հենց հիմա ունեն փակ կապ․ քաղաքական վերլուծաբան Հրանտ Միքայելյան (video) Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Կալլասի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am