Նիկոլ Փաշինյանի ցանած սերմերը պտուղ են տվել. բանկերից հետո հերթը մյուս համակարգերինն է

Կենտրոնական բանկի դիմաց արդեն երրորդ օրն անընդմեջ բողոքի ակցիա անող քաղաքացիները մոտեցել են փողոցում ուղիղ շրջող Նիկոլ Փաշինյանին: Նա քաղաքացիների հետ զրուցել է միայն այն բանից հետո, երբ նրանք հիշեցրել են վարչապետին, որ նա էլ է երկու տարի առաջ իր ակցիաները 20 հոգով է սկսել:

Մինչ այդ Փաշինյանը չէր ուզում անգամ լսել, ասում էր, թե շտապում է:
Քաղաքացիները բողոքել են, թե արտակարգ դրության ռեժիմում բանկերը իրավունք ունե՞ն զանգել և պահանջել, որ մարդիկ վարկային մարումներ կատարեն: <<Զանգում են մարդուն, ասում են՝ գալիս ենք ավտոդ վերցնենք ձեռիցդ, իրավո՞ւնք ունեն»,- բողոքել են նրան:
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ինքը չի հավատում քաղաքացիների խոսքին:
«էս ընթացքում 500.000 մարդու վարկային արձակուրդ ա տրվել: Էսօր բոլոր մարդիկ էլ, ովքեր իրանց բանկերի հետ նորմալ, ճիշտ աշխատանքային հարաբերություններ ունեն, բանկերը բոլորին էլ ըմբռնումով են վերաբերվում»,- նշել է նա և զայրացել մարդկանց այն բողոքից, թե մի քանի օր է, ինչ ԿԲ-ի դիմաց ցանկանում են հանդիպել բանկի ներկայացուցչի հետ, բայց ոչ ոք չի իջնում: «Ինչի՞ պիտի իջնեն: Ինչի՞ պիտի իջնեն»,- հակադարձել է նա և պահանջել, որ կոնկրետ դեպքեր ներկայացնեն` խոստանակով, որ դրանցով անձամբ է ուզում զբաղվել:
Բողոքավորները հիշեցրել են, որ ԱԺ պատգամավոր եղած ժամանակ խոստացել էր իջեցնել բանկերի տոկոսադրույքները, բայց իշխանության գալուց հետո ոչինչ չի արել: Փաշինյանն էլ արդարացել է, թե 2018 թվին 13 մլրդ դրամի բանկային տույժ-տուգանքներ են ներվել, շուրջ 125.000 մարդու վարկային պատմություն է մաքրվել: Բողոքավորների ակցիային անդրադարձել է նաև Հայաստանի բանկերի միությունը` հորդորելով քաղաքացիներին չենթարկվել մի խումբ անձանց կողմից կազմակերպված եւ ֆինանսական հաստատությունների դեմ ուղղված ճնշումներին։ 

Մինչ այդ խնդրին անդրադարձել էր նաև Կենտրոնական բանկը` դարձյալ դատապարտելով կազմակերպված բողոքի ակցիաները: ԿԲ-ն դրանք որակել էր միտումնավոր, ուղղորդված գործողություններ: ԿԲ-ից հայտնել էին, որ իրենք պատրաստ են ընդունել քաղաքացիներին, սակայն իրենց առաջարկվող փողոցում հանդիպման ձևաչափին համաձայն չեն` ելենելով ԿԲ-ի գործունության առանձնահատկություններից: <<Ֆինանսական կազմակերպությունների կողմից վարվող վարկային քաղաքականության դեմ վարվող պայքարի քողի տակ՝ նշված անձանց կողմից արվում են իրականությանը չհամապատասխանող, միեւնույն ժամանակ քաղաքացիներին ակնհայտ մոլորեցնող հայտարարություններ եւ կոչեր, որոնք հուզական ֆոն ստեղծելով դրդում են որոշ քաղաքացիների հնչեցնել բռնության կոչեր: Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը եղել եւ մնում է կայուն, ոչ առաջին անգամ է ցուցաբերում իր բարձր դիմադրողականությունը ճգնաժամերի պարագայում։ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը հաստատակամ է նմանատիպ սադրանքներին չտրվելու իր սկզբունքներում, եւ շարունակելու է իրականացնել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթները»,- ասված է ԿԲ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Կենտրոնական բանկի հայտարարության մեջ անշուշտ կա իրավացիություն, բանկային համակարգի դեմ հանրային արշավը հղի է կործանարար հետևանքով, քանի որ դրա արդյունքում կարող է փլուզվել ողջ ֆինանսական համակարգը: Բանկերի միության նախագահը հայտարարել, է, որ բանկային համակարգում չկան այնպիսի բարձր տոկոսներ, որքան ներկայացնում են բողոքավորները, բացի այդ շուկան մրցակցային է, հետևաբար քաղաքացին ունի հնարավորություն ընտրելու, թե որ բանկից և որ վարկից օգտվի: Ասել, թե Հայաստանում կան մատչելի վարկեր, կնշանակի խեղաթյուրել ճշմարտությունը, բայց միաժամանակ հնարավոր չէ նաև չհամաձայնել, որ բանկային շուկան մրցակցային է: Համենայն դեպս, տարեկան 100 տոկոս և ավելի բարձր վարկային տոկոսների փաստը, ինչպես բողոքավորներն են պնդում, տարակուսելի է: Վարկառուն, իհարկե շատ լուրջ գումարներ կվճարի, եթե տույժերի տակ հայտնվի, բայց սա դեռ վարկային տոկոս չէ:
Բողոքավորների այսօրվա պահանջները, թե բանկային համակարգը թալանում է մարդկանց, իրականում ունի քաղաքական լուրջ հիմքեր:

Հեղափոխության առաջին օրերին, նույն ինքը` Նիկոլ Փաշինյանն անձամբ, ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե Հայաստանում կան բանկեր և վարկային կազմակերպություներ, որոնք քաղաքացուն գումար են տրամադրում տարեկան 100 -120 տոկոսով: Նա պնդում էր, որ մարդիկ չեն կարողանում դուրս գալ տոկոսների տակից, որն անթույլատրելի թալան է, վաշխառուություն է` պետության հովանու ներքո: Այն ժամանակ ո'չ բանկերի միությունը, ո'չ էլ Կենտրոնական բանկը չփորձեցին պաշտպանել բանկային համակարգի ինստիտուցիոնալ շահերը, չնշեցին, որ շուկան մրցակցային է, և որևէ բանկ կամ վարկային կազմակերպություն որևէ մեկին զոռով վարկ չի տալիս: Չպաշտպանեցին, որովհետև քաղաքական վախեր ունեին: Հիմա ինչու են զարմանում, որ բողոքավորներն այսօր կրկնում են այն, ինչ ժամանակին ասում էր հեղափոխական վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եկել է ցանած սերմերի պտուղները քաղելու ժամանակը:


Հայկ  Դավթյան

դիտվել է 10446 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am