Քոչարյանը խանգարում է բոլորին. Դահիճը մեկը չէ

ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «գործով» այսօր կայացվեց հերթական քաղաքական, ավելի ճիշտ՝ ճակատագրական որոշումը: Երկրորդ նախագահը կշարունակի մնալ անազատության մեջ ու կարծես թե հույսի նշույլներ էլ չկան, որ նրան ողջ եւ առողջ ազատ կարձակեն: Նոր Հայաստանի անկախ դատարանը, անտեսելով պետության էքս ղեկավարի մոտ առաջացած առողջական լրջագույն խնդիրները, անտեսելով միջազգային կառույցների հորդորները, որոնք բխում են կորոնավիրուսի համավարակի պատճառով խոցելի խմբերի համար ստեղծված վտանգավոր իրավիճակները, եւ անտեսելով հերթական մի խումբ, երբեմնի, բարձրաստիճան այրերի երաշխավորությունը, անփոփոխ թողեց երկրորդ նախագահի խափանման միջոցը:

Արցախի նախկին ու ներկա նախագահների, Հայաստանի նախկին վարչապետերի, եւ նույնիսկ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի միջնորդություններն ու այդ բարձրադիր ինստիտուտները փաստացի առոչինչ դարձան վարչակարգի քաղաքական նկրտումների դիմաց: Այն պարագայում, երբ քրեական գործն ինքնին անցած երկու տարիների ընթացքում ոչ մի թիզ առաջընթաց չի գրանցել եւ մարտիմեկյան տասը զոհերի մահվան հանգամանքներն առայսօր մնում են չբացահայտված: Թվում էր, թե այս ամենից հետո, երբ, մանավանդ, երկրորդ նախագահը փաստացի առողջական լուրջ խնդիրների առջեւ է կանգնած, ռեժիմը կնահանջեր իր քաղաքական պլաններից եւ իր ուսերին չէր վերցնի հանցավոր պատասխանատվություն, սակայն այսօրվա ճակատագրական որոշումը թերեւս հաստատեց այն կասկածները, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող քայլերը ոչ միայն ներքաղաքական բնույթ ունեն և կոչված են բավարարելու Նիկոլ Փաշինյանի կապրիզները, այլ նաև գործն ունի աշխարհաքաղաքական, անվտանգային ասպեկտներ, որում ներգրավված է ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլ բոլոր այն ուժերը, որոնք աջակցել են նրան իշխանության բերելու եւ կասկածելի հանգամանքներում իշխանափոխությունը կյանքի կոչելու հարցում: Այս առումով Ռոբերտ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդումն ունի անկյունաքարային նշանակություն հաջորդ իշխանության հաստատման հարցում:

Անհերքելի փաստ է, որ Քոչարյանի իշխանությունից հետո անցած տասը տարիները կրկին պայքար էին անցյալի ստվերների եւ մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի դեմ: Այդ պայքարն իրականացվում էր հիմնականում քարոզչամեքենայի վերածված որոշ լրատվամիջոցների միջոցով, երբեմն-եբեմն էլ այն բացահայտ դրսեւորումներ էր ստանում, քանզի նախկինների իրական այլընտրանքը հենց երկրորդ նախագահն էր իր անցած ճանապարհով եւ տարածաշրջանում առանցքային դերակատար Ռուսաստանի առաջին պաշտոնյայի կողմից ունեցած վերաբերմունքի առումով:Բայց ինչպես տեսանք ուրբաթը շաբաթից շուտ եկավ:

Եւ զավեշտն այն է, որ երկու տարի առաջ տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո էլ իշխանության պայքարի վեկտորը՝ թիրախը չի փոխվել, այն պարագայում, երբ հեղափոխության լոզունգները բոլորովին այլ էր: Հասկանալի է, որ ցանկացած հեղափոխություն իր քավության նոխազն ունի, իր զոհը, որին պիտի լափեն ու հոշոտեն, հենց որի վրա պիտի բարդեն անցած տարիների հանցագործություններն ու թալանը: Ու չգիտես ինչ հնարքով կամ փոխպայմանավորվածությամբ այսօր այդ մեկը կրկին Ռոբերտ Քոչարյանն է: Իհարկե անցած տասը տարիների մանր-մունր դերակատարներ եւս ձեռքի հետ պատասխանատվության են ենթարկվում, բայց ամենաամենան շարունակում է մնալ երկրորդ նախագահը: Նրա նկատմամբ իրավական հաշվեհարդարով մի կողմից արյան ու վրեժի ծարավ հեղափոխական ամբոխին են կերակրում, մյուս կողմից՝ երկրում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները ստորադասելով այս դատավարությանը քողարկում վերջին տասը տարիների արատավոր բարքերը, ալան-թալանը:

Այլեւս իրականությանը մոտ են օդում կախված այն լուրերը, որ այս իշխանափոխությունը ծրագրվել է համատեղ ուժերի կողմից, հաշվարկով, որ ինչ որ ժամանակ հետո այն նորից հետ կվերցնեն, իհարկե նոր դեմքով, նոր կերպարով…
Միգուցե ակնկալիքներ կային, որ Ռոբերտ Քոչարյանը երկրում իրավիճակ փոխվելուց հետո էլ կշարունակեր իր այսպես կոչված դիտորդական կարգավիճակը, բայց նրա որոշակի ակտիվությունը թերեւս խառնեց խմբակի խաղաքարտերը, խաղը դարձավ առավել վտանգավոր, քանի որ Քոչարյանը մի օր կարող էր գաղտնազերծել այդ խմբակի համատեղ ծրագիրը՝ ինչ, ինչպես եւ ինչու այսպես եղավ, ովքեր եւ հանուն ինչի կազմակերպեցին այս իշխանափոխությունը:

Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանը գերադասեց լռել այդ ծրագրի մասին՝ դրանով իսկ մանիպուլացիայի լայն դաշտ բացեց համատեղ ուժերի առջեւ: Այդուհանդերձ նրանից սպասվող վտանգը չչեզոքացավ, քանզի մյուսների պես ոմանք չեն կորցրել սեփական հիշողությունը եւ տեսել են, գիտեն՝ երկրորդ նախագահի գործունեությունը Արցախից մինչեւ Հայաստան, նրա գործոնը հայ–ռուսական հարաբերություններում եւ ՌԴ ղեկավարի վերաբերմունքն իր վաղեմի ընկերոջ նկատմամբ, երբ խոր կնճիռները, անվտանգային հարցերը կարող են հարթվել ընդամենը մեկ հեռախոսազանգով:
Ուստի այլ ճանապարհ չի մնում բացի նրանից, որ այս մարդուն հասցնեն այնպիսի ծայրահեղ ծանր վիճակի, որ Պուտինը Հայաստանում նոր իշխանություն հաստատելու հարցում իր խաղադրույքը փոխի: Եւ քանի որ ՌԴ ղեկավարությունը չի շտապում այդ հարցում, հայաստանյան խմբակին այլ բան չի մնում, քան կոշտացնել երկրորդ նախագահի նկատմամբ կիրառվող միջոցները:
Շակալների ոհմակը բանեցնում է բոլոր մեխանիզմները եւ սա, անշուշտ, հայտնի է ոչ միայն իրենց, այլ տեսանելի դրսի ու ներսի շատ ուժերի: Ինչպես կհանգուցալուծվի այս իրավիճակը, միայն ժամանակը ցույց կտա: Մի բան աներկբա է՝ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես իրենց ժամանակի հզոր առաջնորդները, հավակնում է դառնալ մեր օրերի ողբերգական կերպարը, պատմությունը ցույց է տվել, որ հզորները այսպիսի փաստի առաջ են կանգնում. Բայց Աստված մի արասցե, որ գա մի ժամանակ, երբ արտաքին թշնամու գործողությունները կանխելու համար այլեւս զրկված լինենք նրա թեկուզ մեկ զանգի հնարավորությունից:

Անի Սահակյան

դիտվել է 7743 անգամ
Լրահոս
Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է ամենաուղիղ և դասական իմաստով․ Շարմազանով Սամվել Կարապետյա՛ն, հատուկ Ձեզ համար եմ ասում, գիտե՞ք՝ Ավինյանն ինչու է լկտիացել․ Անժելա Թովմասյան (video) «Դուք սրիկաներ եք, շանս չունեք, դատարանը ձեզ է սպասում». Երվանդ Բոզոյան (video) «Ասեմ՝ ինչու է Փաշինյանը հենց հիմա կատաղած հարձակվել ընդդիմության վրա»․ Լևոն Զուրաբյան (video) ՔԿ-ն հայտնել է, թե ինչու են խուզարկել Իշխան Սաղաթելյանի բնակարանն ու մեքենաները Վեհափառի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Աստծո սիրուն, կլինի՞ չերդվեք․ ձեր երդումներից հետո ժողովուրդը միայն կորուստ ու ավեր է ունեցել Վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել է «Համբերությունը սպառվել է․ շատ քիչ ժամանակ է մնացել․ ո՞վ է լուծելու Փաշինյանի հարցը վերջնական» (video) Քաղաքական ուժերը չեն կարող խոսել իրավունքների կարևորության մասին,բայց տարածել բռնության դրսևորումներ Եղանակն՝ առաջիկա օրերին Նիկո՛լ, բերանդ ջուր ես առել, դե փորձվիր, գնա Ալիևին ասա՝ ձայնդ կտրի ու էլ բերանդ չբացես․ Սարգսյան (video) Իրանի նախագահը մեկնել է Պակիստան Թրամփը հայտարարել է, որ կլուծի խնդիրը Նիկոլին «մզացնելու են» մինչև վերջ, հետո․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի» Հետախուզվող է ձերբակալվել Նիկո՛լ, քեզ եմ ասում՝ բա ինչու՞ չես դիմում այդ քայլին․ Լևոն Զուրաբյան (video) «Խուժանների ու թուրքի նման հարձակվողնե՛ր․․․»․ Արամ Սարգսյանը՝ ավագանու ծեծկռտուքի մասին (video) «Կաշիներդ քերթելու եմ․․․»․ Ավինյանն իրեն կորցրեց Երևանի քաղաքապետարանում (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը ձև չունի․ չի կարողանալու այդ ռեժիմը հաստատել․ Երվանդ Բոզոյան (video) Սնանկացումից, մինչև․․․ ի՞նչ է որոշել Փաշինյանը Գագիկ Ծառուկյանի դեմ (video) ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են Վառելիք տեղափոխող բենզատարը բախվել է գնացքին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am