Ով հրաժարական կտա, ով կվերանշանակվի, ով պատգամավոր կդառնա

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղթած ուժերը երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեցին ինքնաբացարկի դիմումները, որոնք բում են առաջացրել։ Շատերը տեղյակ չեն եղել, որ իրենց կողմից ինքնաբացարկի դիմումներ են գրվել, խոսքը հատկապես Ծառուկյան դաշինքի թեկնածուների մասին է, այսօր մի քանիսը շտապել են ԿԸՀ ու հետ են վերցնում կուսակցության կողմից ներկայացրած դիմումները։ Այս ուժին դեռ կանդրադառնանք։ ՀՀԿ-ում, սակայն, գործընթացը տեղի է ունեցել համաձայնությամբ ու որեւէ թեկնածուի կողմից առարկություն չի հնչել ինչը նշանակում է, որ հայտնի է, թե ովքեր կանցնեն խորհրդարան ու որտեղ կհայտնվեն ինքնաբացարկ հայտնած թեկնածուները։ Հիմնականում գործադիր մարմնի ներկայացուցիչներն են դիմումներ ներկայացրել ու կվերանշանակվեն իրենց պաշտոններում, երբ ձեւավորվի նոր կառավարությունը։ Դիմումներ են մուտք արվել Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից, նա կվերանշանակվի պաշտպանության նախարարի պաշտոնում, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, որը մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններին գլխավորում է ՀՀԿ ցուցակը ու հաստատապես կընտրվի քաղաքապետի պաշտոնում, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, նաև Արտակ Զաքարյանը ցուցակում անցողիկ տեղ էր զբաղեցնում ու կրկին ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, նա կնշանակվի պաշտպանության փոխնախարար, Շինանյութի Սերոժի փեսա Կարեն Բոթոյանը նույնպես ինքնաբացարկ է ներկայացրել, վերջինս կնշանակվի Գեղարքունիքի մարզպետ, իր փոխարեն պատգամավոր կդառնա Հակոբ Հակոբյանը եւ գործող մարպետ Ռաֆիկ Գրիգորյանը, որը Բոթոյանից մի քանի ձայն էր պակաս հավաքել։ Պատգամավոր կդառնա նաեւ ոստիկանապետ Վովա Գասպարյանի փեսան՝ Արթուր Գեւորգյանը, քանի որ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը նույնպես հրաժարվում է մանդատից։ Գուցե ճիշտ կլինի ասել, որ նրան պարտադրեցին հրաժարվել, որովհետեւ տնից մեկը պետք է պատգամավոր դառնա, Գալուստ Սահակյանը իր դիրքերը չզիջեց հանուն որդու։ Հետաքրքիր է, թե ինչ ճակատագիր է սպասվում Արման Սահակյանին, մամուլը գրում է, որ Կարեն Կարապետյանը չի ցանկանում նրան հետ ընդունել Պետգույքի կառավարման մարմնի պետի պաշտոնում։ Կոտայիք մարզից ամենաշատ ձայն ստացած ՀՀԿ-ական թեկնածուն նույնպես չի մտնի ԱԺ, Սամվել Սանամյանը դիմումատուների շարքում է։ Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշի Բարսեղի փեսան ՊԵԿ մաքսանենգության վարչության պետ էր ու թեկնածությունն առաջադրելու առաջին օրերից խոսվում էր, որ խորհրդարան անցնելու ծրագրեր չունի, պարզապես կուսակցության համար ձայներ է հավաքելու, վերադառնա եկամտաբեր պաշտոնին։ Նրա փոխարեն պատգամավոր կդառնա Արամ Հարությունյանը՝ Բուլկի Արամը, ով աղմկահարույց համբավ ունի, ձախողել է բոլոր ոլորտներում, որը վստահվել է իրեն ու հետաքրքիր է, թե ինչու են հիմա էլ խորհրդարան տանում։ Այս տարբերակ թեպետ հնարավոր չէր, որովհետեւ վարչապետը նրա վերադարձը Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում եւս անհնար էր համարում։ Ինքնաբացարկ հայտնեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ու այդ տարածքից ընտրված Առուշ Առուշանյանը, երկուսի մասին էլ մենք ավելի վաղ գրել ենք, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզից ԱԺ-ն կունենա երկու պատգամավոր՝ Աշոտ Արսենյանը եւ Սիսյանի քաղաքապետի եղբայրը։ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը փաստորեն հրաժարական կտա ու կվերադառնա օրինաստեղծ աշխատանքի, ամենայն հավանականությամբ կդառնա ԱԺ փոխնախագահ։ Մամուլը հետեւողական գրում էր Գեւորգ Կոստանյանի արդարադատության նախարար նշանակվելու մասին, բայց նրանից դիմում չի ստացվել, նույնն էլ Հրայր Թովմասյանի մասին որպես ՍԴ նախագահի հավակնորդ, ըստ ամենայնի նրանք ԱԺ-ից կհեռանան 2018-ից հետո, մինչ այդ Սերժ Սարգսյանը իր հավատարիմ թիմը կունենա վճռորոշ քվեարկությունների համար, հետո կտեղափոխեն։ Անի սահակյան

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am