Սերժ Սարգսյանի «ձիով» քայլը. նա ապահովագրեց իրեն

Այսօր Ծառուկյան դաշինքի 12 պատգամավորներ դիմում էին գրել ԿԸՀ՝ պահանջելով չեղյալ անել մանդատից հրաժարվելու վերաբերյալ նրանց նախորդ դիմումները, պնդելով, որ իրենք տեղյակ չեն եղել դրա բովանդակությանը: Նրանցից 8-ի դիմումները ԿԸՀ-ն բավարարել է, եւ նրանք մանդատներ կստանան: Խոսքը Վահան Կարապետյանի, Արտյոմ Ծառուկյանի, Խաչիկ Մանուկյանի, Նապոլեոն Ազիզյանի, Հարություն Կարագյոզյանի՝ Կարամելի Հարութի, Սերգեյ Բագրատյանի, Արթուր Մանուկյանի եւ Արարատ Զուրաբյանի մասին է։ Բացի նրանից եւս չորսը հետ են վերցրել իրենց անունից գրված դիմումները՝Մանուկ Սուքիասյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Հրանտ Դավթյանը եւ Ալիկ Եղիկյանը։ Երեկ ինքնաբացարկ ներկայացնելու վերջնաժամկետին նշված բոլոր թեկնածուները 23 հոգու շարքերում էին, որոնց համար դիմումներ են ներկայացվել ԿԸՀ։ Որեւէ մեկը չէր սպասի, որ կգտնվեր գեթ մի թեկնածու, ով կըմբոստանար Ծառուկյանի կայացրած որոշման դեմ։ Բոլոր թեկնածուները ընտրություններից հետո անհետացել էին, չէին համարձակվում որեւէ մեկնաբանություն տալ այս առիթով, բայց այսօր հանկարծ բոլորը հայտնվեցին ու միասնաբար գրոհեցին ԿԸՀ-ն՝ վերականգնելով ոտնահարված իրավունքները։ Իսկ այդպիսի համարձակություն նրանց կարող էր միայն մեկ մարդ թույլատրել՝ Սերժ Սարգսյանը, որին ձեռնտու է ստեղծված իրավիճակը։ Կասկածից վեր է, որ Ծառուկյանի դեմ ըմբոստացած թեկնածուները նոր ձեւավորվող խորհրդարանում գործելու են Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Վերջին օրերին մամուլը գրում էր, որ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցնում է խմբակցության կազմը ու ՀՀ նախագահի վերջնական խոսքով է յուրաքանչյուրի համար որոշում կայացնում։ Բայց այսօրվա իրադարձությունները ցույց են տալիս, որ Սերժ Սարգսյանը որոշել է իրեն լիովին ապահովագրել։ Մենք արդեն մի քանի անգամ անդրադարձել ենք մինչեւ 2018 թվականը ապագա խորհրդարանում սպասվող մի շարք բախտորոշ քվեարկությունների հարցին՝ սկսած Ղարաբաղի կարգավորման հարցից, վերջացրած 2018-ին վարչապետի թեկնածուի ներկայացման, ուստի Սերժ Սարգսյանը բացարձակ մեծամասնության է ապահովում խորհրդարանում, որպեսզի զերծ մնա անկանխատեսելի իրավիճակներից։ Այսօրվա իրադարձությունները կարելի է նաեւ դիտարկել նախորդ խորհրդարանի զարգացումների որպես հետեւանք, երբ ինչ-որ պահից Սերժ Սարգսյանի միջամտությամբ ԲՀԿ-ից փաստացի անջատվեց ՀՀԿ ղեկավարի կողմից ներդրված պատգամավորների խումբը ու , մասնավորապես, փետրվարյան իրադարձություններից հետո այդ խումբը բացահայտ գործեց հանուն ՀՀԿ-ի։ Հիմա Սերժ Սարգսյանը այդ ամենը անում է մինչեւ նոր խորհրդարանի ձեւավորումը։ Հիմա առավել քան հասկանալի է Խաչիկ Մանուկյանի խոսքերի ճշմարտացիությունը, ՀՀԿ-ական Մանուկյանը վերջին պահին հայտնվեց Ծառուկյան դաշինքում ու պարզաբանեց, որ այնտեղ է, որովհետեւ ՀՀԿ-ում տեղ չկար։ Իհարկե, նրա դեպքում մանդատը հետ ստանալն արդարացված է, քանի որ նա իր Արագածոտնի մարզում ամենաշատ ձայն ստացած թեկնածուն է, բայց փոքր-ինչ անհասկանալի է Արարատ Զուրաբյանի, Սերգեյ Բագրատյանի պարագան։ Նրանց հետ նախնական խոսակցություն էր եղել, որ խորհրդարան են անցնելու պայմանավորված թվով ձայն բերելու դիմաց, բայց ընտրությունների արդյունքներից հայտնի դարձավ, որ երկու թեկնածուները չեն արդարացրել խոստումները, այդուհանդերձ այսօր պարզ երեսով ներկայացել են ԿԸՀ ու պահանջել իրենց մանդատները, որովհետեւ համամասնական ցուցակի անցողիկ հորիզոնականներում են գտնվում։ Ծառուկյան դաշինքի մանդատից հրաժարված մյուս թեկնածուները չեն պայքարել իրենց իրավունքների համար, թեպետ նրանցից միայն մեկն է, որ մանդատ էր ստացել թիվ 1 ընտրատարածքից, խոսքը ազգությամբ եզդի Արթուր Մամոյանի մասին է։ Անի սահակյան

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, ի՞նչ TRIPP, լսի՛ր՝ ինչ առաջարկ եմ քեզ հիմա անում․ Նախկին վարչապետ Խոսրով Հարությունյան (video) «Բա որ Ալենին ասեն՝ շլոր կամ խիյա՞ր․․․» (video) Թղթաբանություն, էլփոստ, ծախսեր․ նպաստի նոր համակարգը թակարդ է դարձել․ «Հետք» «Այ փսլնքոտնե՛ր, վաղը ու՞մ երեխուն եք տանելու, ս*անեք»․ պատերազմի մասնակից (video) Գործակալությունը հորդորում է չհրապարակել Երևանում հայտնաբերված նորածնի դեմքն ու նույնականացնող տվյալները Բա նեղացել էիք, էս ո՞նց այսպես եղավ․ Ագնեսա Խամոյանը՝ Լուսինե Բադալյանին (video) Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 18-ին Առաջիկայում այցելելու՞ եք Ստեփանակերտ, ասում եք՝ խաղաղություն է․ Էդգար Ղազարյանը՝ Բադալյանին (video) Ողբերգական դեպք՝ Նոր Հաճնում․ ավտոկռունկը պոկվել և ընկել է քաղաքացիների վրա․ կա 2 զոհ, 1 վիրավոր Ո՞նց անենք, որ ամեն անգամ երկրից դուրս գնալիս դեղ չբերենք հետներս. Մեսրոպ Մանուկյանը՝ Բադալյանին (video) Պատիվ է ճանաչել Ձեզ և լինել Ձեր կողքին․ Ռոբերտ Ամստերդամի ուղերձը Սամվել Կարապետյանին Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրվարույթով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվում է դատարան Օդի ջերմաստիճանը կբարձրանա Արաղչին մեղադրել է Իսրայելին ԱՄՆ-ի հետ հրադադարի համաձայնագիրը խափանելու համար «Մուլտի Վելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Թուրքիայի թաղամասերից մեկում տղամարդկանց արգելվել է շորտիկով շրջել Հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքը պետք է երաշխավորված լինի Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա. Արամ Վարդևանյան (video) Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Ինչու՞ Մալիշկայի «ուրվականը» դեռևս չի հայտնաբերվել (video) #ՈՒՂԻՂ․ Ես լավ չեմ պատկերացնում՝ Նիկոլն ու ռուսները ոնց են էս ամենի տակից դուրս գալու․ Հարությունյան (video) Հովիկ Աղազարյանն էլ խնդիր չուներ, տեսա՞ք՝ ինչ արեցիք․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ին (video) Մանրամասներ․․․ լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am