Իսկանդերների «լռությունն» ու կամիկաձեների «թռիչքները» սահմաններում

2000-ից հետո Ադրբեջանը զգալիորեն բարելավել է իր պաշտպանական արդյունաբերությունը՝ հասցնելով մինչև այն աստիճան, որ այժմ տեղական արտադրության զենքեր է արտահանում այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը և ԱՄՆ-ը: Երկրի ռազմական զարգացման մեծ մասը կարելի է վերագրել Իսրայելին՝ հայտնում է Israel Defense-ը: 1991թ. անկախություն ստանալուց հետո Ադրբեջանը նպատակ է դրել մեծացնել իր զինված ուժերի կարողությունը: Լինելով նախկին խորհրդային պետություն հնացած արդյունաբերությամբ՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի ավարտից հետո զգալիորեն զարգացրել է և դիվերսիֆիկացրել իր ռազմական արդյունաբերությունը: Այս ամբողջ տարիների ընթացքում Ադրբեջանը շատ բան է արել ռազմական արդյունաբերությունում միջազգային փորձ ձեռք բերելու համար, հոդվածը ներկայացնում է 1in.am-ը: 2000-ական թվականների սկզբին պաշտոնական Բաքուն որդեգրեց նոր ռազմական քաղաքականություն, ինչը թույլ կտար ուժեղացնել իրենց ռազմա-պաշտպանական արդյունաբերությունը: Մինչդեռ նավթագազային պայմանագրերը Ադրբեջանին բերում էին միլիարդավոր դոլարներ և հետագա արտասահմանյան ներդրումներ, երկրի ռազմական բյուջեն անուղղակիորեն աճում էր 2004-ից 2012թթ. միջակայքում: Որպես իրենց քաղաքականության մաս՝ 2005թ. Ադրբեջանի կառավարությունը հիմնեց պաշտպանական արդյունաբերության նախարարություն, ինչն ուղղված էր Ադրբեջանի զինված ուժերում արդիականացնելու խորհրդային ժամանակաշրջանի զինատեսակները (հիմնականում BMP, BRDM) և վերահսկելու զենքերի արտադրությունը: Չնայած մինչև 2013թ. Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերությունը կենտրոնացած էր Ռուսաստանից, Իսրայելից, Թուրքիայից, Պակիստանից և Բելառուսից տարբեր զինատեսակներ գնելու վրա, երկիրը ավելացնում էր նոր զինատեսակներ արտադրելու իր սեփական հնարավորությունները: Պաշտպանական արդյունաբերության նախարարության վիճակագրության համաձայն՝ Ադրբեջանը այսօր ունի 1100 տարբեր տեսակի տեղական արտադրության զինատեսակներ՝ ներառյալ տրանսպորտային միջոցներ, հրացաններ, ականներ և այլն: Անցած տարի Ադրբեջանը ADEX-2016 ցուցահանդեսում ներկայացրեց նոր տեսակի զինատեսակներ: Երկրի նոր զինատեսակների թվում էին Shimshek-10 գնդացիրը`ցերեկ/գիշեր տեսախցիկով՝ նախատեսված հիմնականում տանկերի և զրահամեքենաների վրա ամրացնելու համար, Gurza զրահամեքենան՝ հատուկ ուժերի համար, BRDM-2-ը՝ սպառազինված թուրքական հակատանկային հրթիռային համակարգով, Istiglal-1T խոշոր տրամաչափի գնդացիրը, Mubariz և Yalguzag դիպուկահար հրացանները, որոնք, համաձայն զանգվածային լրատվամիջոցների, համարվում են տեղական արտադրության ամենահայտնի զինատեսակները: Պաշտպանական արդյունաբերության նախարար Յավար Ջամալովը նշել է, որ Ադրբեջանը ներկայումս RPQ-7V2 Gaya նռնականետ, EM-14 ինքնաձիգ և օպտիկական դիտակներ է արտահանում տասը արտասահմանյան երկրներ՝ ներառյալ ԱՄՆ, Ռուսաստան, Պակիստան, Իրաք և Պարսից ծոցի մի քանի միապետություններ: 2016թ. դեկտեմբերին տեղի լրագրողների հետ հարցազրույցում նախարար Յավար Ջամալովը ասել է, որ նախարարությունը աշխատում է հեռահար հրթիռային համակարգի և էլեկտրամագնիսական զենքի արտադրության վրա, որը ընդունակ կլինի ոչնչացնել թշնամու ռազմական տեխնիկան: Ըստ երևույթին Ադրբեջանի զինված ուժերը հնարավորություն են ունեցել օգտագործելու տեղական արտադրության զինատեսակները Լեռնային Ղարաբաղի ռազմաճակատում հայկական ուժերի դեմ: 2016թ. ապրիլին տարածաշրջանը ականատես եղավ Ադրբեջանի և Հայաստանի միջև անսպասելի պատերազմի Լեռնային Ղարաբաղում: Սակայն ի տարբերություն Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջնագծում այլ բախումների՝ ապրիլյան բախումներում առաջին անգամ Ադրբեջանի կողմից օգտագործվեցին «կամիկաձե դրոններ»: Մարտ ամսին Ադրբեջանը ստորագրեց 1.6 միլիարդ դոլարի զենքերի գործարք Իսրայելի հետ, որը կազմված էր մեծ մասամբ առաջադեմ դրոններից (Hermes-450 և Aerostar) և հակաօդային պաշտպանության համակարգերից: Այս և մյուս գործարքներով Ադրբեջանը հավաքել է ավելի քան 100 դրոններ Իսրայելի բոլոր երեք առաջավոր արտադրողներից: Այսպես կոչված՝ «դրոնային պատերազմի» արդյունավետությունը պաշտոնական Բաքվին մղել է գնելու ավելի շատ իսրայելական արտադրության դրոններ: Միաժամանակ Ադրբեջանի պաշտոնյաները ասում են, որ երկիրը կկառուցի «հարյուրավոր» կամիկաձե և այլ մարտական դրոններ՝ օգտագործելով իսրայելյան տեխնոլոգիա: Շաբաթ օրը ելույթ ունենալով Լեռնային Ղարաբաղի հարավարևելյան մասի՝ ապրիլին գրաված բլուրներից մեկում տեղակայված ադրբեջանական զորքերի առջև՝ նախագահ Իլհամ Ալիևը ասել է, որ իր երկիրը արդեն գնել է միլիարդների ժամանակակից զենքեր և մտադիր է արտադրել սեփական դրոններ: Հոկտեմբերին ADEX-2016-ում Ադրբեջանը ցուցադրել է իր առաջին տեղական արտադրության Zerbe (հարված) դրոնը: Հրապարակվել են դրա միայն մի քանի տեխնիկական տվյալները, սակայն այն նման է թվում Իսրայելի Orbiter 1K-ին՝ զինված մարտագլխիկով, աննկատելի ուրվագծերով և մինչև երեք ժամ թռիչքի հնարավորությամբ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պատվիրել է ավելի քան 100 Zerbe դրոններ, որոնք «հայկական բանակի համար դարձել են մղձավանջ», – ասում է Ջամալովը: Ակնհայտ է, որ Ադրբեջանի կամիկաձե դրոնների և այլ ռազմատեխնիկայի զանգվածային արտադրության հիմնական դրդապատճառներից մեկը հայկական զինված ուժերում Iskander-M հրթիռային համակարգի հայտնվելն է: Որոշ հայ փորձագետներ վիճում են, որ հրթիռային համակարգը ուժի կշեռքի նժարը զգալիորեն կթեքի ի շահ Հայաստանի: Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վստահեցրել է, որ Հայաստանի Իսկանդեր հրթիռներին հակակշռելու համար իր երկիրը ունի բավականին հզոր զենքեր: Այնուամենայնիվ, Երևանի կողմից հրթիռային համակարգերի ձեռք բերումը չի թուլացնի տարածաշրջանի լարվածությունը: Ընդհակառակը՝ այն մեծապես կնպաստի Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրմանը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև սպառազինության մրցավազքին: Israel Defense-ի հրապարակած տեղեկություններն, արդեն իսկ բավարար են պատկերացնելու, թե իրականում ինչպիսի` մինչև ատամները զինված հակառակորդ է հայկական կողմի առջև, և «ամեն ինչ դեռ առջևում» է, քանի որ Ադրբեջանը շարունակում ու շարունակելու է զինվել: Մետաքսյա Շալունց

դիտվել է 215 անգամ
Լրահոս
«Իրավունք». Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը» «Իրավունք». Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել. «Դրեք, ծվունները հանեք, հեր ու մանուկ հիշեք» «Իրավունք». Փաշինյանն էլ չի հավատում մարզպետներին Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ն հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք է իրականացնում. «Հրապարակ» «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ» Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ» Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am