Ո՞ւմ դեմ են ուղղված թուրք-ադրբեջանական զորավարժությունները

Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության համաձայն մայիսի 1-ից մեկնարկել են երկու երկրների զինված ուժերի տակտիկական զորավարժանքները: Ըստ ադրբեջանական գործակալությունների` զորավարժանքների հիմնական նպատակը, որոնք տևելու են մինչև մայիսի 5-ը, կոորդինացման բարելավումն է՝ Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի միջև փորձի փոխանակման, ինչպես նաև երկու երկրների ռազմական ստորաբաժանումների միջև համագործակցության հաստատումը՝ շտաբերի համատեղ պլանավորման, զորքերի պատրաստականությունը բարձրացնելու միջոցով: Համատեղ զորավարժանքներին ներգրավված են հրետանիներ, զրահատեխնիկա, ականանետներ, մարտական և տրանսպորտային ուղղաթիռներ, ինչպես նաև հակաօդային պաշտպանության և զենիթահրթիռային ստորաբաժանումներ: Ո՞ւմ դեմ են ուղղված թուրք-ադրբեջանական զորավարժությունները: Պարզ է, որ Ադրբեջանը վերջին մի քանի շաբաթներին անցկացվող զորավարժությունների միջոցով ստուգում է իր զորքերի պատրաստվածության աստիճանը: Իհարկե, այստեղ առկա է նաև գործընթացի քարոզչական մաս: Ապրիլի 16-21-ը Ադրբեջանի զինուժը անցկացրեց հրամանատարաշտաբային լայնածավալ ուսումնական հավաքներ, որին մասնակցեցին մեծ թվով զորքեր և ռազմական տեխնիկա: Այժմ էլ Ադրբեջանը սկսել է թուրքական զինուժի հետ համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունները, որի նպատակը ադրբեջանական և թուրքական զինված ուժերի համագործակցության, համակարգման բարելավումն է: Սա իհարկե, որոշ չափով նաև ուժի ցուցադրություն է, որը նաև նպատակ ունի զինված ուժերի վիճակի ստուգում իրականացնել, որն էլ իր հերթին հուշում է, որ Ադրբեջանը «օրակարգում» ունի պատերազմի հավանականությունը, և այն մեծ է: Սա էլ իր հերթին ապացուցում է մեկ այլ բան, որ Ադրբեջանը գիտակցում է, որ Հայաստանն էլ իր հերթին մարտական պատրաստականության վիճակի է բերել իր զինված ուժերը: Այսպիսին է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, իսկ նման իրավիճակը ստեղծվել է` ռազմական հավասարակշռության խախտման արդյունքում: Կհանգեցնե՞ն թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները ռազմական կոնֆլիկտի Հայաստանի հետ, հազիվ թե: Ոչ այս փուլում, թեև ռազմական գործողությունների բռնկումը ոչ ոք չի բացառում: Կարծես, բոլորն են դրանում համոզված, պարզապես, ժամանակի հարց է: Ադրբեջանական զինուժը վերջին տարիներին, թերևս, զգալի առավելություն ունի հայկականի նկատմամբ`ռազմական բյուջեի և սպառազինությունների չափով, սակայն, այնուամենայնիվ՝ ադրբեջանական բանակը մարտական ոգով և բարոյահոգեբանական պատրաստվածությամբ էապես զիջում է հայկական բանակին: Վերջին շրջանում հայկական կողմից առաջնագծում կատարված աշխատանքների մասին, և ցամաքային հնարավոր բախումների դեպքում հայկական կողմի ակնհայտ առավելությունների մասին շատերն են վստահեցնում, ինչը ուրախալի է: Սակայն, նաև բոլորն են գիտակցում, որ պատերազմները տարբեր են լինում, չեն կրկնվում իրենց մասշտաբներով ու որակներով: Թամար Բագրատունի

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am