«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունների գործունեությունն ամենացայտուն կերպով արտացոլվում է երկրի բնակչության թվաքանակի մասին պաշտոնական ցուցանիշներում: «Ժողովուրդ»-ը նախկինում արդեն արձանագրել էր, որ այս տարվա հունվարի 1-ին բնակչության թիվը առաջին անգամ 3 միլիոնից պակաս է կազմել: 1979 թվականից հետո առաջին անգամ է Հայաստանի մշտական բնակչության թիվն այդքան նվազել: Սակայն առավել վտանգավոր է այն իրողությունը, որ Հայաստանի առանձին մարզեր, ըստ պաշտոնական վիճակագրության, այլեւս դարձել են ծերացող բնակչությամբ տարածքներ ընդամենը: Մասնավորապես, Տավուշի մարզի բնակչության թվի բնական աճը ընդամենը 5 է: Այսինքն՝ 125 հազար բնակիչ ունեցող մարզում ծնված երեխաների թիվն ընդամենը 5-ով է ավել եղել մահացած մարդկանց թվից: Ի դեպ, այս ցուցանիշը հենց նոր չի ի հայտ եկել: Անցած տարիներին Տավուշի մարզի բնակչության թվի բնական աճը տարեցտարի հետեւողականորեն նվազել է: Այսինքն՝ այսօրվա ցուցանիշը լիարժեք կանխատեսելի է եղել: Բնակչության թվի զրոյական աճին են մոտեցել նաեւ Վայոց ձորի, Սյունիքի եւ Լոռու մարզերը: Մոտալուտ ողբերգության մասին նախազգուշացնող վերը բերված տվյալներն ուղղակի ցույց են տալիս, որ Սերժ Սարգսյանի վերջին ելույթը, որով նա իր գլխավորած իշխանությունների գործունեության դրական արդյունք էր խոստանում, իրականում հեքիաթի ժանրից է: Ու կարծես թե այս իրողությունը Սերժ Սարգսյանին ոչ էլ անհանգստացնում է: Նա իր պաշտոնավարման երկարուձիգ երկու տասնամյակի ընթացքում բազմիցս ապացուցել է, որ կարող է խոստումներ տալ ու չկատարել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը