«Բարձունքի վրա»՝ միջինից ցածր հարաբերություններ. Ռուսնե՞րն են մեղավոր Մոսկվա-Երևան սառնության համար

Մի քանի օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հարցին, թե ինչպե՞ս կգնահատի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների դինամիկան, նշեց, որ համավարակի ընթացքում տեսակոնֆերանսներ են կազմակերպվում։

Տեղեկացրեց, որ ԵԱՏՄ շրջանակում երկու հանդիպում է եղել. մեկ հանդիպում երկրների ղեկավարների մակարդակով, ևս մեկը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ։ Նա նաև տեղեկացրեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահի հետ է հեռախոսազրույց ունեցել։

Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ Փաշինյանն ընդգծեց՝ հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են մնալ ռազմավարական, դաշնակցային։ «Ռուսաստանը մեր թիվ մեկ գործընկերն է անվտանգության ոլորտում»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը տեղեկացրեց, որ շարունակում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ինտենսիվ աշխատել և արդյունավետ համագործակցել։ Դա վերաբերում է նաև Եվրասիական տնտեսական միությանը։ «Ես կարող եմ ասել, որ մեր հարաբերությունները գնահատվում է բարձր մակարդակի, ինչը չի նշանակում, որ այդ հարաբերություններում չկան հարցեր։ Այդ հարաբերություններում կան հարցեր։ Կա օրակարգ»,- նշեց Փաշինյանը։

Այնուհետև նա ընդգծեց՝ գաղտնիք չկա, որ ՀՀ-ում 2018 թվականից հետո սկսվել է նոր քաղաքական իրավիճակ, և մեր գործընկերները խնդիր ունեն այդ նոր քաղաքական իրավիճակի պայմաններին հարմարվելու։

Այսպես, Փաշինյանը վստահեցնում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները լավ և բարձր մակարդակի վրա են գտնվում, սակայն ինքն էլ արձանագրում է, որ 2018-ից հետո սկսվել է նոր քաղաքական իրավիճակ, և Մոսկվայում որոշ գործընկերներ, փաստորեն, խնդիր ունեն այդ նոր քաղաքական իրավիճակի պայմաններին հարմարվելու:

Այդ դեպքում՝ ի՞նչ տրամաբանությամբ է Փաշինյանը Ռուսաստանի հետ հարաբերությունները «լավ ու բարձր մակարդակի» գնահատում՝ մնում է անհայտ: Մի բան ակնհայտ է, որ ցանկացած պետություն մյուս պետության հետ կարող է ինչ-ինչ հարցեր, նույնիսկ խնդրահարույց, բայց փոխադարձ հարգանք՝ պարտավոր են ցուցաբերել բոլոր պետությունները, նույնիսկ խնդրահարույց հարաբերություններ ունեցողները:

Բայց ինչ ենք մենք նկատում վերջին շրջանում: Ահա՝ Ռուսաստանի նախագահը բոլոր գործընկեր պետությունների, այդ թվում և՝ Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույց է ունենում, իսկ Փաշինյանի հետ սահմանափակվում է հեռագրով:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ ռազմական տարիների դժվարին փորձությունների ժամանակաշրջանում կոփված բարեկամությունը կշարունակի ծառայել որպես հուսալի հիմք ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման համար։ Պուտինը նման կարծիք է հայտնել` շնորհավորելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայրենական պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ։ «Համոզված եմ, որ ռազմական տարիների դժվարին փորձությունների միջով անցած բարեկամությունը կշարունակի ծառայել բազմաշերտ գործընկերային փոխգործակցության ամրապնդման համար, կօգնի համատեղ դիմակայել ժամանակակից մարտահրավերներին, այդ թվում՝ կորոնավիրուսային վարակի համաճարակին»,–իր ուղերձում ասել է Պուտինը։ ՌԴ նախագահը Հայաստանում բնակվող բոլոր վետերաններին և թիկունքի աշխատավորներին քաջառողջություն, երջանկություն, բարեկեցությունն և երկար տարիների կյանք է մաղթել։

ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը նույնպես շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Փաշինյանին` ասելով, որ վստահ է` պատերազմի բովով անցած մարտական բարեկամությունը հուսալի հիմք կծառայի ռուս-հայկական համագործակցության և գործընկերության ամրապնդման, Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիայի հետագա զարգացման համար: «Այս հանդիսավոր օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում ռուսաստանցիներին և հայերին, ովքեր ուս ուսի մարտնչել են ֆաշիստական զավթիչների դեմ՝ հանուն ապագա սերունդների խաղաղ կյանքի»,–ասել է Միշուստինը։ Նա նույնպես Հայաստանում բնակվող վետերաններին փոխանցել է իր խորին երախտագիտության խոսքերը, բարօրության, քաջառողջության և երկարակեցության մաղթանքները:

Իսկ ԱՊՀ-ական մյուս երկրների ղեկավարների հետ, ի տարբերություն Հայաստանի, Պուտինը շփվել է հեռախոսազանգով:

2018-ից հետո հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններով նկատվող սառնության մասին այս ընթացքում բազմաթիվ առիթներ են եղել արտահայտվելու: Թե տնտեսական, թե քաղաքական, թե իրավական առումով Ռուսաստանի համար ակնհայտորեն կան անհասկանալի հարցեր, ու դրանք չեն լուծվում:
Բայց ինչն է հետաքրքիր, Փաշինյանը շարունակում է ձև անել, որ նույնիսկ այս պայմաններում հայ-ռուսական հարաբերությունները բարձունքի վրա են, մինչդեռ ակնհայտ է, որ դրանք գնալով էլ ավելի են սառում, իսկ դա ռազմավարական դաշնակիցների հարաբերությունների սահմաններում ոչ մի կերպ չի տեղավորվում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2382 անգամ
Լրահոս
Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված․ «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ Շուտով Ալիևը Հայաստանի մասով սենսացիոն հայտարարություն կանի․ Նաիրա Զոհրաբյան (video) Իրանի փոխնախագահը վստահ է, որ երկիրը կհաղթի ԱՄՆ-ին տնտեսական պատերազմում Երևանում 21-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է «Honda»-ին, ապա «Tesla»-ին և հայտնվել մայթին Կամո Արեյանի վերաբերյալ երկրորդ գործն է մուտքագրվել դատարան Lքված նորածին աղջիկն անվանակոչվել է Սոսե՝ ի պատիվ Սոսե Մայրիկի #ՈՒՂԻՂ․ Նիկոլի «թքող դեսպանը» ԱԽՔ-ում․ Սուրեն Սուրենյանց (video) Մարդիկ մեր զnհերի մարմինների մասnւնքները գետնին գցված են տեսել, թքած ունենալուց մի խոսեք. Արամ Վարդևանյան Ռուսական ազդեցությունից դուրս գալը դեռևս ինքնիշխանություն ձեռք բերել չէ, եթե դրա արդյունքում երկիրը հայտնվում է մեկ այլ աշխարհաքաղաքական նախագծի ազդեցության ներքո․ Դավիթ Անանյան ՇՏԱՊ․ թեժ բանավեճ Կարապետյանի և Ռուբինյանի միջև․ «բոքսի գնացողներ էլ կան, տանձիկներ ունեցողներ էլ» (video) Պետական դատարանները պարտավոր են հարգել եկեղեցու ինքնավարությունը․ Ղամբարյան Հերթական սուտը․ հենց հիմա եկեք գնանք ՀԷՑ՝ ես ձեզ ապացուցեմ, որ ստում եք․ Դավիթ Ղազինյան (video) ՊԵԿ Գուգարքի բաժնի նախկին պետից կբռնագանձվի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 194 միլիոն դրամ Գազ չի լինի Ողբերգական վթար՝ Եղվարդում. 3 վիրավորներից մեկն անչափահաս է Էրդողանի՝ «գաղութատիրություն չկա» պնդումը հերքվում է պատմական փաստերով․ Հարութ Սասունյան Թրամփը Կորեային առաջարկել է միանալ Իրանի դեմ պատերազմին․ Սեուլը հրաժարվել է Միայնակ թոշակառուն՝ պետական բյուրոկրատիայի և «բարեգործական» անտարբերության արանքում․ Հրայր Կամենդատյան Տեղումներ են սպասվում․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրիում ԱԺ–ն ձեր համար պապի կարտոլատեղը չէ․ Մամիկոն Ասլանյանի սուր խոսքը՝ ՔՊ–ին (video) Արարատ Միրզոյանի կինն էլ չի ուզում լինել թագուհի, ուզում է լինել ծովերի տիրուհի․ ORAGIR.NEWS #ՈՒՂԻՂ․ Եկեղեցու դեմ արշավ․ իշխանությունը «մшհացու» հարված է ստանալու. Հայկ Նահապետյան (video) Ֆրանսիայում կայծակը հարվածել է եկեղեցուն․ այրվել է 41 մետրանոց զանգակատունը Ուկրաինան շարքից հանել է Wildberries-ի 10-ը խոշորագույն պահեստներից 7-ը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am