Նիկոլ Փաշինյանը շարքային "շառլատանություն է" անում․Դավիթ Շահնազարյան (video)

Իմ տարածած հայտարարության մեջ ամեն ինչ ասել եմ՝ տալով իրավական գնահատական, ոչ թե քաղաքական։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով իր կողմից այսօր տարածած հաղորդագրությանը, համաձայն որի՝ պահանջում է Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական հետապնդում սկսել՝ պետական դավաճանության մեղադրանքով։

Հիշեցնենք՝ ըստ Դավիթ Շահնազարյանի հայտարարության՝ 2020թ․ մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովում վարչապետ Ն.Փաշինյանն ի պաշտոնե արած հայտարարությունը, որ Ադրբեջանը կառուցողական է՝ քաղաքական և բարոյական բացահայտ օգնություն է Ադրբեջանի թշնամական գործունեությանը ընդդեմ Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության, ներառյալ միջազգային օգնություն Ադրբեջանի՝ նոր պատերազմ սկսելու իր ծրագրերն ու նպատակները միջազգային հանրության առաջ հիմնավորելու ու առաջ մղելու ջանքերին։

Ըստ Դավիթ Շահնազարյանի, եթե Նիկոլ Փաշինյանի համար Ադրբեջանը կառուցողական երկիր է, գուցե՝ Թուրքիան էլ բարեկամական պետությու՞ն է․ «Ինձ համար անսպասելի էր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Ադրբեջանը կառուցողական երկիր է։ Ես բազմիցս ասել եմ՝ Փաշինյանը սպասարկում է Ադրբեջանի շահերը և այս հայտարարությամբ նա ուղղակիորեն ապացուցեց իմ ասածները՝ անցնելով բոլոր սահմանները»։


Դավիթ Շահնազարյանի համոզմամբ՝ հետագայում բացառված չէ, որ պարզվի՝ Նիկոլ Փաշինյանը գործում է հօգուտ Ադրբեջանի։

Դավիթ Շահնազարյանը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ իր հայտարարությամբ նա պահանջում է, որպեսզի դատախազությունը գործին ընթացք տա․ «Գրավոր դիմում չեմ ուղղելու դատախազություն, որովհետև այսօր դատախազությունը իշխանության կողմից քաղաքական պատվերներ է կատարում»։

դիտվել է 806 անգամ
Լրահոս
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am