ԱԺ աշխատակազմի ղեկավարն ինքն իրեն տրամադրել է ԱԺ-ի ամենաճոխ և թանկ՝ Nissan Patrol մեքենան

Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմի ներկայացուցիչներն իշխանության եկան նախկիններին ճոխությունների, ծառայողական մեքենաների, պետական միջոցներն անձնական նպատակներով օգտագործելու մեջ մեղադրելու և բազմաթիվ այլ պոպուլիստական հայտարարությունների շնորհիվ։ Այս մասին գրում է antifake.am կայքը և հավելում, որ իշխանության գալուց հետո էլ հայտարարեցին՝ կրճատելու են պետական ապարատի ծառայողական մեքենաների թիվը։ Մինչդեռ ժամանակը ցույց տվեց, որ իմքայլականները պետական բյուջեի միջոցներն անձնական նպատակներով օգտագործելիս ոչ միայն անհամեմատելի են նախորդ իշխանության ներկայացուցիչների հետ, այլև անգերազանցելի են։ Վերջին պնդումը կրկին կապացուցվի ժամանակի ընթացքում։

Այս իշխանության ներկայացուցիչներից պետական գույքն ու պետբյուջեի միջոցներն անձնական նպատակներով օգտագործելու առաջին շարքերում է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը։ Վերջինս ոչ միայն առատորեն և անխնա պարգևատրում է ինքն իրեն ու իր աշխատակազմի անձանց, այլ օգտագործում է Ազգային ժողովի աշխատակազմի հաշվեկշռում գտնվող ամենաճոխ ավտոմեքենան։

Այսպես, Տիգրան Գալստյանն ինքն իր տրամադրության տակ է դրել և վարում է ԱԺ աշխատակազմի հաշվեկշռում գտնվող 033 HH 01 պետհամարանիշով Nissan Patrol մակնիշի ավտոմեքենան։ Գալստյանն ամենայն հավանականությամբ մտածել է, որ այդ մեքենան ավելի շատ է «իր հագով», քան այն ծառայողական մեքենան, որը նախորդ իշխանությունների օրոք ձեռք է բերվել ԱԺ աշխատակազմի ղեկավարին սպասարկելու համար։ Խոսքը գնում է 005 HH 01 պետհամարանիշով 2015 կամ 2016 թվականի արտադրության սև գույնի Toyota Camry-ի մասին, որը սպասարկել է ԱԺ աշխատակազմի նախորդ ղեկավարին։

Կայքի տեղեկությունների համաձայն՝ Nissan Patrol-ը, որը ներկայումս վարում է Տիգրան Գալստյանը, ՀՀ Ազգային ժողովին նվիրել է Գերմանիայի կառավարությունը՝ Գերմանիա-Հայաստան-GIZ կազմակերպության երևանյան գրասենյակի միջև կնքված եռակողմ պայմանագրի շրջանակներում։ Ի սկզբանե նախատեսված է եղել, որ ծրագրի շրջանակներում մեքենան պետք է օգտագործեր GIZ-ի երևանյան գրասենյակը, իսկ ծրագրի ավարտից հետո այն պետք է հանձնվեր Ազգային ժողովին։

Ծրագիրն ավարտվել է, Nissan Patrol-ը փոխանցվել է Ազգային ժողովին և փաստորեն, Տիգրան Գալստյանը մեքենան այնքան է հավանել, որ որոշել է ոչ թե այն պահպանել օրինակ Ազգային ժողով հյուրընկալվող պատվիրակություններին սպասարկելու համար, այլ անձամբ օգտագործել այն։

Կայքը նաև նշում է, որ պետական պաշտոնյաների՝ այդ թվում և հանրային ծառայության վարչական պաշտոն զբաղեցնող անձանց, որոնց մեջ մտնում է նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, ծառայողական մեքենաները ձեռք են բերվում և հատկացվում որոշակի չափանիշներին համապատասխան։

Ֆինանսների նախարարի՝ 2013թ․ հոկտեմբերի 24-ի N-938-Ա հրամանով սահմանվում են տարբեր պետական պաշտոնյաների համար ծառայողական ավտոմեքենաների առավելագույն գները։ Բացի այդ, Կառավարության 2008թ․ հուլիսի 24-ի N 830-Ն որոշմամբ սահմանվում է ծառայողական ավտոմեքենաների առանձին չափորոշիչները, որի համաձայն՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի պետական ծառայության բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձանց ծառայողական մեքենայի շարժիչի աշխատանքային առավելագույն ծավալը (լ) չի կարող գերազանցել 2.2 լիտրը։

Մինչդեռ Տիգրան Գալստյանի կողմից օգտագործվող Nissan Patrol-ի շարժիչի աշխատանքային ծավալը, ըստ ամենայնի 2015-ից հետո արտադրության, 5.6 լիտր է, այսինքն՝ 2.5 անգամ ավել Կառավարության որոշմամբ սահմանվածից, ինչը հետևաբար, ենթադրում է 2.5 անգամ ավելի ծախս։


Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

դիտվել է 1035 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի շրջանների և Սև ու Ազովի ծովերի վրա խոցվել է 39 ուկրաինական ԱԹՍ «Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք» Վարչությունը՝ լուծարման շեմին․ «Հրապարակ» Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» Իջևանի քաղաքապետը գործի է անցել․ «Հրապարակ» Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am