Պուտինն ու Թրամփը կամաց-կամաց կհասնեն Արցախի խնդրին. ՌԴ-ԱՄՆ սառույցը հալչեց

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցներ են ունեցել: Նախագահները զրուցել են սպառազինության վերահսկման մասին: Թրամփը նշել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է Ռուսաստանի և Չինաստանի մասնակցությամբ արդյունավետ վերահսկողությանը և պատրաստ է հետագա քննարկումների, որպեսզի խուսափեն «սպառազինությունների թանկարժեք մրցավազքից»:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում միմյանց շնորհավորանքներ են փոխանցել ֆաշիզմի նկատմամբ Հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ: Ըստ Կրեմլի տարածած հաղորդագրության՝ հետևելով Երկրորդ աշխարհամարտի ընթացքում դաշնակցային հարաբերությունների ավանդույթին՝ ՌԴ-ն և ԱՄՆ-ը կարող են շատ բաների հասնել ներկա սուր խնդիրների լուծման հարցում, այդ թվում՝ ռազմավարական կայունության ապահովման, ահաբեկչության դեմ պայքարի, տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման, համաճարակներին դիմակայման հարցերում:
Իսկ այժմ ամենակարևոր արձանագրումը. «Շեշտադրվել է դաշնակցային հարաբերությունների պատմական նշանակությունը, որոնք կապել են մեր ժողովուրդներին Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և թույլ են տվել հաղթել ընդհանուր թշնամուն»։

Այսպիսով, հաստատվել է ռուս-ամերիկյան երկխոսության աջակցության և շփումների կարևորությունը տարբեր ոլորտներում։

Երկու ղեկավարները քննարկել են նաև նավթի համաշխարհային շուկայում տիրող իրավիճակը: Կողմերը կարևորել են ՕՊԵԿ+ կազմակերպության անդամ երկրների միջև կնքված նոր համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել մայիսի 1-ից և արդեն գործնական ազդեցություն է թողել նավթի գների կայունացման վրա: Կորոնավիրուսի համավարակի շուրջ իրավիճակի քննարկման ժամանակ դրական գնահատական է տրվել երկկողմ համագործակցությանը։ Կողմերը պայմանավորվել են այդ ուղղությամբ հետագա համագործակցությունը մեծացնելու մասին։ Մասնավորապես, ամերիկյան կողմին առաջարկվել է Ռուսաստան բժշկական սարքավորումներ ուղարկել։

Առաջնորդները գոհունակություն են հայտնել կայացած զրույցի կապակցությամբ, որը կառուցողական ու բովանդակալից բնույթ է կրել։

Նույն օրը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, որպեսզի քննարկեն սպառազինությունների վերահսկման ոլորտում նոր քայլերը, հաղորդել են Պետդեպարտամենտից:

Անցյալ ամիս Լավրովի հետ ունեցած հեռախոսազրույցում Պոմպեոն հայտարարել է, որ սպառազինությունների վերահսկման հետ կապված հետագա ցանկացած բանակցություններում պետք է ներգրավված լինի նաև Չինաստանը:
Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրթագուսի խոսքով, հեռախոսային խոսակցության ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես, կորոնավիրուսի դեմ պայքարի ջանքերը:

Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի մեկ օր անց արդեն, ԱՄՆ նախագահը հայտնեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Ռուսաստանին թոքերի արհեստական շնչառության սարքավորումներ տրամադրելու վերաբերյալ իր առաջարկությունը։

Ռուս-ամերիկյան այս հեռախոսազրույցներից 2 օր առաջ ընդամենը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նշել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, որպեսզի թույլ չտա Իրանին ժամանակակից զինտեխնիկա ձեռք բերել արտասահմանից, մասնավորապես՝ Ռուսաստանից և Չինաստանից։ Նրա խոսքերով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա թիմը մտադիր են «խառնել բոլոր խաղաքարտերը, որպեսզի թույլ չտան Իրանին տանկեր և զրահամեքենաներ ձեռք բերել Ռուսաստանից կամ Չինաստանից»։

Հիշեցնենք, որ Իրանի նկատմամբ զենքի էմբարգոն գործում է մինչև այս տարվա հոկտեմբերի 18-ը։ Ավելի վաղ Պոմպեոն նշել էր, որ ԱՄՆ-ը մտադիր է ցանկացած միջոցներով հասնել դրա երկարաձգմանը։ Բացի այդ, Իրանը նաև համավարակի պայմաններում ենթարկվեց ԱՄՆ-ի կողմից անգամ հումանիտար օգնության արգելմանը:
Վերջին շրջանում Պուտին-Թրամփ շփումների շեշտադրումներում նկատվում է որոշակի մեղմացում: Ռուս-ամերիկյան հարաբերություններն ու հետագա համագործակցության համար կոնկրետ հիմքեր են դրվում: Կարծես Պուտինն ու Թրամփն այսօր, առավել քան երբևէ, կարևորում են երկու գերտերությունների համագործակցության արժեքը:

Նկատենք, որ ՌԴ-ն ու ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետություններ են, իսկ վերջին շրջանում բավական ակտիվ գործընթաց է ղարաբաղյան կարգավորման գործընթացում:

Եթե Պուտինն ու Թրամփը հասնեն՝ Արցախի թեմային, ապա, կարելի է ենթադրել, որ նրանք կողմերից կակնկալեն ավելի կոնկրետ քայլեր:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5191 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am