Քոչարյանին կալանել կարելի է, տեսակը փոխել` ոչ

Երկամսյա ընդմիջումից հետո` մայիսի 8-ին, վերսկսվել է «Ռոբերտ Քոչարյանի և մյուսների» գործով դատավարությունը` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ: Քննարկվել է Հայաստանի և Արցախի նախկին 4 վարչապետների` Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունները:

Դատարանում անձնական երաշխավորությամբ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու իրենց միջնորդությունը վերահաստատել են նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը և Անուշավան Դանիելյանը:
Պաշտպանական կողմը դեմ է արտահայտվել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություններին: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը հայտարարել է, որ պետք է ուսումնասիրել` նախկին վարչապետները կամովի՞ն են եկել, թե Ռոբերտ Քոչարյանի հետ ունեն «այլ հարաբերություններ, մտերմություններ»:

Սեդա Սաֆարյանը կարծում է, որ Կարեն Կարապետյանը, Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Անուշավան Դանիելյանն այն հեղինակությունները չեն, որոնք ազդեցություն ունեն Ռոբերտ Քոչարյանի վարքի վրա. «2004, 2008 թվականներին` Քոչարյանի իշխանության ժամանակ, ժողովրդի վրա կրակել են: Այդ ժամանակ ո՞ւր էին այդ հեղինակավոր մարդիկ: Եթե նրանք ունակ էին Ռոբերտ Քոչարյանի վարքը կանխել, թույլ չտալ, որպեսզի նա նմանատիպ արարքներ կատարի` ապա դա կանեին: Ավելին ասեմ` այդ դեպքերից հետո նրանցից որևէ մեկը որևէ հայտարարությամբ հանդես չի եկել»,- նշել է Սեդա Սաֆարյանը և հավելել, որ նախկին վարչապետները չեն կարող Ռոբերտ Քոչարյանի «վարքի հսկողը լինել»: Նա նաև վկայակոչել է, որ Կարեն Կարապետյանը Ռոբերտ Քոչարյանի եւ նրա կնոջ բարեկամն է, նա քավորն է Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակի` Վիկտոր Սողոմոնյանի, Կարեն Կարապետյանի մոտ Արամ Վարդևանյանը խորհրդական է աշխատել և, որ Կարեն Կարապետյանը նշանակվել է «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի տնօրեն Քոչարյանի իշխանության ժամանակ: Անուշավան Դանիելյանի հետ կապված էլ հիշատակել է ժամանակին մամուլում հրապարակված ինչ-որ քրեական գործի պատմություն, որը ժամանակին չի հերքվել:
Վազգեն Մանուկյանը «Վերնատուն» ակումբի անդամ է, ըստ Սեդա Սաֆարյանի` տարիներ շարունակ հարգված մարդ է եղել, բայց «այն հեղինակությունը չունի»: Ըստ նրա` հեղինակություն չէ նաև Խոսրով Հարությունյանը:

Պատասխան ելույթում Ռոբերտ Քոչարյանը հնչեցված կարծիքները դիտարկել է վարկաբեկման փորձ իր և իր համար միջնորդություն ներկայացրած անձանց հասցեին:
«Այս աստիճանի ցինիզմի հասնել ուղղակի չի կարելի, միայն նրա համար, որ ինձ վնաս հասցնեն, փորձում են վարկաբեկել մարդկանց, ովքեր մեծ ավանդ ունեն ՀՀ կառուցման գործում, նման վարքագիծ իմ պատկերացման մեջ չի տեղավորվում,- ասել է Ռոբերտ Քոչարյանը և ավելացրել:- Ես ՀՀ և Ղարաբաղի նախագահն եմ, և ամենից մեծ զսպող հանգամանքը հենց սա է, որ ինձ՝ Արցախի հերոսիս և երկու հանրապետությունների նախագահիս, երաշխավորում են մարդիկ, և հանկարծ ես մի քայլ եմ անում, որը իմ հեղինակությունը զրոյի է իջեցնում»: Ըստ նախկին նախագահի` իր համար ցավալի է, որ մեր դատախազները չեն հասկանում, որ ամենազսպող հանգամանքը հենց դա է. «Քեզ համար երաշխավորություն են ներկայացնում, և դու խաչ ես քաշում քո կենսագրության վրա, այն հանգամանքի վրա, որ ճանապարհ ես անցել, առաջին դեմք ես եղել: Միայն երաշխավորների հարցը չէ, առաջին հերթին քո հարցն է: Կոպիտ ասած՝ դու նրանց «подставка» անո՞ղ մարդ ես, թե՞ դու այն մարդն ես, որ խոսք ես տալիս և խոսքիդ տեր կանգնում: Նույնիսկ իմ պարագայում իմ կենսագրությունը հաշվի առնելով, տիկի'ն Դանիբեկյան, ես սպասում եմ, որ Դուք ինձ պիտի հարցնեք՝ Դուք խո՞սք եք տալիս, որ նման երեւույթներ չեն լինի, և եթե ես ասեմ՝ այո', Դուք հանգիստ կարող եք որոշում կայացնել առանց որևէ երաշխավորագրի, առանց գրավի՝ վստահ լինելով, որ ես հրապարակային տված խոսքս երբեք չեմ խախտի»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը:

Նա նաև անդրադարձել է մի միջադեպի, որը քննարկման թեմա է դարձել: Խոսքն այն մասին է, որ նախկին նախագահը բժշկի սենյակից հեռացրել է ՔԿՀ նարձրաստիճան սպային: «Ես երբեք սրա մասին չէի խոսի, բայց ստիպված եմ»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքով` ինքը բժիշկների հետ քննարկել է, թե իր վիրահատությունը ինչպես պետք է արվի. «ՔԿՀ-ի մի բարձրաստիճան սպա նստել` ասում է՝ ես էլ եմ մասնակցում: Հարցնում եմ՝ Դուք բժի՞շկ եք: Ասում է՝ ոչ: Հարցնում եմ՝ որպես ո՞վ եք մասնակցում: Ասում է՝ չէ, ես պիտի մասնակցեմ, ես հրաման ունեմ այստեղ լինելու: Ասում եմ՝ զանգեք ՄԻՊ-ին, ասում է՝ չեմ զանգում: Վերջը այլ ելք չկար, ես կանգնեցի, ասացի, որ հրաժարվում եմ այս բուժումից, ինձ տարեք ՔԿՀ, որովհետեւ Դուք իրավունք չունեք ներկա լինել այս խոսակցությանը»: Այս հայտարարությունից հետո ՔԿՀ աշխատակիցը դուրս է գալիս, զանգահարում իր պետին, նա էլ իր պետին, ինչից հետո սպան հեռանում է և չի մասնակցում բժշկի քննարկմանը: «Եվ դրանից հետո ես պնդում էի, որ որեւէ հանդիպում բժշկի հետ ուրիշ մեկի ներկայությամբ չլիներ, իմ իրավունքներն էին ոտնահարվում շատ կոպիտ, գռեհիկ ձևով, և ես ուղղակի հասել եմ նրան, որ դրանք պաշտպանել եմ, թեպետ դա պետք է աներ դատախազությունը, ոչ թե ես»,- հայտարարել է Քոչարյանը:

Նա նաև խոսել է, որ կորոնավիրոսի վարակից խուսափել կալանավայրում իրատեսական չէ: Դատարանը նրա վճիռը պետք է հրապարակի մայիսի 13-ին: Անկախ դատավորի կայացնելիք որոշումից` մի քանի հանգամանք` փորձ է արվում ամեն կերպ ստորացնել նախկին նախագահին: Ընդ որում, նրան կալանքի տակ պահելու հրահանգը կատարելու համար հնարավոր չէ փոխել մարդու տեսակը: Քոչարյանին գուցե կարելի է շատ բաների մեջ մեղադրել, բայց նրան փախչող, խոսքից ետ կանգնող, իր բառերով ասած` պադստավկա անող կոչել, ուղղակի չի կարելի, որովհետև դրան ոչ ոք, անգամ ասողները չեն հավատում: Ինչ վերաբերում է դատավոր Դանիբեկյանին, նա իրապես շատ ծանր վիճակում է` դժվար է մարդուն ամեն գնով կալանքի տակ պահել, անընդհատ հիմքեր գտնել, թե ինչու չես փոխում կալանքը, ինչու ես հետաձգում նիստը: Դժվար է, երբ անգամ դատական գործից հրաժարվելու իրավունք չունես: Ինչպես հայտնի է, Դանիբեկյանի` գործը թողնելու բոլոր փորձերն անհաջող ելք են ունեցել:


Հայկ Դավթյան

 

դիտվել է 3279 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am