«Մարտի 1»-ի 10 զոհի արյունը Լևոն Տեր Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի ձեռքերի վրա է. Կոնստանտին Տեր-Նակալյան (video)

«Այս իշխանությունը վաղուց է ապացուցել, որ իրենք չունեն ոչ մի սրբություն, իրենք մանրախնդիր մարդիկ են ու պատրաստ են լխճել ցանկացած դրական սիմվոլիզմ ու նենգափոխել սրբապղծությամբ: Ինչ է նշանակում Շուշիի ազատագրման օրը նիստ նշանակել, ու դատավարություն վարել մի մարդկանց, ովքեր Շուշին ազատագրել են: Ընդ որում դատական նիստին մերժել՝ հերթական անգամ ապտակ հասցնելով: Ըստ երևույթին իրենք հույս ունեն, որ այս ցինիզմի նկատմամբ ընդվզում չի լինելու, մարդիկ չեն քննադատելու, ու մի գեղեցիկ օր իրենք կարողանալու են դասագրքերում սովորացնել, որ Շուշին իրականում ազատագրել է Նիկոլ Փաշինյանն ու Ստյոպա Սաֆարյանը՝ քարեր շպրտելով»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությանը:

«Ժողովուրդը պիտի տեսնի, թե այժմ ով է իշխանության, և ով է դատվում: Դերերի փոխանակություն, այդ թվում դատարանում ամբաստանյալի կարգավիճակում գտնվող լինելու է, ու դա տեղի կունենա շատ շուտով: Այս օրով մենք ԱԺ-ում ականատեսը եղանք խայտառակ միջադեպի, տեսնում ենք, որ այս մարդիկ լրիվ հարբել են այդ իշխանությունից: Մարդիկ, ովքեր ամեն ինչ կուլ էին տալիս ու մարսում էին տարիներ առաջ, այսօր ամեն չնչին հարցից պատրաստ են նետվել ձեռնամարտի՝ թքած ունենալով ոչ միայն պետպաշտոնյայի և էթիկայի կանոնների վրա, այլ առհասարակ մարդկային բարեկրթության կանոնների վրա»,-ասաց Կոստանդին Տեր-նակալյանը:

 «Հանրությունը պիտի նայի ու կողմնորոշվի, թե ինքն ում հետ է: Այդ դիլեմայի ժամանակը եկել է, կարծում եմ՝ շաբաթների հարց է: Մեր հասարակությունը կկողմնորոշվի՝ արդյոք ուզո՞ւմ է իր տանը երեխաները տեսնեն հեռուստացույցով այն, ինչ տեսնում են, ապրել մի իրականությունում, որտեղ իրենց ապագան կախված է այդ որակի մարդկանցից ու այդ որակի իշխանություններից»,- ասաց Տեր-նակալյանը:

Ինչ վերաբերում է դատական նիստին, նա ասաց, որ այնուամենայնիվ վերջում կհաղթի արդարությունը ու պատմության այս ամոթալի դրվագը լինելու է դասագրքային օրինակ, թե ինչու չի կարելի երկրի ապագան վստահել ամբոխի քմահաճույքին: Նա նաև ասաց, որ գործով դատավոր Աննա Դանիբեկյանը Ֆաուստի «Գործարք»-ն է կնքել : «Մենք 2 տարի է քննարկում ենք, որ այս գործը ջուր է, մարդուն անիմաստ դատում են, եթե «Մարտի 1»-ով մարդ պիտի դատվի, ապա այդ մարդը հաստատ Քոչարյանը չէ, այլ Լևոն Տեր Պետրոսյանը ու Նիկոլ Փաշինյանը: «Մարտի 1»-ի 10 զոհի արյունը Լևոն Տեր Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի ձեռքերի վրա են, ու մի օր նրանք դրա համար պատասխան են տալու»,- ասաց Կոնստանտին Տեր- Նակալյանը։

դիտվել է 6996 անգամ
Լրահոս
Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ» Առողջապահության թղթային հեքիաթը և դեղորայքային կոլապսը․ «Փաստ» Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am