Կոչ ենք անում ՀՀ ոստիկանությանը հետևողական լինել և ձեռնարկել համապատասխան միջոցներ` ապահովելու Analitik.am-ի խմբագրության և աշխատակիցների անվտանգությունը․«Մեդիա պաշտպան»
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը, անդրադառնալով վարչապետի օգնական Սյուզաննա Բարսեղյանի եղբոր կողմից Analitik.am-ի խմբագրությանը սպառնալիքներ հնչեցնելուն, նշել է, որ անընդունելի է համարում մամուլի նկատմամբ նման հարձակումները։
«Ըստ Analitik.am կայքի՝առավոտից 4-5 անգամ խմբագրություն է զանգահարել մի տղամարդ, որը ներկայացել է որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Սյուզաննա Բարսեղյանի եղբայր՝ Սերգեյ Բարսեղյան։
Նա պահանջել է ասել, թե ով է հրապարակել Սյուզաննա Բարսեղյանի վերաբերյալ նյութը Analitik.am կայքում: Ասել է, որ ուզում է խոսել գլխավոր խմբագրի հետ, որին ի պատասխան ասել են, որ իր հետ կապ կհաստատեն։ Այնուհետև տղամարդը զանգահարել և վիրավորանքներ, հայհոյանքներ է հնչեցրել:
Հորդորում ենք քաղաքացիներին և պաշտոնատար անձանց հետևողական լինել խոսքի ազատության դեմ ճնշումներին:
Կոչ ենք անում ՀՀ ոստիկանությանը հետևողական լինել վերը նշված դեպքին և ձեռնարկել համապատասխան միջոցներ` ապահովելու լրատվականի խմբագրության և աշխատակիցների անվտանգությունը»։