Նիկոլի «շմայսացումը»

Ուղիղ երկու տարի առաջ` մայիսի 8-ին, Ազգային ժողովում նախկին քաղաքական մեծամասնության աջակցությամբ` Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ: Ուղիղ երկու տարի անց` 2020 թվականի մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի բարձր ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանում իշխանությունը ամեն օր դառնում է բռնության զոհ:

Փաշինյանը ոչ ավել - ոչ պակաս` Ազգային Ժողովում պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքը որակեց քստմնելի սադրանք իշխանության դեմ և դրա համար մեղադրեց Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: Իսկ Մարուքյանը, հիշեցնենք, ծեծի է ենթարկվել խորհրդարանում. Իմ Քայլի պատգամավոր Սասուն Միքայելյանը ապտակել է նրան, ևս երկու իշխանական պատգամավոր խփել են հետևից: Միջադեպի ժամանակ, ի դեպ, Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում էր, և դա ամենևին չխանգարեց իշխանական պատգամավորների խուլիգանական վարքագծին: Բայց միջադեպից հետո Նիկոլ Փաշինյանի ելույթում տրված գնահատականները ավելին էին, քան իր թիմի թույլ տված քաղաքական խուլիգանությունն ու պոպուլիզմը:
«Բռնությունը լինում է ոչ միայն ֆիզիկական, այլև բարոյական, հոգեբանական, և պետք է շատ ուղիղ ընդգծել, որ արդեն 2 տարի հեղափոխական թիմը, այդ թվում՝ այս խորհրդարանական մեծամասնությունն ու այս կառավարությունը հետևողականորեն ու շարունակաբար ենթարկվում է բարոյական և հոգեբանական բռնությունների: Ներողություն եմ խնդրում ասելու համար, բայց խորհրդարանական մեծամասնության կին պատգամավորներին սոցիալական ցանցերում սպառնում են բռնաբարել, նրանց երեխաներին սպառնում են փողոցներում սատկացնել, ամենավերջին ստահոդ քստմնելի տեղեկություններն են տարածում ԱԺ Իմ քայլը խմբակցությունը ներկայացնող պատգամավորների վերաբերյալ:
Եվ այս ամենը ունի մեկ նպատակ՝ խեղճացնել քաղաքական մեծամասնությանը, քայքայել քաղաքական մեծամասնությունը և քայքայել ժողովրդի ու քաղաքական մեծամասնության միջև առկա վստահությունը: Եվ, այո', երեկ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավարը ինձ հրավիրել է սուրճ խմելու, ես ընդունել եմ հրավերը, ես ինքս իջել եմ իմ նախկին աշխատասենյակը, որտեղ այժմ պարոն Մարուքյանն է նստում, և ուղիղ ասել եմ՝ այո', պարոն Մարուքյան, մենք բոլորս ունենք հիմքեր կասկածելու, որ Դուք և Ձեր գործունեությունը այդ ողջ հոգեբանական, բարոյական և ի վերջո ֆիզիկական բռնությունները գործարկելու պլանի մի մասն եք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Բայց սա դեռ ամբողջը չէ. նա Էդմոն Մարուքյանին մեղադրել է ռոբասերժական գործակալ լինելու մեջ: «Տեղի ունեցածը այլ կերպ, քան սադրանք, քստմնելի սադրանք, հնարավոր չէ անվանել: Եվ ես ուզում եմ ուղիղ դատապարտել, որ մենք տրվում ենք սադրանքներին, մենք իրավունք չունենք տրվել սադրանքներին: Մեզ ամեն օր ու անընդհատ ուզում են շեղել մեր արժեքներից, այս ամբիոնից էր էդ նույն մարդն ասում՝ մեզ պադեզդներում ծեծելո՞ւ եք: Նրանք մեզ ուզում են դարձնել իրենց պադեզդներում ծեծողներ: Նրանք մեզ ուզում են հավասարեցնել քիլլերների, նրանք մեզ ուզում են շեղել մեր արժեքներից, նրանք մեզ ուզում են հանել հավասարակշռությունից: Եվ, այո', այսօր Հայաստանում հաստատված է բացառիկ իրավիճակ, երբ իշխանությունը ամեն օր դառնում է բռնության զոհ սերժական, քոչարյանական հանցավոր բանդայի և նրանց խորհրդարանական սպասարկուների կողմից: Սա է ճշմարտությունը»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Սա, փաստորեն, հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի քաղաքական գնահատականն է սեփական թիմի քաղաքական գործունեությանը: Փաստն ինքնին, որ շնորհավորանքի, հեղափոխության ձեռքբերումները, պետության առաջընթացը ներակայացնելու փոխարեն` Փաշինյանը խոսում է բռնությունից, վկայում է, որ երկրում ոչինչ չի փոխվել դեպի դրականը: Երկրում ստեղծվել է բռնության մթնոլորտ, և դրա հիմնական հրահրողը Փաշինյանն է` իր փողոցային բառապաշարով: Սեփական քրեածին թիմի խուլիգանությունը կոծկելու համար բոլորին և ողջ աշխարհին մեղադրելով` Նիկոլ Փաշինյանի լրացուցիչ անգամ ապացուցեց, որ իր ներքին արժեհամակարգը լիովին համատեղելի է նախկին ռեժիմի շմայսների որակին: Այս մարդը նորմալ է համարում, երբ իրեն համակրող զոմբիները ողջ օրը հայհոյում են իշխանության դեմ թեթևակի քննադատություն հնչեցնողներին: Երբ իր անունը դրոշակ դարձրած հրոսակախմբերը հարձակվում են ԶԼՄ-ների վրա և անպատիժ մնում, Փաշինյանը բռնությունից չի նեղվում: Այս մարդը ներքին հրճվանք էր ապրում, երբ երկու տարի առաջ այս օրերին նախկին ԱԺ պատգամավորների տների մոտ սև ժապավեններ և ծաղկեպսակներ էին դնում: Իսկ հիմա խոսում է յուրայինների դեմ հնչող սպառնալիքներից: Երևի իրեն թվում է, թե միայն ինքն ունի սպառնալու բացառիկ իրավունք` կարող է բոլորին փռել ասֆալտին, ծեփել պատերին: «Այո', այդ պադեզդներում ձեզ ասֆալտներին կպառկացնենք, դուք չունեք հնարավորություն Հայաստանի ժողովորդից վերցնել այն իշխանությունը, որը պատկանում է ժողովրդին: Ես հարյուր անգամ ասել եմ այս մարդկանց՝ գնացեք նայեք հարյուրավոր ելույթներ, գնացեք տեսեք ոնց է խոսել Էդմոն Մարուքյանը Հովիկ Աբրահամյանի հետ էս ամբոինից, գնացեք տեսեք Էդմոն Մարուքյանը ոնց է խոսել Սերժ Սարգսյանի հետ, և գնացեք տեսեք, թե ոնց են նրանք խոսում ժողովրդի լեգիտիմ իշխանութուն ունեցող մեծամասնություն ունեցող իշխանության հետ»,- հայտարարել է նա և հավելել, որ այս ամենը կապ ունի Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի հետ, քանի որ որոշ մարդիկ զրկվում են իրենց թուլափայը ստանալու հնարավորությունից:
Իսկ ինչպես էր ժամանակին նախկին իշխանության հետ խոսում ինքը` Նիկոլ Փաշինյանը: Բոլորն են հիշում` կոկորդ պատռելով:
Ի վերջո, ինչ է արել Մարուքյանը, որ Փաշինյանը նրան միանգամից նախկիններից թուլափայ ստացող հռչակեց: Ընդամենը համարձակվել է քննադատել իշխանությանը: Պարզվում է` Փաշինյանն այնքան սուրբ է` իր թիմով հանդերձ, որ նրանց պետք է միայն ծափահարել ու երկրպագել, իսկ կես բառ քննադատությունը մեծագույն հանցագործություն է: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը կարող էր օգտվել ղեկավարին վայել քայլ անելու բացառիկ շանսից և ուղղակի ներողություն խնդրել կատարվածի համար` առանց բաժանարար գծերի: Կարող էր, բայց չարեց,մնաց անհույս հեղափոխական, այդպես էլ չդարձավ վարչապետ: Սա է ճշմարտությունը:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 3778 անգամ
Լրահոս
«Ընդդիմությու՛ն, վերջ տվեք․ իմացե՛ք՝ Նիկոլը հենց այդ պահին է գժվելու» (video) Շտապ. Արսեն Թորոսյանը 1000-ից ավել ընտանիքի զրկել է նպաստից, փոխարենը 1000 դրամ են տալիս.Մարտիրոսյան (video) Դուք հասկանու՞մ եք՝ ինչ են անելու Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը թոշակառուների համար (video) Նիկոլի դիսկոտեկի իրական մասնակցիները․․․ ամբողջությամբ ձախողել են․․․ Նաիրա Զոհրաբյան (video) «Մեկը ոտը գետնին ա տալիս՝ կուչ ա գալիս․ մեզ փալաս պետք չի»․ Տավուշի բնակիչ (video) Անահիտ Ավանեսյա՛ն, էդ մարդկանց թողել եք բախտի քմահաճույքին, հիմա էլ պարում եք․ տնտեսագետը՝ փաստերով (video) «Չէիք ուզում կապիտուլյանտի սֆաթը տեսնել, չառաջադրվեիք»․ Էդգար Էլբակյանն՝ ԱԺ ընդդիմությանը (video) Ինչի կասկածու՞մ եք, որ Սամվել Կարապետյանը թոշակն ու աշխատավարձերը կրկնապատկելու է (video) Իրանն այդ տարածքները վերցնելու է․ Ալիևի համար «վարունգը թարս է բուսնելու»․ Հայկ Նահապետյան (video) Ռոման Երիցյանը հրապարակել է Արցախի հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանի ցուցմունքը Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահի անցակետը բացվել է որոշ սահմանափակումներով Պաշտպանության փոխնախարարն անհատապես հանդիպել է գնդերեց սարկավագներին եւ ճշտել նրանց դիրքորոշումը (video) Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի գործընկերների հետ Տունը մամա չկա՞, ասի՝ տղա՛, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը Բաքվի բանտում են, դու սիրտ չունե՞ս (video) Կոչս ու հորդորս բոլորին՝ չհանձնվել, չհուսահատվել, չհամակերպվել․ Խաչիկ Գալստյանի ուղերձը «Արարատ Միրզոյա՛ն, էդ ինչո՞վ էին քեզ ուզում սպ**ել»․ Նաիրա Զոհրաբյանը հունից դուրս եկավ (video) «Նոր-Զովք» սուպերմարկետի անվտանգության պետը և աշխատակիցը ծեծի են ենթարկել 19-ամյա բանվորին Ադրբեջանը Նախիջևանի սահմանադրությունից հանել է Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անունները Պատմության մեջ նման բան չի եղել․ իշխանությունը փորձում է խափանել Մայր Աթոռի գործունեությունը Մարզերում գիտե՞ք՝ ինչ են ասում Փաշինյանի մասին․ Արման Թաթոյան (video) «Նիկոլի Հայաստանը» անբարոյականության հակառեկորդներով ինքն է վերածվել մի մեծ «Էպշտեյնի կղզու»․ Արմեն Աշոտյան Նոր մեղադրանք՝ Սպարտակ Ղուկասյանի և Գյումրիի համայնքապետարանի պաշտոնյաների նկատմամբ Եկել է Նիկոլի թալանն ու փոսերը հաշվելու ժամանակը․ Անժելա Թովմասյան (video) Դա թշնամու բենզին ա․ տավուշեցիների կտրուկ պատասխանն՝ ադրբեջանական բենզինի վաճառքին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am