Եթե լուռ մնանք, պատմությունը կկրկնվի այլոց նկատմամբ եւս․ կոնգրեսականները՝ Հայոց ցեղասպանության մասին /տեսանյութ/

Հայոց ցեղասպանության տարելիցից հետո «Ամերիկայի Ձայն»-ը հարցազրույցներ անցկացրեց ԱՄՆ-ի մի քանի կոնգրեսականների հետ։ Ներկայացնում ենք Սալուդ Քարբահալի ու Աննա Էշյուի հետ հարցազրույցներից հատվածներ։ ՝՝Ինչու՞ միացա ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովին։ Որովհետեւ, ունենալով հայ բազմաթիվ ընկերներ, տեղեկանալով Հայոց ցեղասպանության մասին ու իմանալով այն տառապանքները, որոնք կրել է հայ ժողովուրդը, պարտավորված զգացի իմ ձայնը միացնելու բոլոր նրանց, ովքեր բարձրաձայնում են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կարեւորությունը։ Բարձրաձայնելու, որ հանցագործություն է իրականացվել ընդդեմ մարդկության՛՛։ Այս մասին ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայության հետ հարցազրույցում ասում ԱՄՆ-ի կոնգրեսական Սալուդ Քարբահալը։ ՝՝Եվ այդ հարցը պիտի բարձրացնեն, ոչ միայն պատմաբանները, ինչպես պնդում են շատերը, այլ նաեւ քաղաքական գործիչները եւ ընդհանրապես բոլորը՛՛։ Իսկ եթե լուռ մնանք, ասում է նա, պատմությունը կկրկնվի ու կկրկնվի այլոց նկատմամբ եւս, ասում է կոնգրեսականը։ ՝՝Ես ինքս այս երկիր եմ եկել որպես փախստական, եւ լավ եմ հասկանում բոլոր փոքրամասնություններին։ Մեծապես եմ գնահատում այս երկրի բարգավաճման գործում նրանց ու այդ թվում հայկական համայնքի ներդրումները՛՛, ասում է Սալուդ Քարբահալը։ Այս միտքն է կիսում կոնգրեսական Աննա Էշյուն, ում խոսքերով, ինքը հպարտ է հայ ու ասորի ծնողների զավակ լինելու համար, որոնք միացել են մյուսներին՝ Ամերիկայի միսն ու արյունը կազմելու համար։ ՝՝Մենք եկել ենք այս երկիր, այս երկրում մեր ներդրումը կատարելու համար։ Հայկական համայնքն ընտանիքների ամրությամբ, աշխատասիրությամբ ու միասնականությամբ իր մեծ ավանդն է ներդրել Ամերիկայում։ Ես շատ հպարտ եմ իմ արմատների համար՛՛։ Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության տարելիցին, Աննա Էշյուն ասում է, որ պատմությունն այսօր էլ կրկնվում է հատկապես Մերձավոր Արեւելքում, որտեղ մարդիկ ջարդի են ենթարկվում նախ եւ առաջ իրենց հավատքի համար։ ՝՝Ու դրա պատճառը նախկին Ցեղասպանությունը չճանաչելու հանգամանքն է։ Իսկ դրա համար հարկավոր է, որ այդ ուղղությամբ աշխատանքներին զարկ տան Ամերիկայի հայկական կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետությունը։ ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը, այդ ամենի վրա հենվելո՛վ, նոր թափ կհաղորդի իր ջանքերին՛՛։  

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին Թուրքիան վերաբացել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործը Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ամերիկա-իրանյան բանակցությունների ընթացքը Արաղչին Բայրամովին ներկայացրել է Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Իրանը նոր առաջարկ է տրամադրել «Mercedes»-ը Պռոշյան գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ՀԵՊԽ-ն ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը՝ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում «Փաշինյանը ծախված, դավաճան մարդ է․ մարդ անվանելն էլ մի քիչ ամոթ է»․ քաղաքացի (video) «Այս իշխանությունը հենց հիմա ընտրակաշառք է բաժանում․ ի՞նչ լուր է տարածվել երեկ» Միքայելյան (video) Ասեմ, թե ինչ է սպասվում Ադրբեջանին․ Հայկ Նահապետյան (video) Ալեն Սիմոնյա՛ն, հեսա Ադրբեջանը նենց կերաշխավորի, որ ՀՀ-ից քարը քարին չի մնա․ Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am