Սկեսրայրը ոտքի տակ ջարդել է հարսին. դատարանի որոշումը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ ավարտվել է Արդուշ Ա.-ի դատական գործի քննությունը: 64-ամյա Արդուշ Ա.-ին մեղադրանք էր առաջադրված նախկին հարսին ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով: Ոչ ծանր մեղադրանքով այս գործի դատական քննությունը սկսվել էր 2015 թվականի դեկտեմբերի 30-ից: Ըստ մեղադրանքի՝ Արդուշ Ա.-ն 2015 թվականի հունիսի12-ին, ժամը 18-ն անց 45-ի սահմաններում «Երիտասարդական» մետրոյի հարակից այգում ծեծի է ենթարկել 2 տարեկան երեխային գրկած  նախկին հարսին ու պատճառել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ: Ամբաստանյալ Արդուշ Ա.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե դեպքի օրն ընկերոջ հետ ժամադրված էր մետրոյի մոտի այգում: Մինչև ընկերոջ գալը այգում անսպասելի տեսել է թոռնիկին: Երկու տարեկան երեխան մենակ կանգնած՝ «մամա» էր կանչում: Ինքը նայել է շուրջը ու տեսել է, որ նախկին հարսը՝ թիկունքով դեպի երեխան, զրուցում է ընկերուհու հետ: Ինքը բարձր գոռացել է հարսի անունը, վերջինս վազելով մոտեցել է երեխային: Ինքն էլ քայլելով է մոտեցել թոռնիկին: Հարսն ու նրա ընկերուհին, իրեն մոտենալով, սկսել են պայուսակներով հարվածել իրեն: Ինքը փորձել է «ամբողջ մարմնով պաշտպանել, որպեսզի հարվածները երեխային չդիպչեն»: Հարսի ընկերուհին շարունակել է իրեն հարվածել, իսկ հարսը երեխային գրկած՝ հետ-հետ է գնացել ու ընկել է գետնին: Երբ ընկել է, նրա հետևի մասում պատ է եղել, ընկնելու ժամանակ հարսը դիպել է այդ պատին, երևի այդ ժամանակ է վնասվել: Նրա օգնության կանչերի վրա երեք տղամարդիկ են մոտեցել, մեկը իրեն հրելով տարել է շատ հեռու: Ամբաստանյալը պնդել է, թե ինքը չէր կարող հարվածներ հասցնել նախկին հարսին, որովհետև թոռնիկը հարսի գրկին էր: Եթե ինքը ոտքով հարվածեր հարսին, հարվածը թոռնիկին կդիպչեր, բացի այդ՝ հարսի վնասվածքն էլ թեթև չէր լինի, այլ հնարավոր է՝ ոտքը կոտրվեր: Ինքը հարսի համար եղել է հոգատար սկեսրայր… Տուժող Ասյա Ս.-ն (անունը փոխված է) հայտնել է, որ դեպքի օրը իր երկու տարեկան երեխայի ու ընկերուհու հետ դուրս էր եկել զբոսանքի: Մինչև այգի մտնելը երեխան իր գրկին էր, այգում երեխային իջեցրել է, մի քանի քայլ են արել, ինքը շրջվել ու տեսել է նախկին սկեսրայրին, ով արագ-արագ մոտենում էր երեխային: Նա որևէ բան չի ասել, չի խնդրել երեխային գրկել: Ինքը ավելի վաղ երեխայի հետ շփվելու տարբերակներ առաջարկել էր, բայց ամուսնու ընտանիքը չէր համաձայնել: Սկեսրայրին տեսնելով՝ ինքը երեխային գրկել է՝ վախենալով, որ նա կվերցնի երեխային ու կտանի: Սկեսրայրը մոտեցել, ամբողջ ուժով երեխային քաշել է իր գրկից, իրեն հրել ու գցել է գետնին: Հետո նա ոտքով մի քանի անգամ հարվածել է իրեն: Ինքն օգնություն է կանչել: Ընկերուհին էլ է օգնություն կանչել: Մի քանի տղամարդիկ են մոտեցել, բռնել են սկեսրայրին, ասել են՝ ի՞նչ ես անում: Նա պատասխանել է, թե ցանկանում էր երեխային համբուրել… Սկեսրայրին հեռացրել են իրենից: Ընկերուհին օգնել, իրեն բարձրացրել է գետնից: Ինքը նստել է մոտակա բացօթյա սրճարանում, մի քանի կին են մոտեցել, փորձել են օգնել, բայց երեխան շատ անհանգիստ է եղել: Իր տունը այգու մոտ է, ինքը երեխայի հետ գնացել է տուն: Դեպքի մասին պատմել է իր ընտանիքի անդամներին: Հայրը զանգահարել է ոստիկանություն: Այդ օրն իրեն զանգել է սկեսուրը, ասել է, թե իրեն հետևում են… Նախկինում եղել են դեպքեր, երբ նախկին ամուսնու ընտանիքը փորձել է երեխային  տանել: Այդ օրն էլ, ըստ տուժողի, սկեսրայրը պլանավորված եկել է երեխայի հետևից… Տուժողը դատարանում պահանջել է, որ ամբաստանյալը ենթարկվի պատժի: Դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ՝ տուժողի վնասվածքները հետևանք են բութ առարկաների ներգործության, այդ թվում՝ հարվածի: Լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ տուժողի ստացած վնասվածքների տեղակայությունը հիմք է տալիս բացառելու համակցության մեջ վնասվածքների առաջացման հնարավորությունը «սայթաքելու հետևանքով ընկնելու արդյունքում կամ մանկահասակ երեխայի կոշիկի կոշտ շփումներից… Վնասվածքները կարող էին առաջանալ կոշիկ կրող ոտքով որոշակի ուժգնությամբ հարվածներ հասցնելու հետևանքով…»: Դատարանը Արդուշ Ա.-ին մեղավոր է ճանաչել նախկին հարսին ծեծելու համար և դատապարտել է 50 հազար դրամ տուգանքի:

 Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք  Ժամանակ թերթի այս համարում: 
 

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին Թուրքիան վերաբացել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործը Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ամերիկա-իրանյան բանակցությունների ընթացքը Արաղչին Բայրամովին ներկայացրել է Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Իրանը նոր առաջարկ է տրամադրել «Mercedes»-ը Պռոշյան գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ՀԵՊԽ-ն ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը՝ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում «Փաշինյանը ծախված, դավաճան մարդ է․ մարդ անվանելն էլ մի քիչ ամոթ է»․ քաղաքացի (video) «Այս իշխանությունը հենց հիմա ընտրակաշառք է բաժանում․ ի՞նչ լուր է տարածվել երեկ» Միքայելյան (video) Ասեմ, թե ինչ է սպասվում Ադրբեջանին․ Հայկ Նահապետյան (video) Ալեն Սիմոնյա՛ն, հեսա Ադրբեջանը նենց կերաշխավորի, որ ՀՀ-ից քարը քարին չի մնա․ Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am