«Գիտեինք, որ պիտի գա Պերմյակովին Ռուսաստան տեղափոխելու օրը»․ Ավետիսյանների հարազատ

«Առավոտ» թերթը գրում է. «Մի քանի օր է՝ մամուլում բուռն քննարկումներ են ընթանում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքին գազանաբար ոչնչացրած Վալերի Պերմյակովին ՌԴ տեղափոխելու խոսակցությունների շուրջ։ Ի դեպ, այս մասին հաղորդում է նաև «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Հայաստանի արդարադատության նախարարությանը, որը քննարկում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքին սպանած Վալերի Պերմյակովի պատժի կրման վայրը փոխելու հարցը: Ավետիսյանների փեսան՝ Արթուր Կոշտոյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ սա իրենց համար անակնկալ չէր, քանի որ ի սկզբանե Պերմյակովը հանձնված չի եղել հայկական կողմին։ «Մենք ի սկզբանե դեմ ենք եղել, որ նա մնար ռուսների հսկողության տակ, ու օրը գար հասներ, որ իրեն տեղափոխեին Ռուսաստան։ Սա ի սկզբանե կանխատեսելի էր, որովհետև Պերմյակովն ի սկզբանե իրենց հսկողության տակ էր․․․ Եթե հիշում եք, մենք, դեմ լինելով, բողոքի ակցիաներ անցկացրեցինք, որ դատավարությունը ռազմաբազայի ներսում չկայանա, մեր դատարանի դահլիճում կայանար, սակայն արդյունքի չհասանք։ Հիմա, քանի որ մեր դատական ատյանները սպառված են, Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը մնացել է անփոփոխ, այսինքն` մեր բողոքները մերժեցին, բնականաբար օրենքի ուժ է ստացել ու հասունացել է պահը, որ իրեն պիտի տեղափոխեն։ Մենք, բնականաբար, դեմ ենք սրան, հեչ մարդ չգիտի, որ տեղափոխեցին Ռուսաստան արդյոք կնստի՞ ճաղերի հետևում ու իրեն հասանելիք պատիժը կկրի՞, թե՞ ազատ կարձակեն։ Մեր անելիք քայլն այն է, որ մենք բողոքարկելու ենք մինչև Եվրադատարան, ուրիշ հնարավոր անելիքներ չունենք»,-ասաց Արթուր Կոշտոյանը։ Վերջինս ասաց, որ այդպես էլ պարզ չդարձավ անմեղ ընտանիքին բնաջնջելու պատճառը։ «Եթե դատավարության նիստերի ընթացքին հետևել եք, ահագին միջնորդություններ մեր փաստաբանները փորձեցին անել, որպեսզի քննություն անցկացնեն մեզ անհասկանալի մնացած փաստերի առումով, մերժում ստացանք դատավորի կողմից․ որ փաստի ուղղությամբ որ ուզում էին քննություն տանել, քննությունը տարան իրենց ձևով։ Դատավարությունը կայացրեցին, դատավճիռը կայացրեցին, էդպես էլ շատ-շատ փաստեր մութ մնացին մեզ, ուրիշ հնարավոր տարբերակներ էլ մենք չունեինք»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին Թուրքիան վերաբացել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործը Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ամերիկա-իրանյան բանակցությունների ընթացքը Արաղչին Բայրամովին ներկայացրել է Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Իրանը նոր առաջարկ է տրամադրել «Mercedes»-ը Պռոշյան գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ՀԵՊԽ-ն ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը՝ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում «Փաշինյանը ծախված, դավաճան մարդ է․ մարդ անվանելն էլ մի քիչ ամոթ է»․ քաղաքացի (video) «Այս իշխանությունը հենց հիմա ընտրակաշառք է բաժանում․ ի՞նչ լուր է տարածվել երեկ» Միքայելյան (video) Ասեմ, թե ինչ է սպասվում Ադրբեջանին․ Հայկ Նահապետյան (video) Ալեն Սիմոնյա՛ն, հեսա Ադրբեջանը նենց կերաշխավորի, որ ՀՀ-ից քարը քարին չի մնա․ Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am