Միջադեպ դատարանում. ամբաստանյալների հարազատները հայհոյեցին փաստաբանին

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի դաժան սպանության գործով նիստի ժամանակ երեկ կրկին միջադեպ տեղի ունեցավ: Գործով ամբաստանյալ Յուրի Հակոբյանի պաշտպան Արմեն Նադիրյանը միջնորդություն ներկայացրեց փոխել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը, կամ նրա նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոց գրավ: Նշենք, որ նախորդ նիստին Մեյթիխանյանը շշով հարվածել էր Յուրիկ Հակոբյանի դեմքին: Պաշտպանն անդրադառնալով այս դեպքին նշեց, որ Յուրի Հակոբյանն այնպիսի զսպվածություն ցուցաբերեց, որ որեւէ կերպ չարձագանքեց, ինչը վկայում է, որ Յուրի Հակոբյանը հավասարակշռված եւ դաստիարակված անձնավորություն է: Միջնորդության դեմ մեղադրողները առարկեցին: Առարկեց նաեւ տուժողների ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը: «Հարկ է հիշեցնենք ամբաստանվող անձանց եւ իրենց հարազատներին, ովքեր գտնվում են սույն դատական նիստերի դահլիճում, թե ինչպիսի դեպք է տեղի ունեցել տիկին Մեյթիխանյանի ընտանիքում եւ ինչ գործողությունների արդյունքում է սպանվել իր ամուսինը: Այս պարագայում պետք ամբաստանյալները հասկանային, թե ինչից կարող էր պոռթկում առաջանալ տիկին Մեյթիխանյանի մոտ: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե՝ դուք տեսաք, որ Յուրի Հակոբյանը ինչքան դաստիրակված էր եւ այլն, ապա տուժող կողմը չի կիսում պաշտպանական կողմի այդ դիրքորոշումը, այլ հակառակը՝ հավաստում է, որ ընդամենը մի կայծ է անհրաժեշտ, որպեսզի ամբողջ դահլիճը ոտքի կանգներ եւ բոլորին դարձներ նույնը՝ Եղիշե Խաչատրյան, ինչին մենք այդ օրը ականատես եղանք»,- Պետրոսյանի այս խոսքերից հետո դահլիճում գտնվող ամբաստանյալների հարազատները սկսեցին վիրավորել, հայհոյել փաստաբանին. «Մենք կանգնենք ձեզի լսենք հա՞, չե՞ս ամաչում»,- բղավում էին նրանք, ապա հայհոյում փաստաբանին: Կարգադրիչները փորձում էին նրանց դուրս հրավիրել, երբ հարազատներից մեկը հայհոյանք ուղղեց նաեւ դահլիճում ներկա գտնվողներին (այդ պահին դահլիճում էին դատավորը, ամբաստանյալները, տուժողների իրավահաջորդները, փաստաբանը, լրագրողները): «Դահլիճից սեռական բնույթի հայհոյանքներ են հնչում իմ հասցեին, երբ որ ես ընդամենը արձանագրեցի այն ինչ-որ տեղի է ունեցել»,- հավելեց Պետրոսյանը: Նիստերի դահլիճում ուժեղացված հսկողություն էր սահմանվել. շուրջ 20 կարգադրիչ ու ոստիկան հսկում էինն դահլիճում գտնվող անձանց եւ ամբաստանյալներին: Ինչը, ըստ ամենայնի, պայմանավորված է նախորդ նիստին տեղի ունեցած միջադեպով: Նիստին չէր ներկայացել տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանը: Նա դատարանին ուղարկված գրությամբ հայտնել էր, որ չի ներկայանալու հետեւյալ պատճառաբանությամբ. «Նախորդ`ապրիլի 21-ին կայացած դատական նիստում, երբ մեղադրող դատախազը հրապարակում էր մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, ես հասկացա, որ ի զորու չեմ լսել անմարդկային գործողությունների հետեւանքով իմ ամուսնու սպանության գործը եւ միաժամանակ նայել այդ ամբաստանյալների դեմքերին»,- գրել էր նա: Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն այսօրվա նիստում հայտնեց, որ նախորդ նիստին անթույլատրելի միջադեպ է տեղի ունեցել եւ Մեյթիխանյանի նկատմամբ սանկցիա կիրառելու հարցը կքննարկվի այն ժամանակ, երբ նա ներկա լինի նիստին: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին Թուրքիան վերաբացել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործը Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ամերիկա-իրանյան բանակցությունների ընթացքը Արաղչին Բայրամովին ներկայացրել է Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Իրանը նոր առաջարկ է տրամադրել «Mercedes»-ը Պռոշյան գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ՀԵՊԽ-ն ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը՝ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում «Փաշինյանը ծախված, դավաճան մարդ է․ մարդ անվանելն էլ մի քիչ ամոթ է»․ քաղաքացի (video) «Այս իշխանությունը հենց հիմա ընտրակաշառք է բաժանում․ ի՞նչ լուր է տարածվել երեկ» Միքայելյան (video) Ասեմ, թե ինչ է սպասվում Ադրբեջանին․ Հայկ Նահապետյան (video) Ալեն Սիմոնյա՛ն, հեսա Ադրբեջանը նենց կերաշխավորի, որ ՀՀ-ից քարը քարին չի մնա․ Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am