Այսօր երեկոյան կստորագրվի ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագիրը

Հրապարակը գրում է. «Այսօր երեկոյան կստորագրվի ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագիրը։ Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չհերքեց դա։ Մեր տեղեկություններով, ՀՅԴ-ից ստորագրողը լինելու Է ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը։ ՀՀԿ-ից Դո՞ւք եք ստորագրելու, որտե՞ղ, ինչ ձևաչափով։ «Դեռևս նման քննարկում չկա, վաղը կորոշենք, կասենք»,–ասաց Բաղդասարյանը։ ՀՅԴ-ն կստանա Էկոնոմիկայի, կրթության և գիտության, տարածքային կառավարման նախարարությունները, ինչպեսև Շիրակի ու Արագածոտնի մարզպետների պաշտոնները։ Կստանա նաև Արաբկիրի թաղապետի պաշտոնը։ Խոսակցություններ կային, թե Շիրակի մարզի հարցը «փոզմիշ» Է եղել, սակայն, մեր տեղեկություններով, իշխանությունը համոզել Է ՀՅԴ-ին վերցնել այս մարզը։ Հավանաբար մտածել են, որ, միևնույն է, որևէ ուժ, այդ թվում՝ ՀՅԴ-ն, այս մարզում հաջողության հասնել չի կարող։ Երեկվա դրությամբ փոխվել Էր նաև պաշտոնի հավակնորդի անունը, սկզբում Ջրային տնտեսության կոմիտեի պետի տեղակալ Հակոբ Մաթիլյանի թեկնածությունն Էր շրջանառվում, իսկ երեկ՝ Հովսեփ Սիմոնյանի, մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալի։ Արագածոտնի համար ՀՅԴ-ն ներկայացրել Է նախկին մարզպետ Գագիկ Գյոզալյանին։ Ի դեպ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երեկ «հրաժեշտի ցերեկույթ» է կազմակերպել, շնորհակալություն է հայտնել կոլեկտիվին համատեղ աշխատանքի համար։ Իսկ էկոնոմիկայի նախարար Ճշմարիտյանին, այն օրվանից, երբ առարկայական դարձավ ՀՅԴ-ի հետ կոալիցիան, նախարարությունում չեն տեսել՝ նա «ընդմիջումներից» հետո չի վերադարձել աշխատանքի։ Փետրվարի 22-ի Աժ քառօրյայում կքննարկվի կառավարության կառուցվածքում փոփոխությունների նախագիծը, արտակարգ իրավիճակների նախարարությունը կտարանջատվի տարածքային կառավարման նախարարությունից, և Դավիթ Լոքյանը կդառնա տարածքայինի նախարար»,–գրում է թերթը։   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 9 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան (video) Եկեղեցու բարենորոգումը տեղի է ունենում հենց եկեղեցում՝ Աստծո նախախնամությամբ, ոչ թե նախընտրական ծրագրերում. Տեր Արամ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյա՛ն, դե համարձակություն ունես, Ալիևի «ատվետը» տուր․ Ագնեսա Խամոյան (video) Կդադարեցվի ջրամատակարարումը․ հասցեներ Նիկոլի համար Ջերմուկում ձայն ես հավաքում, որ ի՞նչ անես՝ թուրքին բերես քո տու՞ն․ Սաղաթելյան (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին Փաշինյանը Պուտինին ահավոր սխալ պատասխան տվեց․ Վարդան Օսկանյան Փաշինյանը կարող է կանգնել ու բարձրագույն կրթություն ունեցող, ադեկվատ, կայացած ցանկացած մարդու մի քանի րոպե համոզել. Արմեն Հովասափյան Իրանում Հայաստանի դեսպանն այցելել է սահմանային «Նորդուզ» անցակետ «Երբ ասում եմ, որ ներկա իշխանությունների ամեն բառ ու գործողություն ուղղվում է մեր դեմ, հենց սա նկատի ունեմ…». Տաթև Հայրապետյան Ի՞նչ կասեր Մակրոնը՝ հայ-ֆրանսիական մանկապարտեզն այս խայտառակ վիճակում տեսնելով. Մեսրոպ Մանուկյան Ձեր շեֆից ի՞նչ պետք է սովորեք, ստախոսնե՛ր․ Ռոբերտ Քոչարյան (video) Նիդեռլանդներում 12 անձի կարանտին են ուղարկել հանտավիրուսի հետ աշխատելիս սխալներ թույլ տալու համար Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Շղթայական ավտովթար է եղել, անչափահաս է վիրավորվել Մայիսի 28-ին Նիկոլը մի բան է ուզում անել․․․ թոզ կփչի ու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. «Փաստ» Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանը Ռուբեն Ռուբինյանին (video) Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սպերցյանը վնասվածք է ստացել. Կրասնոդարի գլխավոր մարզիչը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» Ինչ եղանակ է սպասվում Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am