Սերժ Սարգսյանը բացահայտեց Գագիկ Ծառուկյանին

«168 ժամ» թերթը գրում է. «Երեք օր է՝ նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթը դարձել է բոլորի քննարկման առարկան. քաղաքական գործիչները, մամուլը, փորձագետներն ու մյուսները խոսում են այդ մասին, գնահատում են առանձին հատվածներ, վերլուծություններ ու կանխատեսումներ են անում դրա հիման վրա: Դա, թերեւս, նորմալ է այն առումով, որ Սերժ Սարգսյանն այնքան հազվադեպ է հրապարակային ելույթներ ունենում, որ նրա ելույթները գոնե առժամանակ որոշակի աշխուժություն են մտցնում քաղաքական կյանքում (ի դեպ, ի տարբերություն գոնե մի քանի ամիսը մեկ ելույթ ունենալու պրակտիկայի, գործնականում մամուլի ասուլիսներ չի կազմակերպում, այնպես, որ լրագրողները հնարավորություն ունենան անձամբ իրենից պարզել իր ելույթների արդյունքում առաջացած հարցերը): Բայց Սերժ Սարգսյանի ելույթների շուրջ առաջացող հետաքրքրությունն ունի մեկ, ավելի խորքային պատճառ, որը վկայում է Հայաստանի քաղաքական դաշտի փաստացի ամայացման մասին: Պատկերն այդպիսին է առնվազն համեմատության մեջ: Սերժ Սարգսյանի նախագահության առնվազն առաջին ժամկետի ողջ ընթացքում Հայաստանում կար կուռ ընդդիմություն, որը, թեեւ որոշակի փուլերում ավելի պակաս ակտիվություն էր ցուցաբերում, այդուհանդերձ հանդիսանում էր երկրում քաղաքական օրակարգ թելադրող հիմնական միավորը: Այդ տարիներին քաղաքական դաշտն ամեն անգամ ակտիվանում էր ոչ թե՝ Սերժ Սարգսյանի, այլ՝ այն ժամանակվա ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթներից, եւ իշխանությունը, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը, իրականում հանդես էին գալիս այդ ելույթներին նաեւ պատասխանողի, արձագանքողի դիրքերից:  Թե երբ ընդդիմությունը կորցրեց քաղաքական օրակարգ ձեւավորողի, թելադրողի իր կարգավիճակը, հստակ դժվար է ասել: Կարելի է միայն արձանագրել, որ ուժերի այդ դասավորության առաջին ամենալուրջ փոփոխությունն արձանագրվեց 2013 թվականի նախագահական ընտրություններում, երբ նախ՝ իր թեկնածությունը չառաջադրեց ԲՀԿ այն ժամանակվա նախագահ Գագիկ Ծառուկյանը, ապա նրան հետեւեցին նաեւ ընդդիմադիր ուժերը՝ Սերժ Սարգսյանին միայնակ թողնելով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ պայքարում: Եվ 2013 թվականին Սերժ Սարգսյանը ոչ միայն հաղթեց նախագահական ընտրություններում, այլեւ ընդդիմությունից վերցրեց քաղաքական օրակարգ թելադրողի կարգավիճակը: Կարելի է, իհարկե, հակադրվել, եւ որպես հակափաստարկ՝ հիշեցնել մինչեւ անցած տարվա փետրվարը «հուժկու ոչ իշխանություն» դարձած եռյակի գործունեությունը, որն այն ժամանակ առերեւույթ քաղաքական օրակարգ էր թելադրում: Բայց հենց 2016 թվականի փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ իրականում ինքն էր թելադրում եռյակում «եղանակ թելադրող» Գագիկ Ծառուկյանին: Սերժ Սարգսյանի վերջին ելույթը գուցե դեռ երկար կքննարկվի, որովհետեւ Հայաստանի քաղաքական կյանքում այլ քննարկելու բան, մեծ հաշվով, չի մնացել: Դրա համար էլ Սերժ Սարգսյանն արդեն իր ելույթներում ավելի շատ խոսում է ոչ թե՝ ընդդիմադիրների, այլ՝ սեփական թիմակիցների դեմ: Առանց անուններ տալու, իհարկե: Երբ Հայաստանում ընդդիմությունն ուժեղ էր, իշխանությունը չէր կարող իրեն նման ճոխություն թույլ տալ: Բայց դա հնարավոր դարձավ, քանի որ Հայաստանի ընդդիմությունն իրեն ճոխություն թույլ տվեց իշխանափոխությունը նույնացնել Գագիկ Ծառուկյանի հետ, ով իշխանությանը հեռացնելու փոխարեն՝ ինքը հեռացվեց իշխանությունից՝ իր հետ քաղաքական դաշտից փաստացի հեռացնելով ընդդիմադիր գործունեությունն ընդհանրապես: Փետրվարի 12-ի ելույթում Սերժ Սարգսյանը վերջնականապես բացահայտեց՝ ինչու էր Գագիկ Ծառուկյանը հայտնվել ոչ իշխանական ուժերի եռյակում: Ի դեպ, թերեւս հենց դրա համար էլ որոշ ժամանակ անց Ծառուկյանը պարգեւատրվեց մեդալով՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Եկեղեցու բարենորոգումը տեղի է ունենում հենց եկեղեցում՝ Աստծո նախախնամությամբ, ոչ թե նախընտրական ծրագրերում. Տեր Արամ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյա՛ն, դե համարձակություն ունես, Ալիևի «ատվետը» տուր․ Ագնեսա Խամոյան (video) Կդադարեցվի ջրամատակարարումը․ հասցեներ Նիկոլի համար Ջերմուկում ձայն ես հավաքում, որ ի՞նչ անես՝ թուրքին բերես քո տու՞ն․ Սաղաթելյան (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին Փաշինյանը Պուտինին ահավոր սխալ պատասխան տվեց․ Վարդան Օսկանյան Փաշինյանը կարող է կանգնել ու բարձրագույն կրթություն ունեցող, ադեկվատ, կայացած ցանկացած մարդու մի քանի րոպե համոզել. Արմեն Հովասափյան Իրանում Հայաստանի դեսպանն այցելել է սահմանային «Նորդուզ» անցակետ «Երբ ասում եմ, որ ներկա իշխանությունների ամեն բառ ու գործողություն ուղղվում է մեր դեմ, հենց սա նկատի ունեմ…». Տաթև Հայրապետյան Ի՞նչ կասեր Մակրոնը՝ հայ-ֆրանսիական մանկապարտեզն այս խայտառակ վիճակում տեսնելով. Մեսրոպ Մանուկյան Ձեր շեֆից ի՞նչ պետք է սովորեք, ստախոսնե՛ր․ Ռոբերտ Քոչարյան (video) Նիդեռլանդներում 12 անձի կարանտին են ուղարկել հանտավիրուսի հետ աշխատելիս սխալներ թույլ տալու համար Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Շղթայական ավտովթար է եղել, անչափահաս է վիրավորվել Մայիսի 28-ին Նիկոլը մի բան է ուզում անել․․․ թոզ կփչի ու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. «Փաստ» Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանը Ռուբեն Ռուբինյանին (video) Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սպերցյանը վնասվածք է ստացել. Կրասնոդարի գլխավոր մարզիչը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» Ինչ եղանակ է սպասվում Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Էդ մարզպետի հերը Աշոտ Արսենյանն է․ նախորդ իշխանությունների ոտքերի տակ թավալվել է․ Իշխան Սաղաթելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am