Ծառուկյանը ձեզ չի ուզում, ո՞ւր եք խցկվում

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ծառուկյանի ցուցակի «ապստամբ» 8 անդամները, որոնք ի հեճուկս իրենց «դաշինքային շեֆի» ցանկության՝ երեսները պնդացրին ու պահանջեցին իրենց մանդատները, օրենքի տեսանկյունից միանգամայն իրավացի էին, քաղաքական առումով նույնպես գուցե ունեն իրենց հիմնավորումները: Բայց մեր Ազգային ժողովի դեպքում օրենքի կամ քաղաքականության չափանիշները գրեթե կիրառելի չեն: Մեզանում գործում են «տղայական» չափանիշները, ըստ որոնց՝ ձեզ Ծառուկյանը չի ուզում, ո՞ւր եք խցկվում: Կամ ամբողջ նախընտրական շրջանում փառաբանում էիք Ծառուկյանին, որը ձեզ լավություն էր արել՝ ընդգրկելով իր ցուցակի մեջ, այդ ինչու հանկարծ գնացիք ձեր փառաբանած բարերարի կամքին հակառակ: Եվ ասել, որ այդ «տղայական» մոտեցումները ծայրից ծայր սխալ են, նույնպես արդար չի լինի՝ պարզապես դա որոշակի հասարակական մակարդակ է, որը հատուկ է ոչ միայն այդ քաղաքական ուժին: Ավելին՝ հատուկ է ոչ միայն քաղաքական ուժերին: Իրականում, եթե չափանիշն այն է, թե ով որքան է ձայն բերել, ով որքան է փող ծախսել, ով ում խնամին է եւ ով ում փեսան, այդ համակարգում խոսել քաղաքական թիմի մասին՝ ավելորդ է: Ինչն է կապում ասենք Արարատ Զուրաբյանին կամ Նապոլեոն Ազիզյանին Գագիկ Ծառուկյանի հետ: Միեւնույն գեղագիտական կամ փիլիսոփայական հայացքնե՞րը, միեւնույնը տեսլականնե՞րը տնտեսության, կրթության կամ մշակույթի զարգացման վերաբերյալ: Ոչ, նրանց միավորում էր պայմանավորվածությունը՝ դու կծախսես այսքան փող, կբերես այսքան ձայն, կփառաբանես կուսակցության ղեկավարին, ուրիշ թեմաներով ավել-պակաս չես խոսի, դրա դիմաց կհայտնվես ցուցակի այսինչ տեղում կամ հնարավորություն կստանաս անցնել «ռեյտինգայինով»: Կողմերը կարող են տարբեր պատկերացումներ ունենալ այն մասին, թե որքանով են այդ պայմանավորվածությունները պահպանվել, եւ այստեղից էլ, հավանաբար ծագեցին որոշակի «թյուրիմացություններ»: Ինչն այդ 8 հոգուն դրդեց «ապստամբել» եւ ակնհայտորեն փչացնելով հարաբերությունները Ծառուկյանի հետ, ու հարվածի տակ դնելով մարդկային արժանապատվությունը, կռիվ տալ մանդատների համար: Հավանաբար, նրանց ինչ-որ տեղից «բզել» են: Հիմա, լինելով «տարած-հետբերածի» կարգավիճակում, նրանք, իհարկե, չեն կարողանա քաղաքական գործունեություն ծավալել խորհրդարանում: Բայց դա նրանց, հավանաբար, պետք էլ չէ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին Թուրքիան վերաբացել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործը Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ամերիկա-իրանյան բանակցությունների ընթացքը Արաղչին Բայրամովին ներկայացրել է Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Իրանը նոր առաջարկ է տրամադրել «Mercedes»-ը Պռոշյան գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ՀԵՊԽ-ն ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը՝ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում «Փաշինյանը ծախված, դավաճան մարդ է․ մարդ անվանելն էլ մի քիչ ամոթ է»․ քաղաքացի (video) «Այս իշխանությունը հենց հիմա ընտրակաշառք է բաժանում․ ի՞նչ լուր է տարածվել երեկ» Միքայելյան (video) Ասեմ, թե ինչ է սպասվում Ադրբեջանին․ Հայկ Նահապետյան (video) Ալեն Սիմոնյա՛ն, հեսա Ադրբեջանը նենց կերաշխավորի, որ ՀՀ-ից քարը քարին չի մնա․ Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am