Աճը սպասվածից 10 անգամ պակաս է եղել

Արժույթի միջազգային հիմնադրամն հարապարակել է 2016 թվականի ամփոփ տնտեսական ցուցանիշներն ու հաջորդ տարվա կանխատեսումները: Հայաստանի տնտեսական պատկերն ու առաջիկա կանխատեսումները լավատեսության հիմք չեն տալիս: Այսպես. (ԱՄՀ հրապարակած զեկույցով՝ 2016 թվականը Հայաստանը փակել է իրական համախառն ներքին արդյունքի՝ՀՆԱ 0.2 տոկոս աճով։ Մինչդեռ նախորդ տարվա ապրիլին հրապարակված զեկույցի մեջ Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի համար կանխատեսել էր առնվազն 1,9 տոկոս աճ: Դրան նախորդած  2015 թ.–ի հոկտեմբերյան զեկույցում ԱՄՀ–ն 2016 թ.–ին ակնկալում էր Հայաստանի ՀՆԱ–ի աճ` 2,2 տոկոսի չափով։ Փաստորեն կանխատեսումները չեն արդարացել. իրական աճը սպասվածից պակաս է եղել  մոտ 10 անգամ: 2017 և 2018 թվականների համար ԱՄՀ-ն Հայաստանում  կանխատեսվում է 2.9-ական տոկոսի աճ: Սա այս  տարվա գրեթե զրոյական աճի ֆոնին կարելի է գնահատել լավատեսական սպասում, այնուամենայնիվ՝ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանում սպասվող աճը  ամենացածրն է: ԱՄՀ-ն երկրները դասակարգել է երկու խմբով՝ էներգակիրներ ներմուծող և արտահանող:Էներգակիրներ ներմուծող երկրներում ամենամեծ տնտեսական աճը կանխատեսվում է Տաջիկստանում՝ 4.5 տոկոս 2017-ին, և 5 տոկոսի աճ՝ 2018-ին, այնուհետև գալիս են Մոլդովան, Վրաստանը, Ղրղըզստանը, Հայաստանը՝ 2.9 տոկոսով։ Ամենացածր կանխատեսումը վերաբերում է Բելառուսին, որտեղ 2017 թ. համար նշվում է 0.8 տոկոս անկում, իսկ 2018 թ.  0.6 տոկոս աճ: Էներգակիրներ արտահանող երկրներից 2017-2018 թվականներին ամենամեծ տնտեսական աճը կանխատեսվում է Թուրքմենստանում՝ 6 տոկոս, Ուզբեկստանում՝ 6 տոկոս, իսկ Ադրբեջանի համար, ընդհակառակը, 1 տոկոսի անկում է կանխատեսվում,  իսկ 2018-ին՝ 2 տոկոսի աճ: Ըստ զեկույցի, 2016-ին գործազուրկները կազմել են Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչության ավելի քան 18 տոկոսը, գրեթե նույն ցուցանիշն ակնկալվում է 2017 և 2018 թվականների  համար: Սա ամենաբարձր ցուցանիշն է՝ ԱՊՀ երկրների շարքում որևէ այլ տեղ  գործազրկության մակարդակն  այսքան բարձր չէ:   Համեմատաբար հուսադրողը սղաճի ցուցանիշն է, ըստ զեկույցի, ԱՊՀ երկրների շարքում Հայաստանում սպասվում է  2 տոկոս սղաճ, որն ամենացածրն է ԱՊՀ երկրներում:Սղաճը ամենաբարձրն այս տարի սպասվում է Ուկրաինայում՝ 11.5 տոկոս, Ադրբեջանում՝ 10 տոկոս, Բելառուսում՝ 9.3 տոկոս: Ամբողջ ԱՊՀ տարածաշրջանում Արժույթի միջազգային հիմնադրամը դրական տեղաշարժ է արձանագրել.  Ընդհանուր  տարածաշրջանը փակել է 0.3 տոկոսի ՀՆԱ աճով, 2017-ին ակնկալվում է 1.7 տոկոսի աճ, և 2.1 տոկոսի աճ՝ 2018-ի համար։ Նախորդ զեկույցի կանխատեսումներն ավելի ցածր էին: Փաստացի Հայաստանում միջին ցուցանիշից էլ ցածր աճ է արձանագրվել: Փոխարենը ԱՄՀ-ն ԱՊՀ տարածաշրջանում իրավիճակը բարելավումը առաջին հերթին կապում է  Ռուսաստանում տնտեսական աճը վերականգնվելու  իրողության հետ. 2017 –ին ՌԴ-ում կանխատեսվում է  1,4% աճ, որի հիմքում նավթի միջազգային  գնի կայունացումն է ընկած:   Արման Վարդանյան  

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am