Ո՞վ կամ ովքեր կարող էին կազմակերպել Ծառուկյանի դեմ «բունտը»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայկական ընտրության ավանդույթներից մեկն էլ այն է, որ ցուցակներում հայտնված թեկնածուները երկու դիմում են գրում, որոնցից մեկը՝ ինքնաբացարկի: Այս ավանդույթը նոր չէ , եւ կարելի է ասել՝ հաջողությամբ փորձարկվել է վերջին մի քանի ընտրություններում: Ուստի զարմանալի չէր, որ երեկ ԿԸՀ-ն հայտարարեց, թե «Ծառուկյան» դաշինքի 23 թեկնածուներ, ինքնաբացարկի դիմումով, հրաժարվել են մանդատներից: Զարմանալին տեղի ունեցավ նախօրեին, երբ 23 հրաժարվողից 12-ն հայտարարեցին, թե իրենք ոչ մի դիմում էլ չեն գրել եւ պայքարելու են իրենց մանդատների համար: Տարածված կարծիքի համաձայն` Գագիկ Ծառուկյանն իր ապագա խմբակցության անվանական կազմը համաձայնեցրել է Սերժ Սարգսյանի հետ եւ այդ վարկածը միանգամայն տրամաբանական է թվում: Մյուս կողմից` 12 «ըմբոստների» շարքում կան մարդիկ, ովքեր երբեք չէին համարձակվի ընդդիմանալ Գագիկ Ծառուկյանի կամքին, եթե չունենային հստակ երաշխիքներ: Փորձենք հասկանալ, թե ովքե՞ր կարող էին երաշխիքներ տալ Ծառուկյանին ընդդիմացած մարդկանց, եւ առհասարակ, ո՞ր շրջանակները կարող են շահագրգիռ լինել Ծառուկյանի թիմի պառակտման հարցում: Ամենաայսբերգային պատասխանն այն է, որ Հայաստանում Ծառուկյանի դեմ պայքարի նման երաշխիքներ կարող են տալ միայն իշխանությունները: Համենայնդեպս, կարող է այնպիսի տպավորություն լինել, որ ԲՀԿ առաջնորդի դեմ «բունտը» կազմակերպել է Սերժ Սարգսյանի շրջապատը: Այս վարկածն, անշուշտ, հավանական է, սակայն նաեւ խոցելի, որովհետեւ Սերժ Սարգսյանին, բոլոր դեպքերում, ավելի ձեռնտու կլիներ` գործ ունենալ եւ պայմանավորվել բրգաձեւ համակարգի հետ` որպես գործընկեր ունենալով Ծառուկյանին, մանավանդ, ընտրարշավը ցույց տվեց, որ ԲՀԿ առաջնորդը վերահսկելի է եւ գերադասում է մնալ մշակված «գծի» շրջանակներում: Բանն այն է, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում, խիստ լարված են եղել Գագիկ Ծառուկյանի եւ դաշինքի նախընտրական շտաբի պետ Իշխան Զաքարյանի հարաբերությունները: Վերջինս, ինչպես նաեւ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանը, Ծառուկյանի ցուցումով մեկուսացվել էին դաշինքային գործունեությունից: Չի բացառվում, որ Ծառուկյանի դեմ կազմակերպված «բունտի» ոգեշնչողը հենց Աբրահամյանն է` Զաքարյանի միջոցով: Հովիկ Աբրահամյանն ակնհայտորեն դուրս է մնացել ներհամակարգային մագիստրալ գործընթացներից ու այս ճանապարհով գուցե ցանկանում է պայքարի գործիքներ ստեղծել ու իր «փայն» ունենալ համակարգում: Սակայն Իշխան Զաքարյանն ակտիվ շփվում է ոչ միայն նախկին վարչապետի, այլ նաեւ` նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այդ մասին իր վերջին հարցազրույցում բարձրաձայնել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Քոչարյանը վերջին շրջանում խիստ սառը, նույնիսկ ոչ բարյացկամ է Ծառուկյանի հանդեպ` համարելով, որ վերջինս իրեն «քցել» է: Երկրորդ նախագահը քինախնդիր բնավորություն ունի, եւ կարող էր պատեհ առիթն օգտագործել Ծառուկյանին պատժելու համար, մանավանդ, եթե Սարգսյան-Ծառուկյան պայմանավորվածությունների չեղարկումը կարող է իշխանության վերադառնալու հեռանկարներ բացել: Նույնիկ չի բացառվում, որ գործ ունենք Քոչարյան-Աբրահամյան-Զաքարյան «դավադրության» հետ, մանավանդ, նախկին նախագահն ու նախկին վարչապետն ինքնաթիռում «պատահաբար» հանդիպելու ավանդույթ ունեն: Եվ վերջապես` Գագիկ Ծառուկյանի դեմ այսօրվա դեմարշի կազմակերպիչը կարող էր լինել Կարեն Կարապետյանի տնտեսա-քաղաքական հովանավորը` «Տաշիր գրուպի» Սամվել Կարապետյանը: Նոր խորհրդարանի անվանական կազմը Կարապետյաններին բավարարել չի կարող, եւ պատահական չէ վերջերս մամուլում հայտնված այն տեղեկությունը, որ Սամվել Կարապետյանը մտադիր է գործող վարչապետի համար ՀՀԿ եւ «Ծառուկյան» դաշինք խմբակցություններից պատգամավորներ «գնել»` Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան ներհամակարգային պայքարում ուժերի բալանսը վերջինիս կողմը թեքելու նպատակով: Այնքան էլ էական չէ` 12 խռովարարներից քանիսը, ի հեճուկս Ծառուկյանի, մանդատ կստանան: Փաստն այն է, որ Ծառուկյանը կամ պետք է դիմի Սերժ Սարգսյանի օգնությանը դաշինքի միասնականությունը գոնե արտաքուստ պահպանելու համար, կամ էլ հաշտվի այն իրականության հետ, որ իր արդեն պառակտված խմբակցությունում դարձյալ «ականներ» են պայթելու, եթե նա ինչ-ինչ անհամաձայնություններ ունենա ներհամակարգային ազդեցիկ կենտրոնների հետ: Երկու դեպքում էլ` Ծառուկյանի քաղաքական «գինը» ներհամակարգային պայքարում ընկնում է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին Թուրքիան վերաբացել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործը Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ամերիկա-իրանյան բանակցությունների ընթացքը Արաղչին Բայրամովին ներկայացրել է Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Իրանը նոր առաջարկ է տրամադրել «Mercedes»-ը Պռոշյան գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ՀԵՊԽ-ն ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը՝ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում «Փաշինյանը ծախված, դավաճան մարդ է․ մարդ անվանելն էլ մի քիչ ամոթ է»․ քաղաքացի (video) «Այս իշխանությունը հենց հիմա ընտրակաշառք է բաժանում․ ի՞նչ լուր է տարածվել երեկ» Միքայելյան (video) Ասեմ, թե ինչ է սպասվում Ադրբեջանին․ Հայկ Նահապետյան (video) Ալեն Սիմոնյա՛ն, հեսա Ադրբեջանը նենց կերաշխավորի, որ ՀՀ-ից քարը քարին չի մնա․ Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am