Չհիմնավորված «կապրիզներ» ու «պորտատեղադրում»

Ապրիլի 2-ի ընտրություններից հետո քաղաքական օրակարգային հարցերից մեկը դարձել է ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրի վերաստորագրման հարցը: Մամուլում համառորեն լուրեր են շրջում, որ վարչապետ Կարեն Կարապետյանը դեմ է առհասարակ նման համագործակցությանը՝ համարելով դաշնակցականներին ավել ուտող բերան: Բայց քանի որ Սերժ Սարգսյանի որոշմամբ համագործակցությունն այլընտրանք չունի, Կարեն Կարապետյանին մնում է մի քիչ էլ իր պահանջները ներկայացնել: Ըստ մամուլի՝ նա պահանջում է Դաշնակցության նվազագույն ներկայություն կառավարության կազմում, իսկ որոշ անձանց հանդեպ ընդհանրապես մերժողական վերաբերմունք ունի, օրինակ Արծվիկ Մինասյանի: Պատմում էին , որ որոշ քննարկումներ մինչեւ անգամ ուղեկցվել են գոռգոռոցներով ու հայհոյանքներով: Եւ ահա, օրերս էլ լուրեր կան, որ վարչապետը ցանկանում է կանանցով փոխարինել դաշնակցական այրերին: Որ մի խնջույքի ժամանակ Կարեն Կարապետյանի կատակների հիմնական թեման եղել են դաշնակցականները, և հենց այդտեղ է նա ասել, թե մտածում է ՀՅԴ-ական նախարարներին կանանցով փոխարինելու մասին:Այն, որ ՀՅԴ-վարչապետ անհամաձայնություն կա, դրա մասին հաստատել է նաեւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, որը սակայն չսրելով իրավիճակը մամուլի հրապարակումներին անդրադառնալով  Yerkir.am-ին ասել է, որ «ՀՅԴ-ն լարված հարաբերություններ ունի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ» նախադասության մեջ «լարվածություն»-ը շատ կոպիտ բառ է. «Բնականաբար, մարդիկ ենք, տեսակետներ ունենք, քննարկումներ են լինում, բայց, վերջիվերջո, կայացվում են որոշումներ: Համաձայնագրի տեքստը պատրաստ է, չստորագրելու պատճառ, որպես այդպիսին, չկա»,- հավելել է նա ու առիթը բաց չի թողել խայթելու Կարեն Կարապետյանին. « Ներկա չեմ եղել այդ թերթի մատնանշած խնջույքին, չգիտեմ՝ ով ինչ է ասել, բայց կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր նման լուրեր են տարածում, այլ նպատակներ են հետապնդում: Ես չեմ ուզում այդ խաղին կուլ գնալ: Այդուհանդերձ կատակի ժամանակ կարելի է շատ բան ասել, բայց, միևնույն ժամանակ, կին նախարար ունենալը կատակելու բան չէ: Ի՞նչ վատ կլինի եթե անգամ վարչապետն էլ կին լինի: Մերկելը կին է, վա՞տ վարչապետ է: Դրա մեջ ոչ մի անպատեհություն չկա, զարմանալու բան չկա, 21-րդ դարում պետք է այդպես մտածել»,- թափանցիկ ակնարկել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը: Գործադիրում ՀՅԴ-ական ներկայացուցիչների օգտակարության գորակցի ու արդյունավետ աշխատանքի մասին երկար կարելի է վիճել, այդուհանդերձ զարմանալի, նույնիսկ խիստ տարակուսանքի տեղիք է տալիս վարչապետի պահանջատիրությունը սոսկ ՀՅԴ-ականների նկատմամբ: Ի սկզբանե հայտարարվում էր, թե Կարեն Կարապետյանը տեխնոկրատների երիտասարդ թիմ է հավաքում, որոնք վարպետորեն տիրապետում են կառավարման ու մենեջմենթի նրբություններին, սակայն արդյունքում ի՞նչ պարզվեց, պարզվեց, որ այդ թիմը ձեւավորված է սոսկ ծանոթ, բարեկամ, ընկեր, փեսա, խնամի հարաբերությունների շրջանակում: Սեպտեմբերից այդ թիմի արդյունավետ կառավարման հետեւանքները առանձնապես չեն զգացվում, թեպետ վարչապետը մեծամեծ խոստումներ էր տալիս, թե դաշտն ազատականացվում է բոլորի համար, որ այսուհետ ով ցանկանա,ինչ ցանկանա ու երբ ցանկանա կարող է ներկրել , որ վերացվելու է բանանի ու մյուս մենաշնորհները եւ այլն եւ այլն: Վերադառնալով կանանց թեմային, հարց է առաջանում՝ իսկ ինչու Կարեն Կարապետյանը սեփական թիմը չի համալրում կանանցով, թե իր շրջապատում տեխնոկրատ կանայք չկան, բոլորը ճաշ եփողներ են: Անի Սահակյան

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am