Կոռուպցիայի նոր հնարավորություն. Միհրան Պողոսյանից Տարոն Մարգարյանին անցած կառույցը չի վերահսկվի

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՊԵԿ հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում այս անգամ չկա «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն, որը նախորդ տարի 278-րդն էր. այն ժամանակ այս ընկերությունը վճարել էր մոտ 85,6 մլն դրամ հարկ: Հատկանշականն այն է, որ «Փարկինգ սիթի սերվիս»-ը խոշոր հարկատուների ցանկից դուրս մնաց պետականացվելուց հետո, երբ բաժնեմասերն ամբողջությամբ «նվիրեց» Երեւանի քաղաքապետարանին: Խոշոր հարկատուների ցանկից դուրս մնալու պատճառն էլ ընկերության՝ հասույթի նվազումն է եղել: Այժմ իրենք Երեւանի «կարմիր գծերի» համար մատուցած ծառայությունների դիմաց քաղաքապետարանից ստանում են կոնկրետ գումար, ինչը բավական քիչ է. «Նախկինում քաղաքապետարանում կայանատեղիից հավաքվում էր x միավոր, ընկերությունը դրանից ստանում էր y միավոր գումար, հիմա ստաբիլ ֆիքսված է, որ ընկերությունը ստանալու է z գումար»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը: Միայն թե, նկատենք, որ «Փարկինգ սիթի սերվիս»-ի պետականացումից հետո Երեւանի քաղաքապետարանը կոռուպցիայի լրացուցիչ հնարավորություն է ստանում. բանն այն է, որ այլեւս քաղաքապետարանն է տնօրինում կայանելու համար վճարվող գումարներն ամբողջությամբ ու շատ հանգիստ կարող է մեքենաների մի մասից ստացված գումարը ցույց չտալ կամ իրենց յուրայիններին արտոնություններ տալ՝ անվճար կայանելու հնարավորություն ընձեռելով: Չէ՞ որ եթե նախկինում քաղաքապետարանը վերահսկում էր «Փարկինգ սիթի սերվիս»-ին, ապա հիմա Տարոն Մարգարյանի ղեկավարած հիմնարկն ինքն իրեն չի վերահսկի եւ ինքն իրեն նման շռայլություններ կարող է թույլ տալ: Այս փաստը հատկանշական է այն իրողության ֆոնին, որ «Փարկինգ սիթի սերվիս»-ը նախկինում պատկանում էր ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, հիմա ամբողջությամբ դարձել է Տարոն Մարգարյանի ղեկավարած կառույցինը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին Թուրքիան վերաբացել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործը Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ամերիկա-իրանյան բանակցությունների ընթացքը Արաղչին Բայրամովին ներկայացրել է Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Իրանը նոր առաջարկ է տրամադրել «Mercedes»-ը Պռոշյան գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ՀԵՊԽ-ն ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը՝ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում «Փաշինյանը ծախված, դավաճան մարդ է․ մարդ անվանելն էլ մի քիչ ամոթ է»․ քաղաքացի (video) «Այս իշխանությունը հենց հիմա ընտրակաշառք է բաժանում․ ի՞նչ լուր է տարածվել երեկ» Միքայելյան (video) Ասեմ, թե ինչ է սպասվում Ադրբեջանին․ Հայկ Նահապետյան (video) Ալեն Սիմոնյա՛ն, հեսա Ադրբեջանը նենց կերաշխավորի, որ ՀՀ-ից քարը քարին չի մնա․ Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am