Ո՞վ է կանգնած Ծառուկյանին պատերազմ հայտարարած խմբի թիկունքում. նորից դաժան ապտակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին բուռն իրադարձություններ տեղի ունեցան «Ծառուկյան» դաշինքի ցուցակի շուրջ. 23 պատգամավորի անունից դաշինքը մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրեց ԿԸՀ, մինչդեռ անմիջապես դրանից հետո այդ ցանկում ներառված անձինք սկսեցին հերթով ԶԼՄ-ներին հայտնել, որ իրենք մանդատից հրաժարվելու դիմում չեն ներկայացրել: Երեկ արդեն ԿԸՀ նիստի ընթացքում 12 հոգի նոր դիմում ներկայացրին, որով հայտնում էին, որ չեն հրաժարվում իրենց մանդատներից: Նիստից հետո հայտնի դարձավ, որ նրանցից ութի դիմումը բավարարվել է՝ կստանան մանդատները: Նրանք են՝ Արարատ Զուրաբյան, Սերգեյ Բագրատյան, Արթուր Մանուկյան, Նապոլեոն Ազիզյան, Խաչիկ Մանուկյան, Արտյոմ Ծառուկյան, Հարություն Ղարագյոզյան և Վահան Կարապետյան: Այն, որ նախընտրական ցուցակներում ընդգրկվելով՝ ՀՀԿ-ում և ԲՀԿ-ում սովորություն ունեն միանգամից մանդատից հրաժարվելու դիմումներ նախապատրաստել, հայտնի է: Ըստ որոշ տեղեկությունների, թեկնածուները ստորագրում են դատարկ թղթերի տակ, որոնք անհրաժեշտության դեպքում լրացվում են մանդատից հրաժարվելու մասին դիմումի բովանդակությամբ: Սա նոր բան չէ, կիրառվել է նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ: 12 հոգի, փաստորեն, կազմակերպված ձևով դուրս եկավ Գագիկ Ծառուկյանի դեմ: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս դա պատահեց: Ինչո՞ւ էին այդ մարդիկ առհասարակ հայտնվել «Ծառուկյան» դաշինքի ցուցակում, և ինչու նրանք ընտրվեցին ինքնաբացարկի համար: Եթե Ծառուկյանը չի ուզում, որ նրանք նոր խորհրդարանում «Ծառուկյան» խմբակցությունում լինեն, ո՞վ է, որ այնուամենայնիվ ցանկացավ, որ նրանք լինեն: Հավանականությունը, որ այս մարդիկ իրարից անկախ են գնացել Գագիկ Ծառուկյանի դեմ, գրեթե զրոյական է: Ակնհայտ է, որ գործ ունենք կազմակերպված պրոցեսի հետ, ինչի վկայությունն է նաև Մուշեղ Սաղաթելյանի՝ կայծակնային արագությամբ ԿԸՀ ներկայանալը: Սաղաթելյանն այսօր առավոտյան armtimes.com-ին ասել էր, որ Շիրակում է և դժվար թե գա Երևան՝ ԿԸՀ նոր դիմում տալու համար, բայց առաջինը հայտվեց ԿԸՀ նիստին: Վերլուծաբաններն այս ընթացքում գրում էին, որ Սերժ Սարգսյանը նոր խորհրդարանում իր համար մեծ «խմբակցություն» է հավաքում, այդ թվում՝ «Ծառուկյան» դաշինքի և ՀՅԴ-ի ներգրավմամբ: Արդյոք այս պրոցեսը կապ ունի նշյալ վերլուծությունների հետ, և Սերժ Սարգսյա՞նն է կանգնած Գագիկ Ծառուկյանի դեմ պատերազմի դուրս եկած անձանց թիկունքում, ցույց կտան առաջիկա զարգացումները: Մի բան պարզ է, որ այն ամենը, ինչ տեղի ունեցավ այսօր, քաղաքական ապտակ էր Ծառուկյանին: Ու մի տեսակ արդեն դաժան է նրան դուրս հանել քաղաքականությունից, հետ բերել քաղաքականություն, 10 միլիոն դոլարի վնաս տալ և այսպիսի ապտակներ հասցնել: Հ.Գ. ԿԸՀ նիստի ընթացքում լուր եղավ, որ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը Նապոլեոն Ազիզյանի տանն է: Ճիշտ է, վերջինս այդ այցը մեկնաբանեց որպես բարեկամական տեսակցություն հիվանդին, սակայն ակնհայտ է, որ Ծառուկյանն ամեն դեպքում հուսահատ փորձեր է արել կանխելու սկանդալային այս պրոցեսը»:   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարու

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին Թուրքիան վերաբացել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործը Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ամերիկա-իրանյան բանակցությունների ընթացքը Արաղչին Բայրամովին ներկայացրել է Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Իրանը նոր առաջարկ է տրամադրել «Mercedes»-ը Պռոշյան գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ՀԵՊԽ-ն ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը՝ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում «Փաշինյանը ծախված, դավաճան մարդ է․ մարդ անվանելն էլ մի քիչ ամոթ է»․ քաղաքացի (video) «Այս իշխանությունը հենց հիմա ընտրակաշառք է բաժանում․ ի՞նչ լուր է տարածվել երեկ» Միքայելյան (video) Ասեմ, թե ինչ է սպասվում Ադրբեջանին․ Հայկ Նահապետյան (video) Ալեն Սիմոնյա՛ն, հեսա Ադրբեջանը նենց կերաշխավորի, որ ՀՀ-ից քարը քարին չի մնա․ Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am