Սև ամպեր Ռուսաստանի գլխավերևում

Մեդվեդևի նկատմամբ վստահությունը կտրուկ անկում է ապրել Ռուսաստանցիների շուրջ կեսը չի վստահում վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, մոտ 45 տոկոսն էլ դեմ չէ Մեդվեդևի պաշտոնանկությանը։ Այս մասին են վկայում «Լևադա» կենտրոնի ապրիլին անցկացրած հարցման արդյունքները։ Դրանց համաձայն` ռուսաստանցիների միայն 30 տոկոսն է, ընդհանուր առմամբ, աջակցում Մեդվեդևին: Մինչդեռ՝ անցած տարի ՌԴ վարչապետի գործունությունը գոհացնում էր ռուսաստանցիների մոտ 39 տոկոսին, հայտնեց «Ազատություն» ռադիոկայանը: Մեդվեդևի պաշտոնանկության օգտին միանշանակորեն կողմ են հանդես գալիս հարցված ռուսաստանցիների շուրջ 18 տոկոսը: Հարցումները վկայում են, որ ռուսաստանյան ընդդիմադիր գործիչ, կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնիի հեղինակած «Նա ձեզ համար Դիմոնը չէ» ֆիլմի շրջանառումից հետո Մեդվեդևի վարկանիշը շարունակաբար անկում է ապրում: Ինքը՝ Ռուսաստանի վարչապետը չի մեկնաբանում այս տվյալները: Նրա մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան ասել է, որ Մեդվեդևն ուշադրություն չի դարձնում «քաղաքական պատվերով արված նման հարուցումների վրա»։ Թե հատկապես ինչ քաղաքական պատվերի մասին է խոսքը և որոնք են այն ուժերը, որոնք պայքարում են երկրի վարչապետի դեմ, Ռուսաստանի կառավարության ղեկավարի մամուլի քարտուղարը չի մանրամասնել։ Նավալնիի՝ մոտ երկու ամիս առաջ հրապարակած հետաքննական տեսանյութը, որի գլխավոր հերոսը Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն է, «Յութուբ»-ում արդեն շուրջ 20 միլիոն դիտում է ունեցել: «Նա Դիմոնը չէ, պալատներ, զբոսանավեր, խաղողի այգիներ․ Դմիտրի Մեդվեդևի գաղտնի կայսրությունը», այսպես էր ֆիլմի ընդլայնված անվանումը։ Ռուսաստանի վարչապետի մամուլի քարտուղարն ավելի վաղ ասել էր, որ Նավալնիի հետաքննությունը «նախընտրական քարոզչական հարձակում է, ինչն անիմաստ է մեկնաբանել»։ Հետաքննության հեղինակները պնդում են՝ չնայած Մեդվեդևը հասարակության մեջ ոչ այնքան լուրջ ընկալում ունի, իրականում նա կոռուպցիայի վրա հիմնված հսկայական կայսրության հիմնադիր է։ Մասնավորապես՝ նշվում է, թե Մեդվեդևին է պատկանում 5 միլիարդ ռուբլի արժողությամբ առանձնատուն մերձմոսկովյան Ռուբլյովկայում: Նշվում է նաև, որ Մեդվեդևն այլ շքեղ առանձնատներ ունի Կուրսկի մարզում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, խաղողի այգիներ՝ Անապայի մոտակայքում և Իտալիայում։ «Եվ այս ամենը նրա հարստության միայն մի մասն է, պնդում են աղմկահարույց հետաքննության հեղինակները։ Ռուսական զենքի շուկան լուրջ անկում է ապրում Մեկ այլ ուշագրավ տեղեկություններ էլ հայտնի դարձան` ռուսական զենքի շուկայի տվյալների վերաբերյալ: «Իհարկե, չպետք է բաց թողնել այս հնարավորությունը, որպեսզի ամրապնդենք մեր դիրքերը սպառազինության համաշխարհային շուկայում»,- ասել էր Պուտինը վերջերս ռուսական պաշտպանական ընկերությունների հետ հանդիպմանը Թոբին Հարշոուն Bloomberg View պարբերականում գրում է. «Չնայած Պուտինը հպարտ ելույթներ է ունենում, դժվար չէ դրանցում նկատել հիասթափության նոտաներ: Ռուսական արտադրության զենքի վաճառքը, որը վերջին տարիներին զգալի աճել էր, այժմ ստագնացիա է ապրում: Եվ դա տեղի է ունեցել ոչ ճիշտ ժամանակին, երբ նավթի գները ամայացնում են երկրի տնտեսությունը՝ ռազմական ներուժի զանգվածային հզորացման ֆոնին»: Փորձագետների գնահատմամբ՝ 2005-2013թթ. Ռուսաստանի զենքի համաշխարհային վաճառքը երեք անգամ աճել է, բայց այդ ժամանակահատվածից հետո կամ ամեն տարի նվազել է, կամ մնացել է նույն մակարդակի վրա: Ռուսական զենքի վաճառքի նվազման պատճառները. առաջին հերթին՝ Չինաստանը և Հնդկաստանը, որոնք ավանդաբար գնում են արտահանվող ռուսական արտադրության զենքի շուրջ կեսը, սկսել են սեփական սպառազինությունն արտադրել: Երկրորդ խոշոր շուկան՝ Վիետնամը, անցած տարվանից բաց է ամերիկյան ընկերությունների համար: Եվ երրորդ՝ նավթի ցածր գները նվազեցրել են Ադրբեջանի, Ալժիրի, Նիգերիայի գնողունակությունը, որոնք ևս ռուսական արտադրության զենքի խոշոր գնորդներ են: Մոսկվան կհրաժարվի Ասադից հանուն գազի՞ Ինչ վերաբերում է Պուտինի ազդեցությանը, ապա, այն իհարկե, մնում է աշխարհաքաղաքական մի շարք խնդիրներում էական: Սիրիական խնդրում, թերևս, բոլորն են հասկացել, որ նրա հետ հաշվի պետք է նստեն, ու հատկապես Ասադի ճակատագրի հարցում: Լիբանանցի գրող և քաղաքական վերլուծաբան Ջերի Մահերի կարծիքով, Ռուսաստանը փորձում է ժամանակ շահել՝ ստանալու մեծ շահույթ Ասադի հեռացումից։ Նա հավելել է, որ Ասադից հրաժարվելը հնարավոր կլինի Քաթարից Եվրոպա նախագծվող գազատարի շինարարությունից հրաժարվելու երաշխիքների դիմաց։ Ըստ Մահերի` Ասադի ապագայի և Սիրիայում «Հըզբոլլահի» ներկայության օրինականության վերաբերյալ Կրեմլի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի դիրքորոշումը պարզապես հանդիսանում է ժամանակ շահելու փորձ՝ կարկանդակից իրենց կտորը խլելու համար։ Մահերի խոսքով՝ Մոսկվան կարագացնի Ասադի հեռացումը, երբ երաշխիքներ ստանա Քաթարից Եվրոպա նախագծվող գազատարի շինարարությունից հրաժարվելու, ինչպես նաև Մերձավոր Արևելքում իր ռազմաբազաների տեղակայման վերաբերյալ։ Ռուսաստանի արտգործնախարարն իր սաուդցի գործընկեր Ադել ալ-Ջուբեյրի հետ մամլո ասուլիսում հայտարարել էր, որ «Հըզբոլլահն» ու Իրանը Սիրիայում են գտնվում սիրիական կառավարության հրավերով։ Մահերի կարծիքով՝ Ռուսաստանը ձգտում է առավելագույն շահույթ ստանալ Բաշար Ասադի հեռացման և նրա ռեժիմի տապալման շուրջ ցանկացած բանակցություններում։ Մահերի համոզմամբ` Ռուսաստանը հետաքրքրված չէ Սիրիայով։ Սիրիան պարզապես հանդիսանում է պատշաճ տարածք ռազմածովային և ռազմաօդային բազաների տեղակայման համար՝ կանխելու դեպի Եվրոպա գազի արտահանումը խողովակաշարով, որը կանցնի Քաթարից Սիրիա, իսկ Սիրիայից արդեն Եվրոպա։ Ռուսաստանն այդ խողովակաշարը համարում է ռազմավարական սպառնալիք իր ազգային անվտանգության համար։ Լիբանանցի քաղաքագետը կարծում է, որ Պուտինը չի հանդիսանում Ասադի պաշտպան, քանի որ Ռուսաստանը հետաքրքրված չէ նրան իշխանության ղեկին պահելով։ Սակայն Ռուսաստանն իր շահերն ունի Սիրիայում, որոնք նա համարում է կարմիր գիծ՝ Միջերկրական ծովում Ռուսաստանի ձեռքբերումների պահպանման արաբա-ամերիկյան երաշխիքների ստացման գործում։ Բացի այդ, Ռուսաստանը միջոցներ է փնտրում ազատվելու Ասադից արագ և անցավ՝ հանգիստ շունչ քաշելու համար։ Ռուսաստանը Սիրիայում պաշտպանում է իր շահերը, այլ ոչ թե Ասադին։ Ռուսաստանն աջակցել է ՄԱԿ-ի №2254 բանաձևին, որն իր մեջ ներառում է սիրիական կարգավորման սկզբունքներ, այդ թվում ինքնորոշման և անցումային կառավարության ստեղծման սիրիացի ժողովրդի բացառիկ իրավունք։ Ամփոփվելիս Մահերը նկատում է, որ վերջիվերջո հասկանալի է, որ երբ ԱՄՆ-ին և Իսրայելին սիրիական հարցով «կանաչ լույս» է տրվում, ապա ՄԱԿ ԱԽ-ում ռուսական որոշումների համար տեղ չի գտնվի, այդ իսկ պատճառով ամենը, ինչ այսօր կարող է անել Ռուսաստանը, ժամանակ ձգելն է՝ հասնելու առավելագույն շահի մինչ Ասադից և նրա ռեժիմի դաշնակիցներից՝ «Հըզբոլլահից» ու Իրանից ազատվելը։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Իրաքի իշխանությունները ևս երեք օրով երկարաձգել են թռիչքների արգելքը Այլևս անիմաստ է ամերիկացիների հետ խոսելը․ Արաղչի Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հենց ինքն է հայաստանցի -ղարաբաղցի հակասություն սերմանող թիվ մեկ տեղեկատվական դիվերսանտը․ Թևանյան Ծիծեռնակաբերդում իրա կնոջ ու երեխու ներկայությամբ իրան որակումներ տալու համար հենց հիմա խուլիգանության հոդվածով դատվող մարդ կա. Միքայել Նահապետյան «Գազպրոմ Արմենիա»-ն զգուշացնում է. գազ չի լինի՝ տասնյակ հասցեներում Մարգարիտա Սիմոնյանի և Տիգրան Քեոսայանի երեխայի մոտ անբուժելի հիվանդություն է հայտնաբերվել Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան Ուզում եմ այս կինը իմանա, որ իր կողքին եմ, ես ու շատերս․ Լևոն Քոչարյան Այդպե՞ս եք նպաստում արցախցիների ինտեգրմանը՝ բոլոր ձևերով մեր գոյությունը, իրավունքներն ու հույզերը մերժելով ու թիրախավորելով... Բեգլարյան Փաշինյանը ներողություն է խնդրել արցախցի կնոջից Դուք միայնակ չեք․ մենք ձեզ հետ ենք, ամբողջությամբ կիսում ենք ձեր խոսքերը և կանգնած ենք ձեր կողքին․ Արման Աբովյանը՝ արցախցի կնոջը Իրավապահները նպատակային կանգնեցնում են «Ուժեղ Հայաստանի» ավտոբուսները. Armlur.am Ալիևի մոտ՝ «կուռկուռի ձագ» ու «տասովշիկ, ներսում՝ առյուծ է կտրում. Թաթոյան Ձեր այսօրվա պահվածքը և կեցվածքը թող դառնա Հայաստան աշխարհիս ազատագրության սկզբի ազդարարումներից մեկը Աշխարհի ոչ մի իշխանություն այսքան արհամարված չի եղել, որքան այսօրվա Հայաստանինն է․ Արտակ Զաքարյան Որոնվող դատապարտյալը Վայոց ձորի մարզի բնակիչ, 30-ամյա Միքայել Մուրադյանն է Բարեկամներ, սա անբարոյականություն էլ չէ, արդեն իսկ պղծության գագաթնակետին ենք հասել. Կարպիս Փաշոյան Վերաքննիչ դատարանը բեկանել է Տիգրան Ավինյանի հոր դեմ վճիռը. «Օպելի» վարորդները խումբ չեն համարվում «Վարդաշեն» ՔԿՀ–ից դատապարտյալ է փախել Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին Փաշինյանը հերթական անգամ ալեկոծում է հանրային հույզերը՝ վտանգավոր ու մանիպուլյատիվ ձևակերպումներով Իրական ժողովրդավարությունում պաշտոնատար անձը «գոռալով, մատ բարձրացնելով» չի կարող խոսել ոչ ոքի հետ Արցախցիների «չկռվելու» ու «փախնելու» հերթական զառանցանքի պատասխան զոհվածների ցանկն եմ հրապարակում Բախվել են «Mercedes»-ը և «VAZ 2121»-ը․ վերջինը հարվածել տրանսպորտի կանգառի սյանը․ 3 վիրավոր կա Ճամբարակում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան տուժածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am