Ողբ Արայի

Սերժ Սարգսյանը իր քաղաքական հաշվարկներում երբեք այսնքան չի սխալվել, որքան Արա Աբրահամյանի քաղաքական հայտը մերժելիս: «Պրաստոյ դերեվյաննի պարեն…»-ից Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ  դարձած Արա Արշավիրովչի ներկայությունը քաղաքական արենայում կստվերեր ցանկացած հարց, խնդիր` ուշադրությունը բեւեռելով սույն ունիկալ անձնավորության վրա: Արա Աբրահամյանի ամեն հայտնությունը ֆուրոր է անում, հերթականը բացառություն չէր: Արա Աբրահամյանը, որին չընդունեցին հայաստանյան քաղաքական արենայում  ու զրկեցին այդ իրավունքից, պարզվում է խորապես զզվում է հայաստանյան լրագրողներից: Աբրահամյանի գլխավոր թշնամիները հիմա լրագրողներն են, ոչ թե նրանք, որոնք փակել են  քաղաքականություն տանող իր ճանապարհը, որտեղ հայտնվելու ակնհայտ ու անչափ ցանկություն կար.  «Դուք այնպիսի բաներ եք անում, որ ձեր տված վնասը չափ չունի։ Ադրբեջանցիք ինձ, հայերի միությանը այնքան չեն վնասում, ինչքան Հայաստանի թղթակիցները՝ անբախտ անբախտ... Երբ որ գրում եք անհասկանալի բաներ, այնտեղ կարդում են, ինձ ասում են՝ պարոն նախագահ, ես նկատի ունեմ մեր նախագահին՝ Վլադիմիր Վլադիմիրովիչին, ասում են՝ հլը տեսեք՝ ում եք նշանակում Ռուսաստանի ինֆորմացիոն կամիսիայի խորհրդի նախագահ, Արա Աբրահամյանի մասին տեսեք՝ ինչեր են ասում»,- լրագրողների համառ հարցապնդումներից հետո  սրտակեղեք ողբ է ասել Արա Աբրահամյանը՝ արանքում էլ հասցրել քծնել իր նախագահ՝ Վլադիմիր Վլադիմիրովիչին ու պնդել, որ իր մասին վատ-վատ բաներ գրողներն անբախտ մարդիկ են, ոչինչ չունեցող: Դժվար է ասել, թե քանի տարի կպահանջվի, որպեսզի Արա Արշավիրովիչը գիտակցի, որ իր ահռելի հարստությամբ հանդերձ չկա ավելի անբախտ մեկը, քան ինքն է, որովհետև չունի այն, ինչը   փողով չես գնի: Փոխարենը նա բացահայտել է, որ իրականում ինքը ռուսերեն գիտի, պարզապես  լրագրողներն են, որ համարել են, թե ինքը երկար տարիներ Ռուսաստանում ապրելով այդպես էլ ռուսերեն չսովորեց: «Ինձ ընտրում էին կամիսիայի նախագահ, ասեցին՝ Աբրահամյանին ընտրում եք՝ ինչ անեք, ինքը ռուսերեն չգիտի, կես ժամ խոսում ա, չենք հասկանում, ասում են՝ հայերն են գրում այդպես։ Աստված տա մարդիկ այնքան ռուսերեն իմանան, ինչքան ես գիտեմ»,–ասել է Արա Աբրահամյանը։ Վերջինս նշել է, որ Ռուսաստանում չեն դժգոհում իր ռուսերենի մակարդակից։Հիշեցմանը, որ Աբրահամյանն ինքն անձամբ էր հայտարարում, որ ռուսերեն այդպես էլ չսովորեց, որ անգամ վարձել է ուսուցիչներ իրեն սովորեցնելու համար, նա արձագանքել է. «Ես չգիտեմ այնքան, ինչքան ձեր պահանջներն են, Ռուսաստանում չեն բողոքում, որ ես ռուսերեն չգիտեմ, չնայած ես եղել եմ գործարանի տնօրեն, աշխատել նախարարությունում։ Ես հետո հայտնաբերեցի, որ ես ռուսերեն չգիտեի, ձեզանից իմացա։  Ես մենեջեր եմ,  ես ռուսերենի դասատու չեմ, ուսուցիչ չեմ։ Եթե ձեր գրածը իմ վրա ազդեր, ես կանհանգստանայի, ցավոք սրտի, բայց ձեր գրածները ձեր վրա են ազդում, որ վաղը մի բան ա լինում, ասում են՝ ով ա եկել ում ա օգնում, մի քիչ զգույշ եղեք»,- հոխորտացել է նա,երբ լրագրողները բզբզացել են նրա տապալված քաղաքական հայտնի պատճառների  մասին:Ալամ աշխարհի միության ղեկավարը պնդել է, թե առողջական խնդիրները չեն բավարարում քաղաքականությամբ զբաղվել, ո ինքը վերջին մեկ տարու ԱՄՆ-ում բուժվում է, բայց միայն իր խոսքերին հավատալ կարող է միայն նա, քանզի 15 օր առաջ ռուս եւ հայ էլիտայի ընկերակցությամբ նա ուրախ-զվարթ տոնում էր իր 60-ամյակը: Բայց որպեսզի  ցույց տա , որ ինքն անբախտ չէ , իշխանություններից մերժված ու նեղացած, Արշավիրովիչը մեկիկ-մեկիկ պատմել է իր շարունակվող բարեգործությունների մասին, որոնք նա անում է նույնիսկ հիվանդ ժամանակ: Այդուհանդերձ շատերն անմիջապես նկատեցին, որ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպմանը բացակայում էր Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։ Իսկ հետո, երբ հրապարակվեց այն 30 գործարարների ցանկը, որոնք պատրաստվում են ներդրումներ կատարել Հայաստանում, Աբրահամյանի անունը վերստին չկար: Նա այստեղից փախչել չի կարողացել՝ ցույց տալով իր սրտնեղածությունը իշխանությունից, ասել է, որ ցանկացած ներդրում անելու համար պետք է ուսումնասիրել տվյալ միջավայրը, իսկ ինքը փաստորեն չի վստահում այդ միջավայրը:   Անի Սահակյան          

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am