Վահան Մարտիրոսյանը Սերժ Սարգսյանին զեկուցել է տրանսպորտի միասնական երթուղային ցանցի ձևավորման մասին

Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր զեկուցել է նախարարությունում կատարվող կառուցվածքային բարեփոխումների, նախարարության համակարգման ներքո գտնվող ոլորտներում գերակա խնդիրների լուծման և իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքի մասին: Նախարարը, մասնավորապես, զեկուցել է պետական նշանակության ավտոճանապարհների պահպանման և շահագործման, «ՀՀ ճանապարհային անվտանգության հնգամյա (2017-2021թթ.) ծրագրով» նախատեսված միջոցառումների, Հանրապետության միասնական երթուղային ցանցի ձևավորման աշխատանքների, միջպետական ուղևորափոխադրումների ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված քայլերի, ինչպես նաև անխափան բեռնափոխադրումների ապահովման նպատակով ձեռնարկվող միջոցառումների, Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի բարելավման ուղղությամբ կոնցեսիոն պայմանագրով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքի մասին: Վահան Մարտիրոսյանը զեկուցել է նաև Հանրապետության Նախագահի մարզային այցելությունների ժամանակ տարբեր համայնքներում արծարծված առաջնահերթ խնդիրների լուծման ուղղությամբ նախարարության կողմից տարվող աշխատանքների մասին: Հանդիպմանն անդրադարձ է եղել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման խթանմանը միտված միջոցառումներին, այդ թվում՝ ոլորտի սկսնակ ընկերությունների ֆինանսավորման ուղղությամբ իրականացվող քայլերին, կիբեռանվտանգության ոլորտի օրեսդրական բարեփոխումներին և շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ ՀՀ կիբեռանվտանգության կենտրոն ստեղծելու աշխատանքներին: Նախարար Մարտիրոսյանը Հանրապետության Նախագահին ներկայացրել է նաև փոստային ծառայությունների արդիականացման նպատակով իրականացվող բարեփոխումները: Հանրապետության Նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին Թուրքիան վերաբացել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործը Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ամերիկա-իրանյան բանակցությունների ընթացքը Արաղչին Բայրամովին ներկայացրել է Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Իրանը նոր առաջարկ է տրամադրել «Mercedes»-ը Պռոշյան գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ՀԵՊԽ-ն ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը՝ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում «Փաշինյանը ծախված, դավաճան մարդ է․ մարդ անվանելն էլ մի քիչ ամոթ է»․ քաղաքացի (video) «Այս իշխանությունը հենց հիմա ընտրակաշառք է բաժանում․ ի՞նչ լուր է տարածվել երեկ» Միքայելյան (video) Ասեմ, թե ինչ է սպասվում Ադրբեջանին․ Հայկ Նահապետյան (video) Ալեն Սիմոնյա՛ն, հեսա Ադրբեջանը նենց կերաշխավորի, որ ՀՀ-ից քարը քարին չի մնա․ Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am