«Եթե ես տեսագրման սարքը չունենայի, լուրջ տուգանքի տակ էի ընկնելու». Արամ Փախչանյան

Ներկայացնում ենք «Այբ» դպրոցի տնօրեն և ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանի Facebook-յան գրառումը. «Ապրիլի 30-ին մի դեպք պատահեց, որի մասին չեմ կարող լռել։ Մեքենայով գնում էի Գյումրի, «Այբ» դպրոցի բենդի համերգը վայելելու։ Մտա շատերին ծանոթ 50 կմ/ժ սահմանափակում ունեցող արդեն երկար ժամանակ վերանորոգվող հատվածը, արագությունը իջեցրեցի, մեքենայի արագության սահմանափակման գործառույթը միացրեցի, որ հանկարծ պատահական արագ չընթանամ, և հանգիստ գնում եմ, անընդհատ հետևելով արագությանը։ Մեկ էլ դիմացից եկող ճանապարհային ոստիկանության մեքենան ինձ կանգնեցնում է, և ինձ բացատրում են, որ ահավոր արագ եմ քշել, 82 կմ/ժ արագությամբ, ինչը բացարձակ անհնարին է։ Եվ ցույց են տալիս իրենց սարքի տեսագրությունը, որը իսկապես արձանագրում է նման արագություն, նաև այս սարքի հավաստագիրը, որը հաստատում է դրա ճշգրիտ լինելը։ Ես դրան հակառակ ցույց եմ տալիս իմ տեսագրությունը (որը նաև կցված է այս գրառմանը)։ Իմ տեսագրիչը նաև ունի GPS համակարգ, որը հստակ չափում է արագությունը և պատկերում է հենց տեսագրության վրա։ Երկար բանակցելուց հետո իրենք ինձ ազատ թողեցին, բայց դրանից մտահոգությունս չփարատվեց։ Փաստորեն, եթե ես տեսագրման սարք չունենայի, լուրջ տուգանքի տակ էի ընկնելու։ Բայց ես 100% գիտեմ, որ արագությունը չեմ գերազանցել։ Ուրեմն, չնայած հավաստագրի, իրենց սարքը կարող է սխալ աշխատել։ Ո՞վ է դրա համար պատասխանատու։ Չեմ ուզում անգամ մտածել այն ուղղությամբ, որ ոստիկանները ի վիճակի են կեղծել սարքի կողմից գրանցվող տվյալները»։

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին Թուրքիան վերաբացել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործը Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ամերիկա-իրանյան բանակցությունների ընթացքը Արաղչին Բայրամովին ներկայացրել է Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Իրանը նոր առաջարկ է տրամադրել «Mercedes»-ը Պռոշյան գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ՀԵՊԽ-ն ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը՝ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում «Փաշինյանը ծախված, դավաճան մարդ է․ մարդ անվանելն էլ մի քիչ ամոթ է»․ քաղաքացի (video) «Այս իշխանությունը հենց հիմա ընտրակաշառք է բաժանում․ ի՞նչ լուր է տարածվել երեկ» Միքայելյան (video) Ասեմ, թե ինչ է սպասվում Ադրբեջանին․ Հայկ Նահապետյան (video) Ալեն Սիմոնյա՛ն, հեսա Ադրբեջանը նենց կերաշխավորի, որ ՀՀ-ից քարը քարին չի մնա․ Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am