Գագիկ Խաչատրյանի որդիները նոր վիլլա են կառուցում Լոս Անջելեսում. hetq.am

Ինչպես արդեն գրել ենք, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիները ապրիլի 21-ին 18,8 մլն դոլարով վաճառել են Լոս Անջելեսի Վեսթվուդ թաղամասում գտնվող իրենց առանձնատունը, որը 11 մլն-ով գնել էին 2010-ին: Այս վիլլան գտնվում է 355 South Mapleton Drive հասցեում: Տան գնորդ է գրանցվել ոմն Kykl Bh Sa: Բացի սրանից՝ Խաչատրյանի որդիներից Գուրգենը 2011-ի օգոստոսի 5-ին 14,4 մլն դոլարով գնել էր մեկ այլ առանձնատուն, որը գտնվում է նույն փողոցի վրա՝ 530 South Mapleton Drive հասցեում: Վիլլան գրանցվել էր «Veto Trust»-ի եւ դրա կառավարիչ (trustee) Գուրգենի անունով: Խաչատրյանների առանձնատները՝ 2015-ի մայիսի 2-ի դրությամբ Հիշեցնենք, որ «Veto»-ի կառավարիչ է նաեւ եղբայրներ Գուրգեն ու Արտյոմ Խաչատրյանների մտերիմներից Աբրահամ Ստեփանյանը (Abraham Stepanian), ում անդրադարձել ենք առաջին հոդվածում: «Veto Trust»-ը գրանցվել է 2011-ի մայիսի 11-ին, ինչից 8 օր անց՝ մայիսի 19-ին, Գագիկ Խաչատրյանի որդիների գնած առանձնատունը (355 հասցեի) եղբայրների կողմից փոխանցվել է «Veto»-ին ու դրա կառավարիչ Ա. Ստեփանյանին, իսկ վերջերս, ինչպես ասացինք, վաճառվել է:

«WRH»-ն ու դրա վերադաս անձինք

Ինչ վերաբերում է 530 հասցեի տանը, ապա այն 2016-ի հունիսի 13-ին փոխանցվել է «WRH» ՍՊԸ-ին: Մեր ձեռքի տակ գտնվող փաստաթղթերում փոխանցման գործարքը ներկայացված է իբրեւ «trustee’s deed (transfer)» (տես նկարում): «Հետքի» աղբյուրի տեղեկացմամբ՝ պարզապես տեղի է ունեցել գույքի փոխանցում թրասթից նշված ընկերությանը: «Veto Trust»-ի կողմից գործարքը, ըստ փաստաթղթերի, կատարել է դրա կառավարիչ (թրասթը մի քանի կառավարիչ կարող է ունենալ) Թեդ Թադեւոս Խաչատրյանը (Ted T. Khachatrian): «WRH»-ն հիմնադրվել է 2016-ի փետրվարի 11-ին: Կալիֆոռնիայի պետքարտուղարի (ԱՄՆ-ում այս պաշտոնյան տվյալ նահանգի կնիքի ու պաշտոնական փաստաթղթերի պահապանն է) կայքի համաձայն՝ ՍՊԸ-ի տնօրենը նույն Թեդ Խաչատրյանն է, ում հասցեում էլ (Լոս Անջելեսի Տոլուկա Լեյք թաղամաս, 4241 Cahuenga Blvd, West Toluca Lake) գրանցվել է ընկերությունը: Corporationwiki.com տեղեկատվական բազայի համաձայն էլ՝ «WRH» ընկերության տերը մեկ այլ իրավաբանական անձ է՝ «A&S Management & Consulting» կորպորացիան, որի նախագահն Աբրահամ Ստեփանյանն է: Այս ամենը նշանակում է, որ «WRH»-ն եւ Թ. Խաչատրյանը «Veto Trust»-ի ու Ա. Ստեփանյանի պես անմիջական կապ ունեն Գագիկ Խաչատրյանի որդիների հետ:

Ո՞վ է Թեդ Խաչատրյանը

Թեդ Խաչատրյանն էլ, ինչպես Ա. Ստեփանյանը, անշարժ գույքի մասնագետ է: Նրա ֆեյսբուքյան էջում նշված է, որ Լոս Անջելեսից է, սովորել է Կալիֆոռնիայի համալսարանում, անշարժ գույքի գործակալ է աշխատում «Dilbeck Real Estate» ընկերությունում, որտեղ բազմաթիվ այլ հայ գործակալներ կան: Ըստ գործատուի կայքի՝ Խաչատրյանը տնտեսագետ է, տիրապետում է հայերենի, ռուսերենի, անգլերենի, հոլանդերենի (կարիերան սկսել է Ամստերդամում, Եվրոպայում ապրել է 16 տարի), աշխատում է «Dilbeck»-ի՝ Գլենդելի գրասենյակում: Թե Թ. Խաչատրյանը, թե Ա. Ստեփանյանը Հայաստանի ֆինանսների նախկին նախարարի որդիների հետ գործընկերային հարաբերությունների մեջ են: Նրանց կապող ընկերություններից են 2014-ին Լոս Անջելեսում հիմնադրված «Westlife Real Estate Management» ՍՊԸ-ն եւ «ATG Investment Group» կորպորացիան:

530 հասցեի առանձնատան շինարարությունը

Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյանների մասին պատմող առաջին հոդվածում գրել էինք, որ 530 South Mapleton Drive հասցեի տան տարածքում շինարարություն է ընթանում: «Google Earth» համակարգով կարելի է տեսնել արբանյակից արված նկարները, որոնցից վերջինն այս պահին թվագրված է 2016-ի հոկտեմբերի 19-ին (տես գլխավոր նկարում): Չնայած այս պատկերում կառուցապատումը դեռ ընթացքի մեջ է, այդուհանդերձ, հասկանալի է, որ ներկա շինությունն ավելի մեծ է, քան նախորդը: Առանձնատները՝ 2016-ի հոկտեմբերի 3-ի դրությամբ Հիշեցնենք, որ նախորդ առանձնատունը կառուցվել էր 1927-ին: Այն երկհարկանի տուն էր՝ 5 ննջասենյակով ու 6 լոգասենյակով: Շենք-շինությունների ընդհանուր մակերեսը 594 քմ էր, իսկ այժմ, հավանաբար, ավելի մեծ կլինի: 530 հասցեի ընդհանուր հողատարածքը 5220 քմ է: Վերը ներկայացվածից կարելի է ենթադրել, որ Գագիկ Խաչատրյանի որդիները նոր տուն են կառուցում, որը հետագայում 355 հասցեի նման կարող է հայտնվել շուկայում ավելի թանկ գնով, քան ձեռք է բերվել: hetq.am

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին Թուրքիան վերաբացել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործը Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ամերիկա-իրանյան բանակցությունների ընթացքը Արաղչին Բայրամովին ներկայացրել է Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Իրանը նոր առաջարկ է տրամադրել «Mercedes»-ը Պռոշյան գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ՀԵՊԽ-ն ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը՝ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում «Փաշինյանը ծախված, դավաճան մարդ է․ մարդ անվանելն էլ մի քիչ ամոթ է»․ քաղաքացի (video) «Այս իշխանությունը հենց հիմա ընտրակաշառք է բաժանում․ ի՞նչ լուր է տարածվել երեկ» Միքայելյան (video) Ասեմ, թե ինչ է սպասվում Ադրբեջանին․ Հայկ Նահապետյան (video) Ալեն Սիմոնյա՛ն, հեսա Ադրբեջանը նենց կերաշխավորի, որ ՀՀ-ից քարը քարին չի մնա․ Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am