«Ծառուկյան» դաշինքով ընտրություններին մասնակցած Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը տեղյակ չէր, որ իր անունից ինքնաբացարկի դիմում է ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Արագածոտնից ռեյտինգայինով 5675 ձայն հավաքած Խաչիկ Մանուկյանը ԿԸՀ-ում դիմում է գրել մանդատից հրաժարվելու դիմումը չեղյալ համարելու եւ իրեն ԱԺ պատգամավորի մանդատ տրամադրելու մասին։
Հիշեցնենք, որ երեկ ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր ՀՀԿ-ի, «Դաշնակցություն» կուսակցության եւ «Ծառուկյան» դաշինքի մի շարք թեկնածուների ինքնաբացարկի, այսինքն՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումները, որում նշվում էր նաեւ Խաչիկ Մանուկյանի անունը:
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը