Հրաժարականների շքերթը սկսվեց, կլինի երկար երթ

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Հանրապետական կուսակցության, «Դաշնակցության» եւ «Ծառուկյան» դաշինքի այն պատգամավորության թեկնածուների ցանկը, որոնք ինքնաբացարկ են ներկայացրել եւ հետեւաբար չեն դառնա մանդատի տեր: Այսպիսով, մի քանի շաբաթ տեւած անորոշությունից հետո խորհրդարանի կազմի առումով իրավիճակը որոշակիանում է, թեեւ, իհարկե, դեռեւս հայտնի են ինքնաբացարկ ներկայացնողները, ինչը հազիվ թե ինքնաբերաբար նշանակի, որ մնացողները երաշխավորված մանդատատեր են: Ամենայն հավանականությամբ, մենք ականատես ենք լինում, այսպես ասած, ցուցակների զտման առաջին փուլին, «առաջին երեսին»: Ընդհանուր առմամբ, խորհրդարանն առաջիկա մեկ տարվա ընթացքում՝ մինչեւ կառավարության հաջորդ հրաժարականը, այսինքն՝ մինչեւ 2018 թվականի ապրիլ, գտնվելու է հենց զտման ռեժիմում: 2018 թվականի ապրիլին, ինչպես հայտնի է, Հայաստանը անցնելու է լիարժեք խորհրդարանական կառավարման, Սերժ Սարգսյանը թողնելու է նախագահի պաշտոնը եւ այն այլեւս գոյություն է ունենալու որպես առավելապես խորհրդանշական ինստիտուտ, որը զբաղեցնելու է մարդ, որին կնշանակի Ազգային ժողովը: Այդպիսով, հանրապետության Առաջին դեմքը դառնում է վարչապետը, ձեւավորվելու է նոր կառավարություն: Ահա առաջիկա տարվա ներիշխանական գլխավոր ինտրիգը եւ, ըստ էության, գուցե ամբողջ հնգամյակի գլխավոր ինտրիգը: Եվ այս տեսանկյունից, ներկայիս խորհրդարանական կազմն առաջիկա տարվա ընթացքում ենթակա է այդ ինտրիգին: Իսկ այն հանգուցալուծվելու է իշխանության բեւեռների կամ թեւերի ուժերի հարաբերակցությամբ: Այստեղ կան առնվազն երկու հիմնական հավակնորդներ՝ Սերժ Սարգսյանի թեւը եւ Կարեն Կարապետյանը, որն ինքը թեւ չունի, այլ ավելի շուտ հանդիսանում է Սամվել Կարապետյանի թեւի ներկայացուցիչ: Սրան զուգահեռ, ակնհայտ է, որ խաղին բավական գործուն ներգրավվածություն ունենալու են «Դաշնակցությունն» ու Գագիկ Ծառուկյանը: Կլինեն բավականին տարբեր այլ ավելի մանր գործոններ, մինչեւ անգամ ընդդիմադիր դաշտում, եւ գուցե նույնիսկ խորհրդարանից դուրս մնացածների շարքերում: Այսպիսով, կաթսան շարունակելու է եռալ, կամ ավելի շուտ դեռեւս չի էլ հասել եռման կրիտիկական աստիճանի: Այդ իրավիճակում անունները, որոնք ինքնաբացարկ են ներկայացրել առաջին փուլում, անկասկած, չեն արտացոլում ամբողջական պատկերը, խճանկարը, որ առկա է նոր խորհրդարանում: Կախված հիմնական բեւեռների միջեւ ուժերի հարաբերակցությունից առաջիկա տարում, անկասկած, շատ հավանական են նոր ինքնաբացարկներ՝ մինչեւ մայիսի 18, եւ մանդատներից հրաժարականներ՝ արդեն 18-ից հետո»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին Թուրքիան վերաբացել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործը Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ամերիկա-իրանյան բանակցությունների ընթացքը Արաղչին Բայրամովին ներկայացրել է Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Իրանը նոր առաջարկ է տրամադրել «Mercedes»-ը Պռոշյան գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ՀԵՊԽ-ն ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը՝ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում «Փաշինյանը ծախված, դավաճան մարդ է․ մարդ անվանելն էլ մի քիչ ամոթ է»․ քաղաքացի (video) «Այս իշխանությունը հենց հիմա ընտրակաշառք է բաժանում․ ի՞նչ լուր է տարածվել երեկ» Միքայելյան (video) Ասեմ, թե ինչ է սպասվում Ադրբեջանին․ Հայկ Նահապետյան (video) Ալեն Սիմոնյա՛ն, հեսա Ադրբեջանը նենց կերաշխավորի, որ ՀՀ-ից քարը քարին չի մնա․ Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am