«Անիմաստ և անհեթեթ միջոցառում է». Արարատ Մկրտչյանը՝ Լևոն Ալթունյանի հայտարարության մասին

«Փաստ» օրաթերթը գրում է. «Առանց որևէ հայեցակարգի, հարկերի միջոցով հավաքագրված պետական բյուջեի միջոցները տանել և կամավոր ապահովագրական ընկերությունների միջոցով առողջապահական ծրագրեր ֆինանսավորել պետական առողջապահական գործակալության դեպքում, ինձ թվում է՝ անիմաստ և անհեթեթ միջոցառում է»- «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հայտարարությանը, ասաց առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը: Նշենք, որ նախարար Ալթունյանը, ըստ նախարարության տարածած հաղորդագրության, ասել է. «Հոկտեմբերից մեր երկրում կներդրվի սոցիալապես անապահով և առանձին խմբերի բնակիչների բժշկական ապահովագրությունը։ Նրանց բժշկական ծառայություններ կմատուցեն բուժաշխատողները, իսկ վճարումը կկատարեն ապահովագրական ընկերությունները։ Մեր խնդիրն է, որ ստեղծված այս նոր իրավիճակում բողոքի դեպքում քաղաքացին իմանա, թե ում պետք է դիմի»: Ըստ նախկին նախարար Արարատ Մկրտչյանի՝ եթե կառավարությունը պարտադիր բժշկական ապահովագրության խնդիր է ուզում լուծել, պետք է առաջին հերթին հայեցակարգ մշակի և ներկայացնի քննարկման, քաղաքացիական հասարակությունը պետք է իրազեկված լինի: «Դառը էդպիսի փորձ ունեցել ենք: Այն ժամանակ էլ` 2012 թվականին, անօրինական քայլ արեցին, և հետևանքը եղավ այն, որ պետությունը նախնական գնահատականներով մոտավորապես 5 միլիարդ դրամի գերշահույթ ապահովեց մասնավոր ապահովագրական ընկերությունների համար, այդ թվում՝ պարոն Ալթունյանի կողմից ստեղծված և ղեկավարված ապահովագրական «Ինգո Արմենիա» ընկերության: Ես միտում եմ տեսնում` ապահովագրական ընկերություններ ուղղել պետական ֆինանսական միջոցները: Եվ որքանով են իրենք կարողանալու այդ միջոցները արդյունավետ օգտագործել, հարց է: Կա միջազգային փորձ, երևի փորձի ուսումնասիրության հիման վրա կարող է արվել, բայց չեմ բացառում, որ կոռուպցիոն ռիսկերը այստեղ ավելի մեծ լինեն»,- ասաց նախկին նախարարը՝ հարց ուղղելով. «Հիմա ի՞նչը դարձավ պատճառը, որ այդ ֆինանսական միջոցները ուղղվելու են դեպի ապահովագրական ընկերություններ, ի՞նչ խնդիր է լուծվում»: Ըստ նրա՝ սա կարելի է համարել ևս մեկ հայտարարություն նոր կառավարության ձևավորման շեմին: «Հոկտեմբեր ամսից նոր կառավարությունը պարբերաբար հայտարարություններ է անում, թե տեսեք՝ ինչ լավ բաներ ենք անում, ինչեր ենք անելու, բայց արդեն 8 ամիս է՝ այս կառավարությունը կա, ես անձամբ առաջընթաց ոչ մի ոլորտում չեմ տեսնում, այդ թվում նաև՝ առողջապահությունում»,- նկատեց Մկրտչյանը: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին Թուրքիան վերաբացել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործը Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ամերիկա-իրանյան բանակցությունների ընթացքը Արաղչին Բայրամովին ներկայացրել է Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Իրանը նոր առաջարկ է տրամադրել «Mercedes»-ը Պռոշյան գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ՀԵՊԽ-ն ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը՝ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում «Փաշինյանը ծախված, դավաճան մարդ է․ մարդ անվանելն էլ մի քիչ ամոթ է»․ քաղաքացի (video) «Այս իշխանությունը հենց հիմա ընտրակաշառք է բաժանում․ ի՞նչ լուր է տարածվել երեկ» Միքայելյան (video) Ասեմ, թե ինչ է սպասվում Ադրբեջանին․ Հայկ Նահապետյան (video) Ալեն Սիմոնյա՛ն, հեսա Ադրբեջանը նենց կերաշխավորի, որ ՀՀ-ից քարը քարին չի մնա․ Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am