«Այդպիսի ժողովրդի հետ ոչ մի բան չես կարողանա անել». Մանվել Եղիազարյան

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Մանվել Եղիազարյանը՝ Արաբոյի Մանվելը, «Փաստի» հետ զրույցում սխալ չի համարում, որ ընդդիմությունը՝ այդ թվում ՕՐՕ-ն չգնաց հետընտրական պայքարի, քանի որ, ըստ նրա, թալանված, ստորացված ու սոված ժողովրդին հնարավոր չէ պայքարի հանել: «Մեր ժողովուրդը դեռ սոված է, բայց շատ սոված չի, որ շատ սովածանան, արդեն իրենք դուրս կգան պայքարի»,- ասաց ազատամարտիկը: – Պարոն Եղիազարյան, տևական ժամանակ տեղեկություն կա, որ Սեյրան Օհանյանը պատրաստվում է «Ազատամարտիկների դաշինքի» հիմքով սեփական կուսակցություն ստեղծել, նման գործընթաց կա՞ այսօր: – Այդպիսի տեղեկություն ես չունեմ, որ դաշինքի հիմքով Սեյրան Օհանյանը կուսակցություն է ուզում բացել: Առաջին անգամ եմ լսում: – Իսկ Դուք նման կուսակցություն ստեղծելու անհրաժեշտություն չե՞ք տեսնում: – Ես դրա մասին չեմ մտածել: Այդպիսի զարգացումների մասին պատկերացում չունեմ: – Այսօր, երբ ՕՐՕ-ում սառել են հարաբերությունները, ՍԴ-ն մերժեց ընդդիմության դիմումը, Ձեր կարծիքով Ազատամարտիկների դաշինքը ո՞ր քաղաքական- հասարակական հատվածում պիտի լինի ու ի՞նչ գործունեություն պիտի իրականացնի: – Դաշինքը ունի խորհուրդ և պետք է խորհրդի անդամներին հարցնել: Ոչ միայն ազատամարտիկների դաշինքը, այլև բոլոր այն մարդիկ, որոնք հիմնադրել են այս երկիրը ու ցավ են ապրում այս երկրի համար, պարտավոր են լինել այն ակտիվ ուժի հետ, որը ցանկանում է հայրենիքի համար մի լավ բան անել: – Այս պահին Դուք ո՞ր ուժին եք տեսնում այդ դերում: – Այս պահին ես ոչ մի ուժի չեմ տեսնում: Մի 15 օր հետո ամեն ինչ կհստակեցվի, այդ ժամանակ էլ ես իմ կարծիքը կհայտնեմ: – Իշխանության ներկայացուցիչներն այսօր ասում են, թե քանի որ հետընտրական զարգացումներ չեղան, դա ամենալավ գնահատականն էր ընտրություններին, այսինքն՝ շատ նորմալ ընտրություններ են եղել: Ճի՞շտ եք համարում ՕՐՕ-ի ու մյուս ընդդիմադիրների որոշումը, որ հետընտրական զարգացումների չգնացին: – Այո, ճիշտ էր չգնալը, որովհետև գնացողները, ովքեր պիտի գնային այսօր, այդ մարդիկ չկան: Էսօր ժողովուրդը թևաթափ եղած, մի մասը 10 հազար դրամով վաճառել է ձայնը, ումո՞վ գնաս հետընտրական պայքարի: Սոված մարդկանց հնարավոր չէ տանել պայքարի, այ, շատ սովածին հնարավոր է: Մեր ժողովուրդը դեռ սոված է, բայց շատ սոված չի: Որ շատ սովածանան արդեն, որ չկարողանան քայլել, արդեն իրենք դուրս կգան պայքարի: Նրանց պետք չի պայքարի տանել: Մարդիկ կան, իրենց որովայնը լցնում են, կարծում են՝ լավը դա է, կարելի է արդեն ժողովրդին ու ընդդիմադիր ուժերին ծաղրել: Իսկ եթե ասում են, որ սա է իրականը, ես էլ կասեմ, որ դա է պատճառը, որ 30 հազար քմ–ից այսպես մեզ պահելով դարձել ենք 30 հազար կիսատկլոր, կիսամերկ: Հայաստանում ամեն ինչ կարելի է ասել: – Ձեր կարծիքով, ՕՐՕ–ն, որի կողքին կանգնած էր Ազատամարտիկների դաշինքը, այս ընտրություններում իրականացրե՞ց իր առաքելությունը և ինչպե՞ս իրականացրեց: – Առաքելությունն ինչպես կարող ես իրականացնել, երբ գործ ունես թալանչիների հետ, որոնք թալանել են ամեն ինչ: Այնպիսի իրավիճակ են ստեղծել, որ ժողովուրդը բացի 10 հազար դրամից, ոչ մի հեռանկար չի տեսնում, ոչ մի հարգանք, ոչ մի արժեք չկա: Թալանված ժողովուրդ, թալանված երկիր. ստորացել է այնքան, որ 5 տարին մեկ 10 հազար դրամով նրա ձայնն առնում են: Այդպիսի ժողովրդի հետ ոչ մի բան չես կարողանա անել: Այդպիսի պայմաններում ոչ մի բան հնարավոր չէ անել: Այս ընտրությունները արհամարհական ապտակ էին հայ ժողովրդի բարոյահոգեբանական կերպարին: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին Թուրքիան վերաբացել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործը Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ամերիկա-իրանյան բանակցությունների ընթացքը Արաղչին Բայրամովին ներկայացրել է Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Իրանը նոր առաջարկ է տրամադրել «Mercedes»-ը Պռոշյան գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ՀԵՊԽ-ն ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը՝ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում «Փաշինյանը ծախված, դավաճան մարդ է․ մարդ անվանելն էլ մի քիչ ամոթ է»․ քաղաքացի (video) «Այս իշխանությունը հենց հիմա ընտրակաշառք է բաժանում․ ի՞նչ լուր է տարածվել երեկ» Միքայելյան (video) Ասեմ, թե ինչ է սպասվում Ադրբեջանին․ Հայկ Նահապետյան (video) Ալեն Սիմոնյա՛ն, հեսա Ադրբեջանը նենց կերաշխավորի, որ ՀՀ-ից քարը քարին չի մնա․ Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am