Ադրբեջան-Մոսկվա պլան, հայկական կողմը պետք է չնահանջի

Մոսկվայում ռուսական կողմի նախաձեռնությամբ ապրիլի 28-ին կազմակերպված Լավրով-Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը հայկական կողմի համար հերթական հանդիպումներից էր։ Նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը՝ անդրադառնալով մոսկովյան հանդիպմանը։ Հանդիպումը կայացել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հրավերով: Կողմերը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: Հանդիպման արդյունքներն ամփոփոխ հայտարարությամբ տեղեկացվում է, որ ընդգծվել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում 2016թ. ապրիլին և հունիսին կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը: Նախարարները պայմանավորվել են շարունակել շփումները քննարկված բոլոր հարցերի առնչությամբ: Անցած տարի՝ ապրիլյան պատերազմից հետո նախագահների հանդիպման ընթացքում համանախագահող երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ Վիեննայում «պայմանավորվածություններ» ձեռք բերվեցին ղարաբաղաադրբեջանական սահմանին հետաքննող մեխանիզմների ներդրման, ինչպես նաև ԵԱՀԿ անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի առաքելության ընդլայնման հարցերի շուրջ, որից հետո միայն կշարունակեն խնդրի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները։ Սակայն մինչ օրս այդ պայմանավորվածություններից եւ ոչ մեկի հարցում որեւէ գործողություն չի սկսվել։ Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը կոչ է անում ՀՀ իշխանություններին չնահանջել և այդ պայմանավորվածություններից հետ չկանգնել․«Ակնհայտ է, որ Ադրբեջանը ցանկանում է շրջանցել այդ պայմանավորվածությունները, եւ ակնհայտ է, որ ուզում են Ռուսաստանի միջոցով այդ գործընթացը շրջանցել, բայց մենք ոչ մի թիզ չպետք է հետ կանգնենք»։ Ըստ քաղաքագետի, այդուհանդերձ հանդիպման մասնակցությունը դեռ չի նշանակում հետ կանգնել պայմանավորվածություններից․ «Նախագահը չի մասնակցել եւ, ինչպես հայտնում են, խոսք էլ չի եղել այդ մասին, մեր կողմը դա բացատրում է հենց այն հանգամանքով, որ Սերժ Սարգսյանը մնում է իր տեսակետին, այդ մեխանիզմները կտեղադրեն, նոր դրանից հետո կլինի նախագահների հանդիպում», ասաց մեր զրուցակիցը հավելելով, որ եթե ինքը լիներ ՀՀ արտգործնախարար, ինքն էլ չէր ներկայանա այդ հանդիպմանը․«Եթե այս անգամվա պայմանավորվածությունը չպիտի կատարենք, հետո հանդիպենք նոր բան պայմանավորվենք ու էլի չկատարենք, ինչ իմաստ ունի գնալը։ Պետք է ուղիղ կանգնել ու ասել այդ մասին, հատկապես, որ այս հարցում ունենք համանախագահների աջակցությունը» ,- ասաց Շիրինյանը՝ նշելով հանդիպումները դադարեցնելու համար ներկայացվելիք եւս մեկ փաստարկ․«Եթե հայ-ադրբեջանական սահմանին մի զինվորի քթից անգամ արյուն եկավ, ինքը պետք է ասի, որ չի մասնակցելու, ոչ թե տան, սպանեն, ինքը գնա, որ ինչ խոսի՞»։ Շիրինյանը չհամաձայնեց քննադատությունների հետ, որ Մոսկվան խնդրի կարգավորման նախաձեռնությունը վերցնում է իր ձեռքը, ասաց, որ ցանկացած քայլի դեպքում համանախագահողները «հասնելու» են մեզ: «Ռուսական կողմին մենակ թողելն անթույլատրելի է, մենք կզրկվենք մանեւրի հնարավորությունից»,- նշեց Շիրինյանը հավելելով, որ ժամանակն է Արցախի՝ բանակցությունների կողմ դարձնելու առաջարկով հանդես գալ։ Բաքուն Ռուսաստանից ԲՏՌ-ների նորխմբաքանակ է ստացել։ Այս առթիվ քաղաքագետից հետաքրքրվեցինք, չի նշանակում, որ Ռուսաստանը շարունակում է կողմնակալ դիրքորոշումը, սակայն Շիրինյանը նշեց, որ Բաքում միշտ էլ գնում է զենք․«Ռուսաստանը Բաքվի փողերն է վերցնում զենքի միջոցով, միեւնույն է մենք խփում ենք էդ զենքը, նորից են զենք առնում, էլի ենք խփում, ադրբեջանցիներն էլ օդի մեջ են ծախսում այդ միջոցները»։ Անի Սահակյան

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am