Թուրք վերլուծաբանը «բացահայտում է» գյուլենականների հայկական ծրագիրը

Թուրքական մամուլը և թուրք վերլուծաբաններն իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև սկսված հակամարտությունից հետո շատ հաճախ Գյուլենի և նրա հիմնած համայնքի անունը կապում են հայերի, հայկական հարցի ու սփյուռքի հետ: Նշենք, որ Գյուլենի և Էրդողանի բացահայտ հակամարտությունը սկսվեց 2013 թվականի դեկտեմբերի 17-ին կոռուպցիոն սկանդալի բացահայտմամբ: Այդ ժամանակ Գյուլենի հետևորդ դատախազների կարգադրությամբ կաշառակերության մեղադրանքով ձերբակալվեցին Էրդողանի կողմնակից ազդեցիկ գործարարներ, նախարարների որդիներ: Գյուլենի անունը կապվեց նաև 2016 թվականի հունիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի հետ: Ըստ թուրքական իշխանությունների և մամուլի՝ հեղաշրջում կատարելու հրաման տվել էր հենց Գյուլենը: Վերլուծաբան Օրայ Էղինը «FETÖ-ի հայկական սերը» հոդվածում անդրադարձել է պոլսահայ լրագրող «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության և Հայկական հարցում «Ֆեթուլահական ահաբեկչական կազմակերպության» (FETÖ՝ թուրքական լրատվամիջոցները այսպես են ներկայացնում Գյուլենի հիմնած կառույցը՝ գյուլենական համայնքը) դիրքորոշմանը: Թուրքական «Haberturk» լրատվական կայքում հրապարակված հոդվածում գյուլենականները մեղադրվում են Դինքի սպանությունը կազմակերպելու, իսկ Հայկական հարցում հայերին աջակցելու մեջ: Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը հարցում Գյուլենի հետևորդների դիրքորոշմանը՝ Էղինը նշել է, որ նրանք սոցցանցերում ցեղասպանության մասին գրառումներ են հրապարակել՝ այդ կերպ «տեր կանգնելով» Հայկական հարցին: Հոդվածի հեղինակը Հայկական հարցում գյուլենականների դիրքորոշմանը հակադրում է Դինքի սպանությունը: Նա գրում է, որ հայ լրագրողի սպանությունը պետական ապարատում պաշտոնավարող գյուլենականների  ձեռքի գործն է և որպես այս խոսքերի ապացույց հղում է անում Դինքի գործով կազմված 3-րդ մեղադրականի տեքստին: Ըստ այդ մեղադրականի՝ գյուլենականները սկզբից մինչև վերջ հետևել են սպանությանը, չեն կանխել հանցագործությունը, անգամ մարդասպան Օգյուն Սամասթի հետ բանտում  թուրքական դրոշով նկարված ոստիկանները գյուլենական են եղել: Հեղինակը ցեղասպանության հարցում գյուլենականների դիրքորոշումը «նոր մարտավարություն» է անվանել, որով գյուլենականները մինչև Դինքի գործում իրենց մեղքն ապացուցող նոր մեղադրականի հրապարակումը փորձել են «հայերի բարեկամ» ներկայանալ: «Որպեսզի քամին իրենց հակառակ չփչի, վաղը մյուս օրը սփյուռքին «Տեսեք, մենք միշտ ձեր բարեկամն ենք եղել» կասեն: Գուցե իրենց շատ խելացի, մեզ էլ հիմար են համարում: Ի՞նչ է, կարծում են՝ այս շինծու մարտավարությունը հնարավոր չէ՞ հասկանալ»,- գրում է Էղինը՝ ընդգծելով, որ Դինքի սպանությունից գլուխները հեշտ չեն ազատելու: Ermenihaber.am

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին Թուրքիան վերաբացել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործը Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ամերիկա-իրանյան բանակցությունների ընթացքը Արաղչին Բայրամովին ներկայացրել է Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Իրանը նոր առաջարկ է տրամադրել «Mercedes»-ը Պռոշյան գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ՀԵՊԽ-ն ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը՝ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում «Փաշինյանը ծախված, դավաճան մարդ է․ մարդ անվանելն էլ մի քիչ ամոթ է»․ քաղաքացի (video) «Այս իշխանությունը հենց հիմա ընտրակաշառք է բաժանում․ ի՞նչ լուր է տարածվել երեկ» Միքայելյան (video) Ասեմ, թե ինչ է սպասվում Ադրբեջանին․ Հայկ Նահապետյան (video) Ալեն Սիմոնյա՛ն, հեսա Ադրբեջանը նենց կերաշխավորի, որ ՀՀ-ից քարը քարին չի մնա․ Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am