Աշխատանքից ազատված մանկապարտեզի տնօրենը Տարոն Մարգարյանին դատի է տվել

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի համար 46 մանկապարտեզի արդեն նախկին տնօրեն Գայանե Աղաբեկյանը, որն անցյալ տարվա նոյեմբերին երկու այլ տնօրենների հետ միասին մեծ աղմուկով ու գրչի մեկ հարվածով ազատվեց աշխատանքից, դիմել է դատարան: «Այս տարվա հունվարին հայցվոր Գայանե Աղաբեկյանի դիմումը մուտք է եղել Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, հայցապահանջը վերաբերում է աշխատանքից ազատման կարգադրությունները անվավեր ճանաչելուն, աշխատանքում վերականգնելուն եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար գումար բռնագանձելուն»,- մեր զրույցում ասաց մանկապարտեզի նախկին տնօրենի փաստաբան Յուրի Շիրինյանը: Նրա տեղեկացմամբ, դատական գործով առայժմ նշանակված է եղել մեկ դատական նիստ, որը հետաձգվել է` պատասխանողի կողմից ներկայացված պատասխանին ծանոթանալու համար: Հաջորդ դատական նիստը նախատեսված է հունիսին: «Դեռեւս գործը, կարելի է ասել, նոր է սկսվել եւ իր բնականոն հունով ընթանում է»,- արձանագրեց փաստաբանը: Նա հույս հայտնեց, որ դատարանի միջոցով կվերականգնվեն իր վստահորդի խախտված իրավունքները: «Մենք համոզված ենք, որ մեր վստահորդի իրավունքները խախտվել են եւ դիմել ենք դատարան, հետեւաբար մեր սպասելիքը միայն արդարադատության ակնկալումն է, ուրիշ ոչինչ, ինչը որ, կարծում ենք, մեր պահանջների բավարարումն է ամբողջությամբ»,- նշեց «Ի Էլ Էլ գործընկերություն» իրավաբանական գրասենյակի փաստաբանը: Մանկապարտեզի տնօրեններին աշխատանքից ազատելու պատճառաբանությունը ջեռուցումն էր: Այն ժամանակ հայտարարվել էր, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է Արաբկիր եւ Աջափնյակ վարչական շրջանների ղեկավարներին աշխատանքից ազատել թիվ 28, 37 եւ 46 մանկապարտեզների տնօրեններին` այդ հաստատություններում անհրաժեշտ եւ համապատասխան նորմատիվներով ջեռուցում չապահովելու համար: Կոլեկտիվներում դա զարմանք ու տարակուսանք էր առաջացրել: Մեզ հետ զրույցում նրանք պնդել էին, որ ջեռուցման խնդիր իրենց մոտ չկա: Համար 46 մանկապարտեզի աշխատակիցներն էլ պատմել էին, որ ամեն ինչ սկսվել է մի անանուն հեռախոսազանգից: Ինչ-որ մեկը, ներկայանալով որպես ծնող, ասել է, թե տվյալ նախակրթարան հաճախող իր երեխան հիվանդացել է ու նաեւ հետաքրքրվել, թե արդյոք մանկապարտեզը ջեռուցվո՞ւմ է: Հեռախոսազանգին պատասխանող աշխատակիցը հայտնել է, որ թեպետ կենտրոնացված ջեռուցումը դեռ միացված չէ, քանի որ դրա համար հրաման պետք է լինի, բայց խմբասենյակները տաքացվում են էլեկտրական տաքացուցիչների միջոցով: Ավելի ուշ մանկապարտեզում իմացել են, որ զանգահարողը լրագրող է եղել, ու այդ թեմայով նրա պատրաստած տեսանյութն էլ պատճառ է դարձել, որ թիվ 46 նախակրթարանի տնօրեն Գայանե Աղաբեկյանն ազատվի աշխատանքից»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին Թուրքիան վերաբացել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործը Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ամերիկա-իրանյան բանակցությունների ընթացքը Արաղչին Բայրամովին ներկայացրել է Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Իրանը նոր առաջարկ է տրամադրել «Mercedes»-ը Պռոշյան գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ՀԵՊԽ-ն ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը՝ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում «Փաշինյանը ծախված, դավաճան մարդ է․ մարդ անվանելն էլ մի քիչ ամոթ է»․ քաղաքացի (video) «Այս իշխանությունը հենց հիմա ընտրակաշառք է բաժանում․ ի՞նչ լուր է տարածվել երեկ» Միքայելյան (video) Ասեմ, թե ինչ է սպասվում Ադրբեջանին․ Հայկ Նահապետյան (video) Ալեն Սիմոնյա՛ն, հեսա Ադրբեջանը նենց կերաշխավորի, որ ՀՀ-ից քարը քարին չի մնա․ Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am