Լոռու մարզի գյուղերի բնակիչները հետ են վերադարձնում հողերը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման գծով պատասխանատու Իննա Գալոյանն ամփոփելով անցյալ շաբաթ մարզեր կատարած ճանաչողական այցի արդյունքները, «Փաստի» հետ զրույցում նշեց, որ շատ համայնքների ղեկավարներ նույնիսկ չեն էլ հասկացել, թե վարչապետի հանձնարարականով տեղերում համայնքային բիզնես ծրագրեր ասվածն ինչ է, ինչ նպատակ ունի, ինչպես պետք է համայնքը մասնակցի այդ ծրագրին և ընդհանրապես ինչ է իրենցից ուզում կառավարությունը: Այցի նպատակն է եղել պարզել նաև, թե ինչպիսին են միգրացիայի ծավալները, ինչքան մարդ է բացակայում գյուղերից, ինչպես են ապրում տեղի բնակիչները, ինչ խնդիրներ ունեն և այլն: Լոռու մարզի 4–5 գյուղերի գյուղացիների և համայնքապետերի հետ շփումներից պարզվել է, որ ընդհանուր վիճակն այնքան էլ լավ չէ և այն ընտանիքները, որոնք չունեն արտագնա աշխատանքի մեկնածներ, ավելի վատ վիճակում են գտնվում, քան աշխատանքային միգրանտ ունեցող ընտանիքները: «Եթե փորձենք ընդհանուր ներկայացնել, ապա վիճակը այդքան էլ լավ չէր: Խայտառակ վիճակում էին նաև գյուղեր տանող ճանապարհները: Գյուղացիների մոտ գումար չկար, իսկ գյուղերում՝ աշխատանք: Դրա պատճառով էլ տղամարդիկ հիմնականում մեկնում են այլ երկրներ»,- ասաց Ի.Գալոյանը: Դարպաս, Գուգարք, Մարգահովիտ, Շահումյան համայնքներում գյուղացիները հիմնականում հետ են վերադարձնում հողերը, քանի որ տեխնիկա և գումար չունեն հողերը մշակելու համար: Երիտասարդների մեծ մասը Ռուսաստանում են, իսկ հայրենի գյուղ են վերադառնում միայն ձմռան ամիսներին, երբ այնտեղ գործ չկա: Մարգահովիտի համայնքապետ Սամվել Անանյանի տեղեկացմամբ ՝ գյուղի 80%–ը աշխատանքային միգրանտներ են: Դարպասի գյուղապետ Սամվել Ավետյանն էլ տեղեկացրեց, որ իրենց գյուղում գերադասում են ընդհանրապես չաշխատել, քան ցածր վարձատրվող աշխատանք ունենալ»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին Թուրքիան վերաբացել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործը Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ամերիկա-իրանյան բանակցությունների ընթացքը Արաղչին Բայրամովին ներկայացրել է Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Իրանը նոր առաջարկ է տրամադրել «Mercedes»-ը Պռոշյան գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ՀԵՊԽ-ն ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը՝ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում «Փաշինյանը ծախված, դավաճան մարդ է․ մարդ անվանելն էլ մի քիչ ամոթ է»․ քաղաքացի (video) «Այս իշխանությունը հենց հիմա ընտրակաշառք է բաժանում․ ի՞նչ լուր է տարածվել երեկ» Միքայելյան (video) Ասեմ, թե ինչ է սպասվում Ադրբեջանին․ Հայկ Նահապետյան (video) Ալեն Սիմոնյա՛ն, հեսա Ադրբեջանը նենց կերաշխավորի, որ ՀՀ-ից քարը քարին չի մնա․ Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am