Գերմանացի դիվանագետներն Արցախի մասին հոդված են հրապարակել. Արցախպրես

Գերմանական «ADK» հանդեսում հրապարակվել է «Լեռնային Ղարաբաղը նոր սահմանադրություն որդեգրեց. դիտորդների տպավորությունները» վերնագրով ծավալուն հոդված։ Այն համահեղինակել են փետրվարի 20-ին Արցախի սահմանադրական հանրաքվեին դիտորդական առաքելություն իրականացրած ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության երկու նախկին դեսպաններ Ռայներ Մորելը (2012-2015 թթ.) և Հանս-Յոխեն Շմիդթը (2009-2012 թթ.), ովքեր ներկայացրել  են իրենց տպավորություններն ու գնահատականները: Գերմանացի դիտորդները նշել են, որ  չնայած բարդ իրավիճակին, որում երկար ժամանակ գտնվում է ԼՂՀ-ն (իր պետականության կերտման հենց սկզբից Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմը, այնուհետև Ադրբեջանի հետ 1994 թվականին միջազգայնորեն կնքված հրադադարի պայմանագիրը, որն անընդմեջ խախտվել է՝ ընդհուպ մինչև  անցած տարվա ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից սահմանի ողջ երկայնքով վերսկսված ռազմական հարձակմամբ) 2006թ.-ին հաջողվել է ժողովրդավարական Սահմանադրություն հռչակել, և այդ իսկ Սահմանադրությանը համապատասխան՝ ժողովրդավարական ինստիտուտներ կառուցել: «Այս հանրաքվեն, ինչպես նաև նախորդ հանրաքվեները և խորհրդարանական ու  նախագահական ընտրությունները, ամրացրեցին ԼՂՀ դե-ֆակտո պետության միջազգային իրավական արդյունավետությունը»,- նշել է հոդվածի համահեղինակ Մորելը և, անդրադառնալով ադրբեջանաղարաբաղյան հակամարտության թեմային, հավելել, որ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտությունը 21-րդ դարում կարող է միայն բանակցությունների սեղանի շուրջ լուծվել: Իր հերթին դեսպան Շմիդթն ընդգծել է, որ ուրախալի է, որ 2017 թվականի փետրվարի 20-ին Արցախում տեղի ունեցած Սահմանադրական հանրաքվեն ընթացել է միջազգայնորեն ընդունված պահանջներին համապատասխան: «Եվ այս քաղաքական իրադարձությունը թերագնահատման ենթակա չէ՝ հաշվի առնելով այն փաստը, որ Արցախի հարևանությամբ քաղաքական պատկերը գնալով ավելի ու ավելի է արտահայտվում  ավտորիտար, ընտանեկան դինաստիայի բռնապետական կառավարման գործընթացներով»,- նշել է Շմիդթը: Երկու դիվանագետներն էլ մանրամասն անդրադարձել են այն հանգամանքին, որ հանրաքվեն կազմակերպվել է ժողովրդավարության բարձր մակարդակով, ընտրողների նկատմամբ ճնշումներ կամ ընտրական գործընթացի խախտումներ չեն գրանցվել, և որ երկրի կառավարման ու անվտանգության հարցերում իրենց շփումների ընթացքում հասարակության և իշխանության ներկայացուցիչների կարծիքները շատ նման են եղել: Նրանք անհրաժեշտ են համարել, որ փոխզիջումների հիման վրա պետք է կարգավորվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, ինչը մեծապես կազդի ողջ Հարավային Կովկասի քաղաքացիական հասարակության սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը: Artsakhpress.am

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին Թուրքիան վերաբացել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործը Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ամերիկա-իրանյան բանակցությունների ընթացքը Արաղչին Բայրամովին ներկայացրել է Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Իրանը նոր առաջարկ է տրամադրել «Mercedes»-ը Պռոշյան գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ՀԵՊԽ-ն ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը՝ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում «Փաշինյանը ծախված, դավաճան մարդ է․ մարդ անվանելն էլ մի քիչ ամոթ է»․ քաղաքացի (video) «Այս իշխանությունը հենց հիմա ընտրակաշառք է բաժանում․ ի՞նչ լուր է տարածվել երեկ» Միքայելյան (video) Ասեմ, թե ինչ է սպասվում Ադրբեջանին․ Հայկ Նահապետյան (video) Ալեն Սիմոնյա՛ն, հեսա Ադրբեջանը նենց կերաշխավորի, որ ՀՀ-ից քարը քարին չի մնա․ Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am